Ալեքսանդր Քալանթար

հայ խմբագիր
(Վերահղված է Քալանթար, Ալեքսանդրից)

Ալեքսանդր Հայրապետի Քալանթար (սեպտեմբերի 20, 1855(1855-09-20)[1][2], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 20, 1913(1913-10-20)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]), հայ անասնաբույծ, խմբագիր, հասարակական-քաղաքական և գրական գործիչ։ Անդրկովկասում անասնաբուծության գիտության հիմնադիր։

Ալեքսանդր Քալանթար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1855(1855-09-20)[1][2]
Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 20, 1913(1913-10-20)[2] (58 տարեկան)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Բնակության վայր(եր)Թբիլիսի[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունանասնաբույծ, խմբագիր, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Մշակ[2]
Գործունեության ոլորտանասնապահություն[2]
Ալմա մատերՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1879)[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Երեխա(ներ)Իզաբելլա Քալանթար և Լևոն Քալանթար

Կենսագրություն խմբագրել

1875 թվականին ավարտել է Բաքվի ռեալական գիմնազիան, 1879 թվականին՝ Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ 1882-1883 թվականներին ուսումնասիրել է անասնապահության, մասնավորապես՝ կաթնատնտեսության զարգացումն Անգլիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Դանիայում։ Եղել է Ռուսաստանում անասնապահության հետազոտման հանձնաժողովի անդամ, ուսումնասիրել անասնապահության վիճակը 19 նահանգներում։ 1888 թվականից Թիֆլիսում շարունակել է գիտական գործունեությունը, գործնականում նպաստել Կովկասի կաթնատնտեսության զարգացմանը, կատարելագործել կաթնատնտեսական մեքենաներն ու գործիքները (սերզատ, խնոցի, պանրի մամլիչ)։ Քալանթարի մոտ 140 գյուղատնտեսական աշխատությունները վերաբերում են անասնապահության տարբեր ճյուղերի, ծխախոտագործությանը, շերամապահությանը ևայլն։ Հիմնադրել և ղեկավարել է Կովկասի հայկական գյուղատնտեսական ընկերությունը, ընտրվել Կովկասի կայսեր, գյուղատնտեսական ընկերության պատվավոր անդամ, խմբագրել «Կավկազսկոյե սելսկոյե խոզյայստվո» թերթը։ Քալանթարը ծավալել է հասարակական-քաղաքական և հրապարակախոսական աշխույժ գործունեություն, կարդացել հրապարակային դասախոսություններ, հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ 1883 թվականից մինչև կյանքի վերջը եղել է «Մշակ» թերթի խմբագիրը, երբեմն նաև հրատարակիչը (սկզբում շարունակել է Գ․ Արծրունու բուրժուա-դեմոկրատական ավանդույթները, իսկ հետագայում գրավել է լիբերալ դիրք և դարձել կադետական կուսակցության անդամ)։ 1905-1907 թվականների ռուսական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության տարիներին պաշտպանել է կադետական կուսակցության ծրագիրը[3][4]։

Գրական գործունեություն խմբագրել

Քալանթարը զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ․ «Նամալյան», «Վրձին» գրական անուններով տպագրել է պատմվածքներ («Պատրիկյանի նամակները», 1891, 1893, «Մանրանկարներ», հ․ 1 - 2, 1904), ակնարկներ, ֆելիետոններ, որոնցում արտացոլված են ժամանակի հայ հասարակական կյանքը, գյուղում կատարվող տնտեսական տեղաշարժերը, երիտասարդության ձգտումները և այլն։ Պայքարել է ռեալիստական գրականության և թատրոնի համար, արտահայտվել բարբառներով հարստացված գրական հայերենի օգտին։ Երկար տարիներ գլխավորել է Թիֆլիսի հայ հրատարակչական ընկերությունը։ Թարգմանել է Մարկ Տվենի, Ֆրանց Հոֆմանի և ուրիշ հեղինակների ստեղծագործություններ։

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/kalantar-aleksandr-ajrapetovich.htm
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄՇԱԿ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  4. «Համահայկական թվանշային գրադարան».
  5. 5,0 5,1 «Изабелла Калантар». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Քալանթար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։