Փառնավազ I (վրաց.՝ ფარნავაზ I, մ. թ. ա. 326, Մցխեթ, Վրաստան - մ. թ. ա. 234, Մցխեթ, Վրաստան), Վիրքի և Կողքիսի հնագույն թագավորությունների արքա[1]։ «Քարթլիս ցխովրեբա» տարեգրության համաձայն՝ հանդիսանում է Քարթլիի թագավորության արքայական շառավղի հիմնադիրը, թեպետ այս կապակցությամբ հակասականություն կա նույնիսկ վրացական սկզբաղբյուրներում։

Փառնավազ I
ფარნავაზ I
Վիրքի և Կողքիսի արքա
Իշխանությունմ․թ․ա․ 302–237
Ծնվել է՝մ. թ. ա. 326
ԾննդավայրՄցխեթ, Վրաստան
Մահացել է՝մ. թ. ա. 234
Վախճանի վայրՄցխեթ, Վրաստան
Երկիր Վիրք
ՏոհմPharnavazid dynasty?
քաղաքական գործիչ
ԵրեխաներSaurmag I of Iberia?
Հավատքվրացական դիցաբանություն

Փառնավազի կառավարման ամսաթիվը հստակորեն մեզ հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ վերջինս կառավարել է մ․թ․ա․ 3-րդ դարում։ Փառնավազը հիշատակված է Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքներին կապակցությամբ։ Մասնավորապես՝ հույն հեղինակները նշում են, որ Մակեդոնացու բանակի Քարթլի ներխուժման ժամանակ վրաց արքայազն Փառնավազը եղել է մանկահաս տարիքում։ Ենթադրվում է նաև, որ Վիրքի անկախությունը վերականգնվել է միայն Պարսկական տիրակալության անկումից հետո։

Վրացիները Փառնավազ I-ի անվան հետ են կապում նաև վրաց գրերի ստեղծումը, թեպետ այս վարկածը չունի գիտական որևէ հավաստիություն։

Ծագումնաբանություն խմբագրել

«Քարթլիս ցխովրեբայի» (բառացի թարգմանությամբ՝ «Քարթլիի կյանքը») համաձայն՝ Փառնավազը ծագել է Մցխեթոսի որդի Ուփլոսից։ Մցխեթոսն էլ ինքնին աստվածաշնչյան Նոյ նահապետի ժառանգ Հաբեթի որդու՝ Թորգոմի տոհմից էր։ Նույն սկզբնաղբյուրը սակայն վերջինիս կյանքի ժամանակահատվածի մասին որևէ հիշատակում չի թողնում, սակայն ենթադրվում է, որ Փառնավազը իրապես եղել է վրաց արքաներից առաջինը։

«Քարթլիս ցխովրեբայի» «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը» գլխում նշվում է, որ Փառնավազն ունեցել է առասպելական ծագումնաբանություն՝ սերված լինելով վրաց ժողովրդի նախապապ համարվող Քարթլոսից։ Նրա հորեղբայրը՝ Սամարան, եղել է Մցխեթի մամասախլիսը (թարգմանաբար՝ «տան հայր»)։ Մայրը եղել է պարսկուհի և ամենայն հավանականությամբ սերվել է Սպահան քաղաքից։ Վրաց առաջին քննադատական պատմության հեղինակ Թեյմուրազ Բագրատիոնին և արևելյան Վրաստանի պատրիարք Անտոն I-ը առաջ են քաշել այն տարբերակը, որ Փառնավազի մայրը եղել է Դարեհ Կոդոմանոսի դուստրը։

Կենսագրություն խմբագրել

Փառնավազի կառավարման տարիներին Վիրք են ներխուժում Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորած հունամակեդոնական զորքերը։ Ըստ վրացական ավանդության՝ աշխարհահռչակ զորավարի ուժերը Իբերիայի թագավորություն ներխուժում են այն ժամանակ, երբ Փառնավազը երեք տարեկան էր։ Վրացի պատմիչների հավաստմամբ՝ հույները Քարթլիից մեծ ավար են տանում՝ այդ թվում և արքայական գանձեր։

Փառնավազը հիշատակված է նաև բազմաթիվ հայկական սկզբնաղբյուրներով։ Մասնավորապես՝ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» աշխատությունում։ Նշյալ շրջանում Հայաստանը իր ազդեցության ոլորտում է պահել Վիրքը։ Այդ մասին վկայում է հետևյա պատմական մեջբերումը․

  Վրաց իշխան Փառնավազը դեսպաններ ուղարկեց Ասորեստանի թագավոր Անտիոքոսի մոտ բազում ընծաներով և, խոստանալով ծառայել նրան, օգնություն խնդրեց ընդդեմ հույների։ Անտիոքոսը, ընդունելով ընծաները, նրան իրեն որդի անվանեց, թագ ուղարկեց և Հայքի իշխաններին հրամայեց օգնել նրան, իսկ երկրորդ տարի Ազոնը, դաշնակցելով Հունաստանի զորքի հետ, շատ ուժեղացավ և կռվի կանչեց Փառնավազին։ Սա բազմապատկեց վրաց զինվորականության թիվը։ Նա կոչ հղեց նաև Քուջիին, ինչպես նաև օվսերին։ Հավաքվեցին բոլորը, ընդ որում Փառնավազին միացայն նաև Հայքում գտնվող Անտիոքոսի իշխանները։
- Վախուշտի Բագրատունի, «Սամցխեի և Կղարջքի կյանքը»
 

Ըստ «Քարթլիս ցխովրեբայի»՝ վրացական գրի հնագույն տեսակ, որը որպես հիմք է ծառայել նուսխախուցուրի եկեղեցագրի համար (հայտնի է ասոմթավրուլի անվանմամբ) ստեղծվել է Փառնավազի կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փառնավազ // վրաց թագավորական ընտանիք» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Rapp, Stephen H. (2003) Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts. Peeters Bvba 90-429-1318-5.
  • Rapp, Stephen H. (2014) The Sasanian World through Georgian Eyes: Caucasia and the Iranian Commonwealth in Late Antique Georgian Literature Ashgate Publishing