Փոքր ջրցուլ
47-090506-little-bittern-at-upper-ford-near-Sigri-.jpg
Արական սեռի ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավալուսնանմաններ
Ընտանիք Տառեղներ
Ցեղ Ixobrychus
Տեսակ Փոքր ջրցուլ
Լատիներեն անվանում
Ixobrychus minutus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Փոքր ջրցուլ (լատ.՝ Ixobrychus minutus), համարվում է թռչունների ընտանիքի ամենափոքր ներկայացուցիչը:

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

 
Փոքր թռչունը
 
Փոքր ջրցուլ
 
Ixobrychus minutus

Ջրցուլի հասակը հասնում է ընդամենը 36 սանտիմետրի: Քաշը կշռվում է 136-145 գրամ, իսկ թևերի երկարությունը հասնում է մոտ 15 սմ-ի: Փոքր ջրցուլն միակ դասի ներկայացուցիչն է, որի արուն և էգը տարբերվում են իրենց գունավորմամբ: Արուն հիմնականում ունենում է սև - կանաչ գույներ գլխի վրա, թևերը հիմնականում գտնվում են մեջքի վրա, պարանոցը և փետուրների ծայրերը ունեն սպիտակ գունավորում: Կտուցը դեղին-կանաչավուն է: Էգի թիկունքն ունի հիմնականում շագանակագույն գունավորում: Գլուխը և պարանոցը ունեն կաքավաքարային գույն: Իգական սեռի մոտ կտուցը դեղին և մուգ դարչնագույն երանգավորում է ստանում մինչև վերջ:

ՏարածվածությունԽմբագրել

Փոքր ջրցուլը տարածված է Եվրոպայում, Միջին Ասիայում, Արևմտյան Հնդկաստանում, Աֆրիկայում և Ավստրալիայում: Եվրոպական ջրցուլները չվող թռչուններ են ձմռանը չվում են դեպի Աֆրիկա: Ռուսաստանում փոքր ջրցուլին կարելի է հանդիպել եվրոպական մասում (հիմանակնում՝ հյուսիսում մինչև Սանկտ-Պետերբուրգ) և Արևմտյան Սիբիրում ։

ԿենսակերպԽմբագրել

Փոքր ջրցուլները տարածված են փոքր և խոշոր ջրավազանների ափերին: Այս թռչունը վարում է շատ զգույշ ապրելակերպի, լողումէ երկար մատների վրա, սակայն ոտքերը բռունցք անելով: Չի թռչում ոչ այնքան շատ, միայն կարճ հեռավորությունների վրա, շատ ցածր ջերմաստիճանի կամ ջրերի մակերեսի վրա: Ակտիվ է հիմնականում գիշերը: Եվրոպայում թռչում է ապրիլին և մայիսին, ձմռանը, կամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ինչպես մեծ ջրցուլները, այնպես էլ փոքրերը մեկնում են ձմռանը առանց հոտ ձևավորելու: Շատ հաճախ գիշերը թռչում են:

ՍնունդԽմբագրել

Փոքր ջրցուլները սնվում են մանր ձկներով, գորտերով, ջրային անողնաշարավորներով: Երբեմն բռնում են փոքր անցողիկ թռչունների ձագերին:

ՁայնԽմբագրել

Գարնանը արուի երգը ձայնը շատ խուլ է միակ ձայնը, որ լսվում է դա «կռո - կռո» կամ «վռո - վռո» հնչյուններն են մեկը մեկին հաջորդելով [18]: Թռչունը երգում է 2-3 վայրկյան: Սակայն, երգում են հիմնականում երեկոյան ժամերին:

ԲազմացումԽմբագրել

Յուրաքանչյուր զույգը բավականին մեծ վայր է զբաղեցնում: Բույնը պատրաստում են գոմերում կամ ծառի ճյուղերի վրա: Ձվերը դնում են հունիսի սկզբից մինչև հուլիսի վերջը ընկած ժամանակահատվածում, կախված տեղանքից և կլիմայից: Բազմացման համար դնում են 5-9 սպիտակ ձու : Արդեն մի քանի օրվա ընթացքում երիտասարդ ձագերը դուրս են գալիս ձվից, նրանց երկար նիհար մատները գրավելով: 7-12 օրվա ընթացքում ձագերը կարող են կարճ ժամանակով դուրս գալ բույնից: 1 ամսվա ընթացքում փոքրիկ ձագարերը արդեն թևավորվում են:

ԵնթատեսակներԽմբագրել

Փոքր ջրցուլն ունի 3 տեսակ՝

  • I. m. minutus (Linnaeus, 1766) «Հյուսիսային փոքր ջրցուլ»[19], տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում,
  • I. m. payesii (Hartlaub, 1858) — Աֆրիկա, Սահարայի հարավ;
  • I. m. podiceps (Bonaparte, 1855) — Մադագասկար.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Integrated Taxonomic Information System — 1996.
  2. IOC World Bird List. Version 6.3 — 6.3 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.3
  3. IOC World Bird List, Version 6.4 — 2016. — doi:10.14344/IOC.ML.6.4
  4. IOC World Bird List, Version 7.1 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.1
  5. IOC World Bird List. Version 7.2 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.2
  6. IOC World Bird List. Version 7.3 — 2017. — doi:10.14344/IOC.ML.7.3
  7. IOC World Bird List. Version 8.1 — 2018. — doi:10.14344/IOC.ML.8.1
  8. HBW and BirdLife Taxonomic Checklist v2 / BirdLife International — 2017.
  9. eBird Taxonomy v2018eBird, 2018.
  10. Clements Checklist v2018 — 2018.
  11. IOC World Bird List. Version 8.2 — 2018. — doi:10.14344/IOC.ML.8.2
  12. IOC World Bird List. Version 9.1 — 2019. — doi:10.14344/IOC.ML.9.1
  13. IOC World Bird List. Version 9.2 — 2019. — doi:10.14344/IOC.ML.9.2
  14. HBW and BirdLife Taxonomic Checklist v3 / BirdLife International — 2018.
  15. HBW and BirdLife Taxonomic Checklist v4 / BirdLife International — 2019.
  16. IOC World Bird List. Version 10.1 — 2020. — doi:10.14344/IOC.ML.10.1
  17. Clements Checklist v2019 — 2019.
  18. Голос малой выпи (описание и аудиозаписи)
  19. Птицы Советского Союза. Том 2. Голуби, рябки, трехпёрстки, журавли, дрофы, чистики, гагары, поганки, трубконосые, фламинго, голенастые / Под ред. Г. П. Дементьева и Н. А. Гладкова. — М.: Советская наука, 1951. — С. 453. — 480 с.

ԳրականությունԽմբագրել

  • Ганзак Я. Иллюстрированная энциклопедия птиц Прага: Артия 1990
  • Бейчек В., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия М.: Лабиринт-пресс 2004
  • Жизнь животных Т.6 Птицы М.: Просвещение 1986

Արտաքին հղումներԽմբագրել