Փոլ Վոլքեր

ամերիկացի տնտեսագետ և պետական գործիչ

Փոլ Վոլքեր (անգլ.՝ Paul Adolph Volcker, Jr., սեպտեմբերի 5, 1927(1927-09-05)[1][2][3], Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի տնտեսագետ և պետական գործիչ։

Փոլ Վոլքեր
անգլ.՝ Paul Volcker
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Փրինսթոնի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Teaneck High School? և Վուդրո Վիլսոնի անվան հասարակական և միջազգային հարաբերությունների դպրոց
Մասնագիտություն՝ տնտեսագետ, բանկիր և քաղաքական գործիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր սեպտեմբերի 5, 1927(1927-09-05)[1][2][3]
Ծննդավայր Cape May, Քեյպ Մեյ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Վախճանի օր դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4] (92 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Paul Adolph Volcker Jr.
 
Պարգևներ

Ավելի վաղ զբաղեցրել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղակալի (1969-1974), Նյու Յորքի Դաշնային պահուստների բանկի (1975-1979) նախագահի և ԱՄՆ-ի Դաշնային պահուստների համակարգի (1979-1987) վարչության նախագահի պաշտոնները։

Եղել է Բիլդերբերգյան ակումբի, միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ, եռակողմ հանձնաժողովի Հյուսիսամերիկյան բաժանմունքի նախագահ, 30 (G 30) խմբի անդամ, Rothschild Wolfensohn Company ընկերության նախագահ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 5-ին Նյու Ջերսի նահանգի Քեյփ Մեյ շրջանում։ 1949 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը։ 1951 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցում։

1956-1961 թվականներին աշխատել է Chase Manhattan Bank-ում որպես տնտեսագետ։

1962-1965 թվականներին աշխատել է որպես տնտեսագետ ԱՄՆ ֆինանսների նախարարությունում։ 1969-1974 թվականներին եղել է ֆինանսների նախարարի արժութային հարցերով տեղակալ։

1974-1975 թվականներին եղել է Փրինսթոնի համալսարանի Վուդրո Վիլսոնի անվան հանրային և միջազգային հետազոտությունների դպրոցի աշխատակից։

1975-1979 թվականներին եղել է Նյու Յորքի Դաշնային պահուստների բանկի նախագահը։

1979 թվականին նշանակվել է Դաշնային պահուստների համակարգի վարչության նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1987 թվականը։ Փոլ Վոլքերը հայտնի է իր հակաինֆլյացիոն քաղաքականության համար, որը նա վարել է ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի կառավարիչների խորհրդի նախագահի պաշտոնում։ Եթե համեմատենք Վոլքերի կառավարման ժամանակաշրջանի սկիզբը և ավարտը, ապա գնաճը 1979 թվականի 11,22 %-ից 1987 թվականին նվազել է մինչև 3,66 %, ինչը նշանակալի ներդրում էր ԱՄՆ տնտեսության կայունության գործում[7]։ Գնաճի նվազման հետևանքները ազդել են գործազրկության վրա, որը տարբեր գնահատականներով աճել է 5 անգամ։

Այնուհետև Վոլքերը դարձել է Wolfensohn & Co ներդրումային ընկերության վարչության նախագահը։ 1995 թվականին, ընկերության հիմնադիր Ջեյմս Վուլֆենսոնին Համաշխարհային բանկի նախագահ նշանակելուց հետո, Վոլքերը դարձել է գործադիր տնօրեն։

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման առաջարկել է 2008 թվականի նոյեմբերի 26-ին ստեղծել ԱՄՆ նախագահին առընթեր տնտեսական վերականգնման խորհրդատվական խորհուրդ, որը պետք է գլխավորի Փոլ Վոլքերը։ Խորհրդի ստեղծման և Վոլքերին խորհրդի նախագահ նշանակելու մասին հրամանագիրը Բարաք Օբաման ստորագրել է 2009 թվականի փետրվարի 6-ին[8]։ 2011 թվականի փետրվարի 23-ին Խորհրդի նախագահի պաշտոնում նրան փոխարինել է «General Electric»-ի ղեկավար Ջեֆրի Իմելթը։

Հասարակական գործունեություն խմբագրել

Եղել է «Երեսուն խմբի» անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 https://www.nytimes.com/2019/12/09/business/paul-a-volcker-dead.html
  5. https://news.syr.edu/blog/2008/05/01/syracuse-university-to-present-honorary-degrees-to-nine-individuals-of-exceptional-achievement-at-commencement-may-11/
  6. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  7. «To Treat the Fed as Volcker Did». The New York Times. 2008 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
  8. Obama’s Economic Recovery Advisory Board // «The Wall Street Journal». — 2009. — February, 6.(անգլ.) — 13.02.2009.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Биография
  • Интервью с Полом Волкером // О чём думают экономисты. Беседы с нобелевскими лауреатами / под ред. П. Самуэльсона и У. Барнетта. — М.: Юнайтед Пресс, 2009. — С. 214−241. — ISBN 978-5-9614-0793-8
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Վոլքեր» հոդվածին։