Լիկա Կավժարաձե

խորհրդային և վրացի դերասանուհի

Լիկա Վիսարիոնովնա Կավժարաձե (վրաց.՝ ლიკა ბესარიონის ასული ქავჟარაძე, հոկտեմբերի 26, 1959(1959-10-26)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 11, 2017(2017-10-11), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի դերասանուհի[2]։

Լիկա Կավժարաձե
վրաց.՝ ლიკა ქავჟარაძე
Ծնվել էհոկտեմբերի 26, 1959(1959-10-26)[1]
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 11, 2017(2017-10-11) (57 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1973)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, մոդել և նկարչուհի

Կենսագրություն խմբագրել

1973 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, ֆորտեպիանոյի դասարանը։ Կինոյում նրա առաջին դերը եղել է ծաղիկներով աղջկա դերը «Երբ ծաղկում է նշենին» քրեական դրամայում։ Հայտնի է դարձել Թենգիզ Աբուլաձեի «Ցանկությունների ծառ» ֆիլմում խաղացած Մարիտայի դերով։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել է 32 ֆիլմում[3]։ Լիկայի հետաքրքրություններից է եղել նաև նկարչությունը։ Կավժարաձեի նկարները ցուցադրվել են մի քանի պատկերասրահներում։ Դերասանուհին ամուսնացած էր Սանդրո Տակտակիշվիլիի հետ։ Նրանց որդին` Լևանը, ապրում է ԱՄՆ-ում և աշխատում է որպես իրավաբան[4]։ Մահացել է իր սեփական բնակարանում, Թբիլիսիում։ Մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը[5]։ Հոգեհանգստի արարողությունն անցել է Սամեբա տաճարում։ Նրա հիշատակը հարգելու են եկել քաղաքական գործիչներ, նրա արվեստի երկրպագուներ, ընկերներ և գործընկերներ[6]։

Ֆիլմեր խմբագրել

  • 1972-«Երբ ծաղկում է նշենին»-ծաղկեփնջով աղջիկ
  • 1972-«Շատրվան»-զբոսայգու աղջիկը
  • 1973-«Հիանալի կոստյում»-Էլիսո
  • 1975-«Կովկասյան սիրավեպ»-Մարջանի
  • 1976-«Ցանկությունների ծառ»-Մարիտա
  • 1977-«Պահեստային անիվ»-Լիկա
  • 1977-«Թիթեռնիկ»-աղջիկ
  • 1979-«Դյուման Կովկասում»-Մարջանետ
  • 1980-«Նվիրված ընկեր»-աղջիկ
  • 1982«Դմիտրի 2-րդ»-Թագուհի Նանա
  • 1983-«Երկնագույ սարեր կամ ստանման պատմություն»-դերասանուհի
  • 1984-«Ձյունը սեպտեմբերին»-Զաիրա
  • 1985- «Տղամարդիկ և մյուս բոլորը»-բռնցքամարտիկ Լուկա Բետանելիի հարսնացուն
  • 1985-«Մնաս բարով, ամռան կանաչ»-հարևանուհի
  • 1985-«Ընտանիք»-Քեթի
  • 1986-«Վտանգավոր ճամփորդության զվարճալի ժամանակագրություն»-Մեդեա
  • 1987- «Կորցրած գանձերի փնտրտուքներ»-Լալի
  • 1988-«Ուրուզմագի վերադարձը»
  • 1988-«Դոն Կիխոտի ու Սանչոյի կյանքը»
  • 1989-«Ժառանգություն բուից»
  • 1989-«Կատարող 977»
  • 1990-«Պարույր»-Լիա Ռամիշվիլի
  • 1992-«Ոսկե սարդ» (սերիալ)-Էլլա
  • 1992-«Անքունների արևը»-հարսնացու
  • 1994-«Միայն մեկ անգամ»-Նանա
  • 1998-«Կովկասյան գիշեր»-Նատաշա
  • 2003-«27 վիշապ» (սերիալ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Georgian National Filmography». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  3. https://www.kp.ru/daily/26743.4/3771220/
  4. https://www.vokrug.tv/person/show/lika_kavjaradze/
  5. «Умерла известная актриса Лика Кавжарадзе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  6. https://sputnik-georgia.ru/society/20171014/237744449/Ivanishvili-posetil-panihidu-aktrisy-Liki-Kavzharadze-v-hrame-Sameba.html