Ցանկո Լավրենով (բուլղար․՝ Цанко Лавренов / Tsanko Lavrenov[5], 24 նոյեմբերի, 1896, Պլովդիվ, Բուլղարիա - 18 հոկտեմբերի, 1978, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ, գծանկարիչ։ Լավրենովը չի ստացել նկարչական լիարժեք կրթություն և քիչ է ծանոթ եղել ակադեմիական այնպիսի գիտակարգերի, ինչպիսիք են հեռանկարը, անատոմիան ու գունագիտությունը։ Սակայն նա կարողացել է գտնել իր աշխատանքներում «ողջ Բուլղարիայի» ամբողջական կերպարի արտացոլման ինքնատիպ ձևը՝ խոր զգացմունքայնությամբ ու ամենայն մանրամասնությամբ պատկերելով վանական բարդ համալիրներ, ժողովրդական տոներ, քաղաքային համայնապատկերներ[6]։ Ցանկո Լավրենովը հանդես է եկել նաև որպես արվեստագետ և արվեստի ուսումնասիրող, զբաղվել է քննադատությամբ, հեղինակել նկարիչներին նվիրված մենագրություններ։

Ցանկո Լավրենով
բուլղար․՝ Цанко Лавренов
Ծնվել էնոյեմբերի 24, 1896(1896-11-24)[1][2] կամ նոյեմբերի 14, 1896(1896-11-14)[3]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա[4]
Վախճանվել է18 հոկտեմբերի 1978 թ
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունարվեստի քննադատ և նկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
 Tsanko Lavrenov Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Ցանկո Լավրենովը ծնվել է 1896 թվականի նոյեմբերի 24-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում։ Նրա պապը՝ Լավրենտին, տարված է եղել հին ձեռագրերի ուսումնասիրությամբ, պատճենել է կաթոլիկական նկարազարդ ձեռագրեր։ Ցանկո Լավրենովը, Պլովդիվում ավարտելով Սուրբ Ավգուստինի ֆրանսիական կաթոլիկական քոլեջը, մեկնել է Վիեննա, որտեղ 1920-1921 թվականներին սովորել է Սուրբ Աննայի մասնավոր նկարչական ուսումնարանում։

Ռիլայի վանական համալիրի բնանկարները սկիզբ են դնում նկարների մի մեծ շարքի, իսկ 1935-1936 թվականներին Աթոս լեռն այցելելուց հետո ստեղծված նկարները վկայում են, որ նկարիչը հասել է այն համոզման, որ ճիշտ է անդրադարձը միջնադարյան սրբանկարչության ավանդույթներին, ինչպիսիք են մտահղացման ու կատարման միասնությունը, սյուժեի շնչավորումը[7]։

Ցանկո Լավրենովը հիմնվել է Բուլղարական վերածննդից եկող ավանդույթների վրա, ինչպես նաև մանրամասն ուսումնասիրել է հնագույն ճարտարապետական արվեստը։ Երկար ժամանակ է հատկացրել վանքերի ուսումնասիրմանը՝ ուշադրության արժանացնելով որմնանկարներին, խճանկարներին, վանական գրադարաններում պահվող հնագույն ձեռագրերում առկա մանրանկարներին։ Նա հասկանում է, որ իր իսկական ուսուցիչը կարող է դառնալ բուլղարացի նկարիչ Զախարի Զոգրաֆը (ով ապրել է Ցանկո Լավրենովից մեկ հարյուրամյակ առաջ)։

Ցանկո Լավրենովն իր նկարներում պատկերել է հնագույն քաղաքներ ու վանքեր («Հին Պլովդիվ»), որոնք հաճախ շրջապատված են լեռներով։ Անդրադարձել է բանահյուսական ու պատմական թեմաների։ Նկարիչն ազատորեն էր վերաբերվում հեռանկարի օրենքներին՝ քաղաքային տեսարանների պատկերման մեջ հասնելով էմոցիոնալ ու ռիթմիկ միասնության։ Ցանկո Լավրենովի գեղանկարչությունն աչքի է ընկնում երևակայությամբ, մանրամասների արտահայտչությամբ, տոնական երանգավորմամբ։

Ցանկո Լավրենովը մահացել է 1978 թվականի դեկտեմբերի հոկտեմբերի 18.

Հիշատակ Խմբագրել

Ցանկո Լավրենովի անունն է կրում Պլովդիվի նկարչական ազգային գիմազիան (բուլղար․՝ Национална художествена гимназия „Цанко Лавренов“[8]: Դրանից բացի՝ Ցանկո Լավրենովի պատվին է կոչվել քաղաքի փողոցներից մեկը, իսկ Կիրկոր Մեսրոպովիչի տանը, որ գտնվում է Արտին Գիդիկովի փողոցում, տեղակայված է Ցանկո Լավրենովի՝ Պլովդիվը պատկերող նկարների մշտական ցուցադրությունը։

   
Ցանկո Լավրենովի թանգարանի ցուցանմուշներից (Պլովդիվ) -սրահը, որտեղ ներկայացված են նրա գեղանկարները Ցանկո Լավրոնովի արձանը Պլովդիվում

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. Katzarova M. Lavrenov, Tzanko // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049692
  3. Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Лавренов Цанко // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Լատիներեն տառադարձությամբ հանդիպում են նրա անվան գրության Tzanco, Zanko, Zanco, Canko ձևերը։
  6. ВИДЕО, 6 мин. К 115-летию со дня рождения Цанко Лавренова(բուլղ.)
  7. Путевые записи на Святой горе Афон (1935)(բուլղ.)
  8. Сайт Archived 2015-08-01 at the Wayback Machine., ВИДЕО

Գրականություն Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել