Փալմ Բիչ քաղաքը գտնվում է ԱՄՆՖլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում։ Ափամերձ ջրանցքը բաժանում է այն հարևան Վեսթ Պալմ Բիչ և Լեյք Վորս քաղաքներից։ 2000 թվականին քաղաքն ունեցել է 10468 բնակիչ։

Բնակավայր
Փալմ Բիչ
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1911 թ.
Մակերես21,026742 կմ², 28,738045 կմ²
ԲԾՄ2 մետր
Բնակչություն9245 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ561
Փոստային դասիչ33480
Պաշտոնական կայքtownofpalmbeach.com(անգլ.)
Փալմ Բիչ (Ֆլորիդա) (ԱՄՆ)##
Փալմ Բիչ (Ֆլորիդա) (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

 
Բրեյքեր հյուրանոց
 
Ռոյալ Փոինսիանա հյուրանոց

Նախկինում քաղաքը եղել է հանգստավայր, որը ստեղծել էր Հենրի Ֆլագլերը։ Նա երկաթուղու միջոցով Ատլանտյան ծովափից Ֆլորիդայի արևելյան ափ ճանապարհը դարձրել է անցանելի։ Այդ ժամանակ Փալմ Բիչը Լեյք Վորսի ամենաքիչ բնակեցված մասն էր։ Համայնքի հիմնական կորիզը ստեղծվել է Ֆլագլերի կողմից. երկու շքեղ հանգստյան տուն-հյուրանոցներ ՝ Բրեյքեր հյուրանոցը և Ռոյալ Փոինսիանա հյուրանոցը։

Անվանում խմբագրել

1878 թվականին Հավանայից Կադիս (Իսպանիա) ուղևորվող իսպանական նավը նավաբեկության ենթարկվեց Ֆլորիդայի Փալմ Բիչի Մար-ա-Լագոյի ափին, որը լի էր կոկոսի արմավենիներով[2]։ Տեղի բնակիչները տնկեցին նավաբեկությունից փրկված արմավենիները[3][4] ։ Որոշ ժամանակ անց փարթամ ծառերի պուրակ աճեց և ավելի ուշ անվանեցին այն Փալմ Բիչ ՝ Արմավենիների լողափ։

Աշխարհագրություն խմբագրել

Փալմ Բիչը գտնվում է Ֆլորիդայի արևելքում, կղզուց 16 մղոն հեռավորության վրա։

Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի կոմիտեի, քաղաքն ունի ընդամենը 10.4 մղոն² (27² կմ), որից 3.9² կիլոմետրը (10² կմ) հողատարածք է, իսկ 6² կիլոմետրը ՝ (17² կմ) ջուր։ Ընդհանուր տարածքը 62,45 % ջուր է։

Կլիմա խմբագրել

Փալմ Բիչն ունի Հասարակածային կլիմա[5][6]։

Ամիս Հունվ Փետրվ Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստ Սեպտ Հոկտ Նոյեմբ Դեկտ Տարեկան
Գրանցված բարձր ջերմաստիճան 89 (32) 90 (32) 94 (34) 99 (37) 96 (36) 98 (37) 101 (38) 98 (37) 97 (36) 95 (35) 91 (33) 90 (32) 101 (38)
Միջին բարձր ջերմաստիճան 75․1 (23.9) 76․3 (24.6) 79․2 (26.2) 82․1 (27.8) 85․9 (29.9) 88․5 (31.4) 90․1 (32.3) 90․1 (32.3) 88․7 (31.5) 85․0 (29.4) 80․4 (26.9) 76․4 (24.7) 83․15 (28.41)
Միջին ցածր ջերմաստիճան 57.3 (14.1) 58.2 (14.6) 61.9 (16.6) 65.4 (18.6) 70.5 (21.4) 73.8 (23.2) 75.0 (23.9) 75.4 (24.1) 74.7 (23.7) 71.2 (21.8) 65.8 (18.8) 60.1 (15.6) 67.44 (19.7)
Գրանցված ցածր ջերմաստիճան 27 (−3) 32 (0) 30 (−1) 43 (6) 51 (11) 61 (16) 66 (19) 65 (18) 66 (19) 46 (8) 36 (2) 28 (−2) 27 (−3)
Միջին տեղումներ 3.75 (95.3) 2.55 (64.8) 3.68 (93.5) 3.57 (90.7) 5.39 (136.9) 7.58 (192.5) 5.97 (151.6) 6.65 (168.9) 8.10 (205.7) 5.46 (138.7) 5.55 (141) 3.14 (79.8) 61.39 (1,559.4)

Ժողովրդագրություն խմբագրել

 
Փալմ Բիչ․ Ֆլորիդա

2000 թվականի տվյալներով բնակչության 87.81% -ի խոսակցական լեզուն անգլերենն էր (որպես առաջին լեզու), մինչդեռ 4.48% -ը խոսում էր ֆրանսերեն, 2.16% -ը գերմաներեն, իտալերեն խոսողների թիվը կազմում էր բնակչության 0.45% -ը, 0,30% էր կազմում ռուսերեն խոսողների թիվը, արաբերեն և շվեդերեն ՝ 0.25% -ը, իսկ լեհերենը ՝ բնակչության 0.24% -ի մայրենի լեզուն էր[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Harvey Oyer III, "“The Wreck of the Providencia in 1878 and the Naming of Palm Beach County,” South Florida History, vol. 29, Nov. 4, 2001.
  3. Town of Palm Beach, "History of Palm Beach", http://www.townofpalmbeach.com/Index.aspx?NID=343, retrieved January 16, 2017.
  4. Palm Beach County Historical Society, "1860-1879," http://www.pbchistoryonline.org/page/timeline-1860-1879, retrieved January 12, 2017.
  5. «WEST PALM BEACH, FLORIDA». Weatherbase. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  6. «Climate of West Palm Beach». ClimaTemps.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  7. «MLA Data Center Results of Palm Beach, FL». Modern Language Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փալմ Բիչ (Ֆլորիդա)» հոդվածին։