Փոքրիկ ձի
Փոքրիկ ձի
Գիտական դասակարգում


Փոքրիկ և նրբագեղ ձի, ձիու ցեղատեսակ, որը տարբերվում է սովորական ձիուց իր ցածր հասակով (86 սանտիմետրից սկսած) ու կառուցվածքով[1]։ Ի տարբերություն պոնիների, որոնք նույնպես ցածրահասակ են, այս ձիերն ունեն համեմատական մարմնի վերջույթների երկարություն, որը բնորոշ է սովորական ձիերին։

Ի շնորհիվ իր գեղեցիկ տեսքի, նրբագեղ ձիերին սկսեցին տարածել շատ երկրներում։ Այս պահին կա նրբագեղ ձիերի շատ ցեղատեսակներ, ամենատարածված ցեղատեսակներ են` Ֆալաբելլա, ամերիկյան փոքրիկ ապպալուզա։

Ռուսաստանում առաջի անգամ փոքրիկ ու նրբագեղ ձիերը գրանցվել էին 2004 թվականին ձիաբուծության համառուսաստանյան հետազոտական ինստիտուտի կողմից[2]։ Այնտեղ այս ձիերի բուծմամբ զբաղվում են մասնավոր տնային տնտեսություններ, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր փոքրիկ ձիերի ցեղատեսակները։

Այդպիսի ձիերը, ընդհանուր առմամբ, դաստիարակվում են, որպեսզի լինեն ընկերասեր և լավ շփվեն մարդկանց հետ։

Ֆալաբելլա խմբագրել

Ֆալաբելլա փոքրիկ ու նրբագե ձիերն առաջացել են մոտ 100 տարի առաջ, Արգենտինայի Բուենոս Այրես մայրաքաղաքում, Ռեկրեո դե Ռոկայի ֆերմայում՝ Ֆալաբելլաների ընտանիքի շնորհիվ[3]։ Ըստ լեգենդի ցեղատեսակին սկիզբ է դրել փոքրիկ ու նրբաձև արու ձին, որի ծագումը հայտնի չէ[4]։ Ձիուն գտել են գետի մոտ։ Ֆալաբելլա ձիերը ունեն գերիշխող գեներ, ինչի շնորհիվ այդ ցեղատեսակի ձիերը փոքր ու նրբաձև են ծնվում, եթե նույնիսկ բեղմնավորումը կատարվում է սովորական ձիերի հետ։

Ֆալաբելլաներն ունեն սովորական ձիու կառուցվածք` գեղեցիկ ոտքեր, հմայիչ թեթև գլուխ ու պարանոց, փոքրիկ սմբակներ։ Պարանոցի երկարությունը 50-75 սանտիմետր է, քաշը՝ 50-60 կիլոգրամ (կան տեսակներ, որոնց մոտ հասնում է 40 սանտիմետրի, իսկ քաշը 30 կիլոգրամից ցածր)։

Նրանք աշխարհում հայտնի են դարձել որպես դեկորատիվ կենդանիներ։ Ի շնորհիվ հանգիստ, բարի ու հասկացող բնավորության այս ձիերը հիանալի ընկերներ են երեխաների համար։ Նրանք կարող են իրենց վրա տանել 3-5 տարեկան երեխաների, իսկ 2 ձի միասին՝ հեշտությամբ հասուն մարդու։

 

Ամերիկյան նրբագեղ ձիերի ցեղատեսակ խմբագրել

Այս ցեղատեսակի ներկայացուցիչները հանդիսանում են նրբագեղ ձիերի սերունդ, որոնք Ամերիկա են ներկրվել Եվրոպայից։ Դրանք շոտլանդական պոնիների և արգենտինական Ֆալաբելլա ձիուկների ցեղատեսակներն են[5]։

 

1978 թվականին հաստատվել է Ամերիկյան նրբագեղն ձիերի բուծման ասոցիացիա (American Miniature horse Association): Նախատեսվում է այս ցեղատեսակի ձիերին գրանցել այն չափանիշներով, որոնց մնդավի բարձրությունը բարձր չէ 34 դյույմից, այսինքն՝ 86 սանտիմետրից։

Ամերիկյան նրբագեղ ձիերը տարբերվում են ձիավարման ձիերին բնորոշ բնութագրերից՝ թեթև լայնաճակատ գլխով, թեթևակի շեղված պրոֆիլով և մեծ արտահայտիչ աչքերով, երկար պարանոցով, շիլ ծնոտով, լավ մկանոտ կոճերով և հստակ ոտքերով։ Ցեղատեսակում հանդիպվում են գրեթե բոլոր հնարավոր գույները։

