Խուլիո Մեդեմ
Խուլիո Մեդեմը (անգլ.՝ Julio Medem, հոկտեմբերի 21, 1958[1], Սան Սեբաստիան, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա[2]), իսպանացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և դերասան։
Խուլիո Մեդեմ Խուլիո Մեդեմ Լաֆոնտ Սանխուան Մենդիզաբալ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Սան Սեբաստիան, Իսպանիա |
Կրթություն | Բասկյան երկրի համալսարան |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Գործունեության տարիներ | 1974 թ.-ից մեր օրեր |
Ազգություն | իսպանացի |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Ոճ(եր) | իսպանական արտ-հաուս, էրոտիկ դրամա |
Պարգևներ | «Գոյա» մրցանակ (1993 թ.), Կաննի կինոփառատոնի երիտասարդ ժյուրիի մրցանակ |
IMDb | ID 0575523 |
www.juliomedem.org |
Կենսագրություն
խմբագրելԽուլիո Մեդեմը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 21-ին Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում (Բասկերի երկիր)։ 1985 թվականին ավարտել է Բասկերի երկրի համալսարանը, որտեղ սովորել է բժշկություն և ընդհանուր վիրաբուժություն։ Դեռ ուսանող չդարձած նա սկսել է համագործակցել «La Voz de Euskadi» թերթի հետ, որտեղ ունեցել է կինոյի իր բաժինը, բացի այդ նաև եղել է կինոյի և հեռուստատեսության մասին մի շարք հոդվածների հեղինակ և համահեղինակ այլ թերթերի և ամսագրերի համար, այդ թվում և՝ «Cinema 2002»-ում։ 1975 թվականից նա սկսել է մի քանի էքսպերիմենտալ ֆիլմեր նկարել «Super-8» ֆոտոխցիկով, որի արդյունքում ստեղծվել են մի շարք կարճամետրաժ ֆիլմեր։ 1985 թվականին կինոգործիչը սկսել է ֆիլմեր նկարել 35 միլիմետրանոց ֆոտոխցիկով, իսկ 1991 թվականին կայացել է նրա առաջին ֆիլմի՝ «Կովերի» պրեմիերան։ Ֆիլմը ցուցադրվել է Տոկիոյի, Թուրինի, Ալեքսանդրիայի կինոփառատոների ժամանակ[3]։ Նրա հաջորդ 2 ֆիլմերը՝ «Հողը» (1993 թ.) և «Կարմիր սկյուռիկը» (1996 թ.) ցուցադրվել են Կաննի կինոփառատոնի ժամանակ։ «Կարմիր սկյուռիկը» կինոփառատոնի ժամանակ արժանացել է երիտասարդ ժյուրիի մրցանակին և Ժերերմորի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ 1999 թվականին որոշ դադարից հետո էկրան է բարձրանում Մեդեմի «Բևեռային շրջանի սիրահարները», իսկ 2001 թ.-ին՝ «Լուսիան և սեքսը»։ 2000 թվականին ավտովթարի ժամանակ զոհվում է ռեժիսորի քույրը՝ Աննա Մեդեմը. նա գնում էր իր նկարների ցուցահանդեսին։ 2007 թվականին Խուլիո Մեդեմը նկարահանում է ֆիլմ նվիրված քրոջը՝ «Քաոսային Աննան»։ Ֆիլմում օգտագործվել են Աննայի նկարները[4]։
Ֆիլմագրություն
խմբագրելԳեղարվեստական ֆիլմեր
խմբագրելԽաղարկային ֆիլմեր
խմբագրել- Արվեստների շարժումը։ (Moving the Arts), 2010
- Սենյակ Հռոմում։ (Habitación en Roma), 2009
- Քաոսային Աննան։ (Caótica Ana), 2007
- Լուսիան և սեքսը։ (Lucía y el sexo aka Sex and Lucia), 2001, «Գոյա» մրցանակի 2 նոմինացիա
- Բևեռային շրջանի սիրահարները (Los amantes del círculo polar aka The Lovers of the Arctic Circle), 1998
- Հողը։ (Tierra aka Earth), 1996
- Կարմիր սկյուռիկը։ (La ardilla roja aka The Red Squirrel), 1993
- Կովեր։ (Vacas aka Cows), 1991
Դոկումենտալ ֆիլմեր
խմբագրել- Բասկբոլլ։ Մաշկն ընդդեմ քարի։ (La pelota vasca։ la piel contra la piedra aka The Basque Ball։ Skin Against Stone), 2003-«Գոյա» մրցանակի նոմինացիա
Super 8 և 35մմ ֆիլմեր
խմբագրել- Մարտին։ (Martín), 1988
- ՈՒղիղ վեցին։ (Las seis en punta aka Six on the Dot), 1987
- Թաթերը գլխին։ (Patas en la cabeza), 1985
- Եթե ես պոետ լինեի։ (Si yo fuera poeta aka If I Were a Poet), 1981
- Անցած հինգշաբթի։ (El jueves pasado aka Last Thursday), 1977
- Կույրը։ (El Ciego), 1974
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Խուլիո Մեդեմի «Հողը» ֆիլմում գլխավոր դերում պիտի խաղար Անտոնիո Բանդերասը, բայց նրա ԱՄՆ-ից ժամանումը հետաձգվեց և ֆիլմում խաղաց Կարմելո Գոմեսը։
- 1977 թվականին Խուլիո Մեդեմը ստեղծել է իր կինոստուդիան՝ «Alicia produce» անունով։ Ստուդիայի անունը դրվել է ի պատիվ Մեդեմի երկրորդ դստեր՝ Ալիսիի։
- Խուլիո Մեդեմը հանդիսանում է «Ես նույնպես» ֆիլմի պրոդյուսերը, որը նկարել են Ալվարո Պաստորը և Անտոնիո Նախասը «Alicia produce» կինոստուդիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 http://www.debate.org/reference/sex-and-lucia
- ↑ Diego Galán. 'Vacas', el primer largometraje de Julio Medem, El País, 11.06.2004; acceso 02.11.2012
- ↑ Victoria Cardiel. Julio Medem convierte en novela el guion que no pudo llevar a la gran pantalla Արխիվացված 2012-07-01 Wayback Machine; Cadena SER, 20.03.2012; acceso 02.11.2012
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջ
- Խուլիո Մեդեմը imdb.com կայքում
- Խուլիո Մեդեմը Ֆեյսբուքում
- Սենյակը Հռոմում Արխիվացված 2018-12-18 Wayback Machine
- Սինեմատեկի ամփոփումը ռեժիսորի արվեստի մասին
- Խուլիո Մեդեմը իր նոր «Պերիկլես և Ասպազիա» նախագծի մասին
- Խուլիո Մեդեմը «Անհանգիստ Աննա» ֆիլմի մասին
- «Ես նույնպես» ֆիլմի կայքէջը(չաշխատող հղում)
- Ռեժիսորի էջը inoekino.ru-ում
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիո Մեդեմ» հոդվածին։ |