Անոթի խաղեր (անգլ.՝ The Hunger Games), ամերիկացի գրող Սյուզեն Քոլլինզի նույնանուն եռագրության առաջին վեպը։ ԱՄՆ-ում գիրքը հրատարակվել է 2008 թվականին և կարճ ժամանակում դարձել է բեսթսելլեր։ Քոլինզը վեպի էկրանավորման իրավունքը վաճառել է Lionsgate կազմակերպությանը։ Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը վարձույթում հայտնվել է 2012 թվականի մարտի 22-ին։

Անոթի խաղեր
անգլ.՝ The Hunger Games
Սոված խաղեր.jpg
ՀեղինակՍյուզան Քոլլինս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային գրականություն[1][2][3], հակաուտոպիական վեպ, երիտասարդական վիպակ, գիտաֆանտաստիկ վեպ և հետապոկալիպտիկյան վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Katniss Everdeen?
Նկարագրում էPanem?
ՇարքՔաղցած խաղեր
ՆախորդThe Ballad of Songbirds and Snakes?
ՀաջորդԵվ բռնկվում է կրակը
Կազմի հեղինակTim O'Brien?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչScholastic Corporation
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 14, 2008
Պարգև(ներ)Դորոթի Քենֆիլդ Ֆիշերի անվան մանկական գրքերի մրցանակ
Կայքscholastic.com/thehungergames/(անգլ.)

Ստեղծման պատմությունըԽմբագրել

«Անոթի խաղեր» եռապատումի առաջին վեպը հրատարակվել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին, ԱՄՆ-ում։ Նախապես պլանավորվել էր այն տպել կոշտ կազմով և ընդամենը 50.000 օրինակով։ Սակայն ընթերցողների քանակի աճի պատճառով տպագրվեց 200.000 օրինակ։ Դրանից հետո ստեղծվեց աուդիոգիրքը (տեքստը կարդում է Քերոլին Մաքքորմիկը), որը բարձր գնահատականի արժանացավ։

Ուշագրավ է, որ առաջին հրատարակության կազմի վրա պատկերված էր ոսկեգույն թռչուն, նետ՝ ներգծված շրջանի մեջ։

2010 թվականի փետրվարի 11-ի տվյալներով վաճառվել է ավելի քանի 800.000 օրինակ և տարածվել է աշխարհի 16 երկրներում։

ԱնոտացիաԽմբագրել

Գլխավոր հերոսուհին՝ Քիթնիս Էվերդինը դառնում է անոթի խաղերի մասնակից (նա անձնազոհության է դիմում, որպեսզի փրկի իր կրտսեր քրոջը), որում 24 դեռահասներ Պանեմայի 12 նահագներից պայքարում են, ոչ թե կյանքի, այլ մահվան համար։ Իր նահանգից երկրորդ մասնակցի ՝ Պիտ Մելարկի հետ, Քիթինսը փորձում է ապրել ըստ մրցույթի դաժան պայմանների։

ԾանոթագրություններԽմբագրել