Ի սկզբանե ամերիկյան փոքրիկ ու նրբագեղ ձիերի ընտրությունը հաշվի են առել կենդանիների երեք հատկությունները` նրբագեղ արտաքին, փոքր հասակ և հեզություն։ Ձիերի այս ցեղատեսակը տարբեր շոուներում յուրահատուկ հանրաճանաչություն ունի։ Նրանց համար ստեղծում են հատուկ ռինգային հարթակներ, որտեղ ներկայացվում են ցեղատեսակի լավագույններին՝ չեմպիոններին։ Նրանք օգտագործվում են նաև որպես թույլ տեսողություն ունեցողների ուղեկիցներ և որպես սիրելի ընտանի կենդանիներ։

Ամերիկյան նրբագեղ ձիերը համարվում են երկրի ամենափոքր ձիերը․ 1975 թվականին Little Pumpkin ամերիկյան նրբագեղ ցեղատեսակը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր ձին։ Նա ուներ 35,5 սանտիմետր հասակ և 9 կիլոգրամ քաշ։

Փոքրիկ ապպալուզա խմբագրել

Բուծված է Ապպալուզա ցեղատեսակի ձիերի հիման վրա, սելեկցիոն ճանապարհով՝ ուղղված հասակի փոքրացմանը։ Ապպալուզա ձիերը ստեղծվել են հյուսիսամերիկյան հնդկական Նե-պերսե ցեղի ժողովրդական սելեկցիայի արդյունքում, Պալոուզ գետի շրջակայքում։ Ընտրողականության արդյունքում հնդկացիների առանձնահատուկ ձիերի ցեղատեսակների հատկությունների հիմման վրա ստեղծվել է գոյություն ունեցող ապպալուզա ցեղատեսակը։

Փոքրիկ ապպալուզա ցեղատեսակի տարբերակվող առանձնահատկությունները․

  • Բծավոր կաշի
  • Շերտավոր սմբակներ
  • Աչքի սպիտակուցից հստակ սահմանազատված մուգ ծիածանաթաղանթ
  • Փոքրիկ ապպալուզայի հասակը հասնում է 86±15 սանտիմետրի։ Այն ունի մաշկի նախշավորված տարբեր երանգներ։
  • Փոքրիկ ապպալուզայի արտաքին տեսքը բնորոշ է ձիավարության համար․ ոչ մեծ, թեթև գլուխ, ճկուն պարանոց, մկանոտ մարմին, ձիգ վերջույթներ, ոչ մեծ, ամուր սմբակներ։
  • Այս ցեղատեսակը շատ տարածված է Ամերիկայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ռուսաստանում ցեղատեսակը համարվում է էկզոտիկ և ներկայացված է որպես հատուկ ներմուծված առանձնյակներ։

Փոքրիկ շոտլանդական պոնի խմբագրել

Ցեղատեսակը ստացել են սելեկցիոն ճանապարհով, սովորական շոտլանդական պոնիից՝ ուղղված հասակի փոքրացման և կենդանիների բնութագրիչ հատկանիշների բարելավմանը։ Սկզբնական շրջանում փոքրիկ պոնիները կիրառվել են որպես քարշիջ ուժ՝ Անգլիական քարածխի հանքերում։ Ներկայումս ցեղատեսակը հաջողությամբ կիրառվում է երեխաներին ձիավարության ուսուցման մեջ՝ սկսած 3 տարեկանից, ցուցադրակն շոուներում և հաշմանդամ երեխաների վերականգնամ աշխատանքներում։

Փոքր պոնիները ունենում են սովորական պոնիներին բնորոշ կառուցվածք՝ կարճացված, ամուր ոտքեր, ձգված, խոր մարմին։ Ցեղատեսակի ստանդարտները, համաձայն շոտլանդական նրբագեղ պոնիների անգլիական Հասարակության ցեղատեսակային գրքի կանոններն այսպիսին են՝ հասակը մինչև 86 սանտիմետր, արտաքին գունավորումը՝ ունենում է բոլոր երանգները, տարբերակվող նախաբազուկով, գլուխը՝ փոքրիկ, համաչափ, հստակ տեղակայված, ականջները՝ փոքրիկ, կանգուն, լայնորեն տարածված, ճակատը՝ լայն, աչքերը՝ մեծ, մութ, քթանցքները՝ լայն, պարանոցը՝ ուղիղ, միջին տեղակայված, ուսերը տեղադրված են բավականաչափ կոր, մարմինը՝ լավ մկանոտ, լայն և խորը կրծքավանդակով, կոր կողոսկրերով, առջևի վերջույթները տեղակայված են ուղիղ, կարճ սմբակներով, հետևի վերջույթները՝ լավ զարգացած վազքային հոդերով, սմբակները՝ միջին, ձիգ, կորավուն, ոչ շատ կարճ և նեղ։

