Lionsgate Entertainment Corporation, ամերիկյան մեդիա ընկերություն, որը հիմնադրվել է Վանկուվերում, և որը, մինչև իր Կալիֆոռնիա տեղափոխվելը համարվել է ամենահաջող կինոստուդիան Հյուսիսային Ամերիկայում։

Lionsgate
Lionsgate Logo.svg
Տեսակհանրային ընկերություն, բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1997
ՀիմնադիրFrank Giustra?
ՎայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏնօրենJon Feltheimer?
ԱրդյունաբերությունՇոու բիզնես
ՆախկինArtisan Entertainment? և Trimark Pictures?
ՍեփականատերՄետրո Գոլդվին Մայեր
Կայքlionsgate.com
ԲորսաՆյու Յորքի ֆոնդային բորսա
Lions Gate Entertainment Վիքիպահեստում

Ընկերությունն ունի իր ենթաբաժինները, որոնք զբաղվում են գեղարվեստական ֆիլմերի, երգերի, հեռուստաալիքների համար նախագծների և անիմացիաների մշակմամբ և թողարկմամբ։ 2007 թվականին Lionsgate-ը ճանաչվել է անկախ ֆիլմեր արտադրող ամենահաջող ընկերությունը[1]։

ՊատմությունԽմբագրել

Ընկերությունը հիմադրվել է 1976 թվականին ռեժիսոր Ռոբերտ Օլթմենի կողմից Վանկուվերում։ 1981 թվականին Օլթմենը վաճառեց ընկերությունը։ 1990-ական թվականներին ընկերությունը կրել է Cinépix Film Properties Inc. (CFP) անունը։ 1997 թվականին ընկերությունը ձեռք բերվեց Ֆրենկ Գիստրաի կողմից, ով ուներ North Shore ձայնագրման ստուդիան և զբաղվում էր Mandalay Television հեռուստասերիալի արտադրությամբ։

Գիստրան որոշեց միացնել իր ղեկավարության տակ գտնվող ընկերությունները, ստեղծելով Lions Gate Entertainment։ 2006 թվականին անվանումը կրճատվեց դառնալով Lionsgate։

2000-ական թվականներին ընկերությունը զբաղված էր այլ տարբեր ընկերությունների գնմամբ, որոնք ունեին որոոշակի ֆինանսական դժվարություններ։ Մասնավորապես, 2003 թվականին գնվեց Artisan Entertainment անկախ ստուդիան։ 2012 թվականին ընկերությունը գնեց Summit Entertainment ընկերությունը՝ 412,5 միլիոն դոլլարով, ինչպես նաև իր վրա վերցրեց այդ ընկերության պարտքերը, որը կազմում է ավելի քան 500 միլիոն դոլլար[2]։

2016 թվականի հուլիսի 30-ին Lionsgate գնեց Starz Inc.-ը, որը ուներ ավելի քանի 14 հեռուստաալիք, այն արժեցավ 4,4 միլիարդ դոլլար․ գործարքը ավարտվեց դեկտեմբերի 8-ին[3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «2007 Market Share and Box Office Results by Movie Studio»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2007-11-17 
  2. «Начался Сандэнс, вручили “Глобусы”, SUMMIT куплен Lionsgate'ом, Шорт-лист иноязычных претендентов на “Оскар”.»։ КиноБизон։ 19 января 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-25-ին 
  3. Lieberman David (June 30, 2016)։ «Lionsgate Agrees To Buy Starz For $4.4 Billion In Cash And Stock»։ Deadline Hollywood։ Վերցված է June 30, 2016 
  4. Vlessing Etan (December 8, 2016)։ «Lionsgate Completes $4.4B Acquisition of Starz»։ The Hollywood Reporter։ Վերցված է December 9, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել