Դարեհ Գ Կոդոմանոս[4] (մ. թ. ա. 380, Պարսք, Աքեմենյան պետություն - մ. թ. ա. 330[1], Բակտրիա), Աքեմենյան վերջին թագավորը մ.թ.ա. 336-ից։ Արշամի որդին, Աքեմենյան տոհմաճյուղից։ Նախապես եղել է Հայաստանի սատրապ։ Գահին տիրել է Արտաքսերքսես Գ թագավորի ներքինի Բագոասի օգնությամբ՝ դավադրաբար սպանելով թագավորին ու նրա զավակներին։ Մ.թ.ա. 335-ի վերջին վերագրավել է Եգիպտոսը։ Գրանակոսի (մ.թ.ա. 334 թ.), Իսոսի (մ.թ.ա. 333 թ.) և Գավգամելայի (մ.թ.ա. 331 թ.) ճակատամարտերում, պարտվելով Ալեքսանդր Մակեդոնացուց, ի վերջո կորցրել է իր ամբողջ տիրապետությունը։

Դարեհ Գ
Ծնվել է՝մ. թ. ա. 380
ԾննդավայրՊարսք, Աքեմենյան պետություն
Մահացել է՝մ. թ. ա. 330[1]
Վախճանի վայրԲակտրիա
Պերսեպոլիս
Երկիր Աքեմենյան պետություն
ՈւղեկիցՍտատիրա
ՏոհմԱքեմենյաններ[2]
միապետ
ՀայրArsames?
ՄայրSisygambis?[3]
ԵրեխաներOchus?, Drypetis? և Ստատիրա
ՀավատքԶրադաշտականություն

Սպանվել է Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով՝ հակառակորդի հետապնդումից փախչելիս։ Վրա հասած Ալեքսանդր Մակեդոնացին Դարեհի դին պատվով ու շուքով թաղել է Պերսեպոլիսի գերեզմանատանը, իրեն հռչակել Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա։

Ծանոթագրություններ Խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 316