Փոքր պոնիները տարբերվում են երկարակեցությամբ, բարձր պտղաբերությամբ, կայունությամբ և ուժգնությամբ։ Նրանց պահելը, խնամքը և կերակրելը նման են սովորական պոնիների խնամքին, միայն մի տարբերությամբ, որ փոքր պոնիների կենդանի քաշն ու չափսը փոքր է։

Փոքր պոնիների խնամքը խմբագրել

Փոքր պոնիների պահելն ու խնամքը ոչնչով չեն տարբերվում մեծ ձիերի և պոնիների խնամքից, միայն մի տարբերությամբ, որ չափերով փոքրիկ են։ Եվ այսպես, սովորական 3×4 մետրանոց փարախում սովորաբար կարող է տեղավորվել 2-ից 3 փոքր ձի՝ կախված իրենք չափերից։ Ի դեպ, փարախում ձիերին ոչ մեծ խոմբով պահելը նույնիսկ ավելի լավ է քան միայնակ, քանի որ փոքր ձիերը ունեն հանգիստ բնավորություն և շատ լավ գոյատևում են միմյանց հետ, շատ հաճախ նույնիսկ հասուն առանձնյուկները հանգիստ բնակվում են իրար հետ, և միմյանց հետ կոնֆլիկտի մեջ չեն մտնում։

Ինչպես մեծ այնպես էլ փոքր ձիերը ամենօրյա խնամքի, պարբերաբար լողացման, սմբակների մաքրման պահանջ ունեն։ Անհրաժեշտ է հաճախակի իրականացնել պատվաստումներ և պարբերական բուժզննումներ, բայց պետք է չմոռանալ գերդոզավորման մասին, քանի որ այդ ամենը կարող է հանգեցնել կենդանի քաշի կորստին։

Փոքր և նրբագեղ ձիերը կարող են հաջողությամբ պահել նաև տանը, շոն փոխարեն։ Այդ նպատակներով ձիերի համար արևմուտքում արտադրում են հատուկ տակդիրներ (Pampers Active Pony) և կիսաճտքավոր կոշիկներ (որպեսզի սմբակները չվնասվեն), սակայն չպետք է մոռանալ, որ փոքր ձիերը զբոսանքի և շարժման կարիք ունեն։ Չնայած իրենց թվացյալ նրբությանը՝ փոքր ձիերը այդքան էլ նուրբ չեն։ Ծածկի և չոր խոտով ու կոնցենտրատներով հարուստ կերի առկայության դեպքում փոքր ձիերը ողջ տարին փարախում իրենց լավ են զգում։ Նրանք հեշտ են տանում ձմեռվա ցրտերը։ Ձմռանը փոքր ձիերի մոտ մազածածկույթը խտանում է։ Սակայն, ինչպես մեծ այնպես էլ փոքր ձիերին պետք է պաշտպանել միջանցիկ քամուց։

Փոքրիկ և նրբագեղ ձիու կերակուրը խմբագրել

Փոքրիկ և նրբագեղ ձիու սննդակարգը պետք է բազմազան լինի։ Սնուցման չափով խտացված կերերը պետք է կազմեն սննդակարգի 20%֊ը, մյուս մասը՝ կոշտ կերը[6]։ Կոշտ կերը (չոր խոտ, խոտ, խոտի ալյուր) կարող են կազմել փոքրիկ և նրբագեղ ձիու գրեթե ամբողջ սննդակարգը, միևնույն ժամանակ, ինչպես կոնցենտրատները (հատիկ, շիլա և այլն) անհրաժեշտ է հավելել զգուշությամբ, ոչ մեծ քանակությամբ, քանի որ ֆիզիկական ակտիվության քիչ լինելու դեպքում փոքրիկ ձիերը արագ գիրանում են, գիրության հետ էլ ստանում են նյութափոխանակության հետ կապված մի շարք հիվանդություններ։

Տալիք կերի նորման պետք է համաձայնեցված լինի փոքր ձիու քաշի և կատարած աշխատանքի ծավալին, քանի որ ձիուկը, որը պարբերաբար կատարում է կամ քրտնաջան աշխատանք, կամ որպես հեծյալ ձի, պետք է ստանա կոնցենտրատների լրացուցիչ բաժին, նույն ժամանակ չաշխատեղ ձին կոնցենտրատը կարող է ստանալ որպես աղանդեր։ Խնջորները և արմատապտուղները սովորաբար տաիս են որպես աղանդերնաև ձմեռային շրջանում։

Փոքրիկ ձիերը ամբողջ տարվա ընթացքում հիանալի արածում են արոտավայրում՝ կերակրման փոքր չափաբաժնով։ Բայց և արոտի շրջանում, և ալյ դեպքերում չի կարելի մոռանալ հանքային և վիտամինային հավելանյութերի մասին, քանի որ ձիերը շատ զգայուն են սննդում սննդային և հանքային նյութերի անբավարարության ժամանակ։

Փոքր ձիերի կիրառությունը խմբագրել

Այս ձիերի բոլոր տեսակները հիմնականում օգտագործվում են որպես դեկորատիվ կենդանիներ։ Գրավիչ արտաքինի, բազմազան գույների և անսովոր փոքր հասակի շնորհիվ այս ձիերը տարբեր շոուների և ցուցադրությունների ցանկալի մասնակիցներ են։ Փոքր տրամաչափի շնորհիվ, նրանք շատ տարածք չեն գրավում և նրանց կարելի է պահել որպես ընտանի կենդանիների։

Փոքր ձիերը ի ծնե թռչկոտողներ և ցատկոտողներ են։ Նրանց ցատկոտունությունը և արագ վազքը հնուց մարդիկ նկատել են, և հնարավոր է մոտ ժամանակներս կկազմակերպվեն լուրջ մրցաշարեր՝ խոչընդոտների և փոքր կենդանիների ցատկերի հաղթահարման, որոնք իրենց վրա կկրեն փոքրիկ մեխանիկական Ժոկեյների։ Փոքր ձիերը հեշտ են վարժեցվում։ Նրանց հեշտ է սովորացնել տարբեր հնարքներ, իսկ կրկեսում էֆեկտիվ են երևում մեծ և փոքր ձիերի մասնակցությամբ համարները։

Հանդուրժողականության, համբերության և հասկացողության շնորհիվ փոքր ձիուկները հիանալի խաղընկերներ են երեխաների համար։ Փոքր ձիերի վրա կարելի է երեխաներին զբոսանքի տանել՝ սկսած 6-ից 8 ամսականից, իսկ 3-ից 4 տարեկան երեխաները հմուտ մարզիչի հսկողության տակ կարող են սկսել սովորել ձիավարության հիմունքները։ Արդեն 6-ից 7 տարեկան հասակում (30—35 կիլոգրամ քաշ) երեխաները կարող են փոքր ձիերից անցնել պանիի, քանի որ նրանք արդեն ունեն ձիերի կառավարման փորձ։

Փոքրի ձիերը բավականաչափ դիմացկուն են և կարող են քրտնաջանորեն տանել նույնիսկ հասուն մարդու։ Անփոխարինելի են փոքրիկ ձիերը հաշմանդամ երեխաների հետ աշխատանքի մեջ։ Փոքրիկ երեխաները իրենց համար վտանգ չեն տեսնում փոքրիկ և բարեհոգի էակների մեջ և հաճույքով նրանց հետ շփման մեջ են մտնում, կերակրում և հեծնում են նրանց։ Փոքր ձիերի օգնությամբ բուժում են մանկական ուղեղային կաթվածով, աուծիզմով, նովրոզներով և այլ լուրջ հիվանդություններով երեխաներին։

Փոքր ձիերը վաղոց հաջողությամբ փոխարինում են առաջնորդող շներին։ Նրանց մոտ արագ է տպավորվում անհրաժեշտ ճանապարհը, և ի շնորհիվ հավասարակշռված հատկության, ավելի քիչ քան շները արձագանքում են արտաքին գրգռիչներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кто такие мини-лошади?». LowRider - питомник европейских мини-лошадей (ռուսերեն). 2017 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  2. «Лошадиная миниатюра». 47 Новостей Ленинградской области (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  3. malenkayaorisha (2012 թ․ հոկտեմբերի 25). «Фалабелла - миниатюрная аргентинская лошадка». malenkayaorisha. Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  4. malenkayaorisha (2012 թ․ հոկտեմբերի 25). «Фалабелла - миниатюрная аргентинская лошадка». malenkayaorisha. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  5. «Из коллекции «100-летие советско-российского цирка»». yandex.by (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.
  6. «Жеребёнок Бубенчик вышел к посетителям новосибирского зоопарка». Новосибирские новости (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել