Տրոտիլ, տրինիտրոտոլուոլ, տոլ, 2, 4, 6, եռնիարաաոլուոլ, օրգանական միացություն, փշրտող պայթուցիկ նյութ։ Անգույն բյուրեղներ են, որոնք հնանալիս դեղնում են՝ չկորցնելով պայթելու ունակությունը։ Հալման ջերմաստիճանը՝ 80,85 °C, եռմանը՝ 290 °C, խտությունը՝ 1600 կգ/մ3։ Բռնկվում է 290 °C–ում, պայթման ջերմությունը՝ 4190 կջ/կգ։ Վատ է լուծվում ջրում (0,013%), եթերում, ծծմբածխածնում, լավ՝ բենզինում, ացետոնում, քլորաֆորմում, խիտ ազոտական թթվում։ Քիմիապես կայուն է, սկսում է քայքայվել 150 °C–ից բարձր տաքացնելիս։ Ալկալիների հետ առաջացնում է անկայուն աղեր՝ տրոտիլատներ, որոնք պայթում են շփման և մեխանիկական այլ ազդակների ներգործությամբ։ Տրոտիլը ստանում են տոլուոլի նիտրմամբ։ Տրոտիլը և նրա խառնուրդները ամոնիումի նիտրատի, ալյումինի և այլ նյութերի հետ (ամոնիտներ, ամոնալներ, ամոտոլներ և այլն) օգտագործվում են ռազմական գործում և պայթեցման աշխատանքներում։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրոտիլ կատեգորիայում։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
|