Լոնսդեյլիտ կամ վեցանիստ ալմաստ P63/mmc։ Հայտնագործվել է 1966 թ. կամ ավելի վաղ, առաջին անգամ հիշատակվել է 1967 թ. (Frondel, C.; U.B. Marvin (1967). «Lonsdaleite, a new hexagonal polymorph of diamond». Nature 214: 587—589)։ Միաժամանակ այն հայտնագործվել է բնության մեջ, երկնաքարային խառնարանում։ Չինացի մի շարք գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ խառնուրդների բացակայության դեպքում լոնսդեյլիտը ալմաստից 58 տոկոսով ավելի կարծր կլիներ[4]։ Գիտնականների հոդվածը լույս է տեսել Physical Review Letters թերթում, իսկ դրա կարճ բովանդակությունը հասանելի է physorg.com կայքում (Pan, Zicheng; Sun, Hong; Zhang, Yi; and Chen, Changfeng (2009). «Harder than Diamond: Superior Indentation Strength of Wurtzite BN and Lonsdaleite». Physical Review Letters 102)։

Լոնսդեյլիտ
Լոնսդեյլիտի բյուրեղային կառուցվածքը
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
C
Նիկել-Շտրունցի դասակարգում01.CB.10b
Դանա դասակարգում1.3.6.3
Միավորa = 2.51 Å, c = 4.12 Å; Z=4
Նույնականացում
ԳույնԲյուրեղներում՝ մոխրագույն, կոտրված բեկորներում՝ գունատ դեղնավունից շագանակագույն
Բյուրեղային համակարգվեցանիստ
Մոոսի կարծրություն7-8
Թափանցիկությունթափանցիկ
Ձգողականություն3.2
Օպտիկական հատկություններմիաառանցք (+/-)
Բեկման ցուցանիշn = 2.404
Ծանոթագրություններ[1][2][3]
Ենթակատեգորիաcarbon-silicon family?, allotrope of carbon? և covalent network solid?

Կառուցվածք խմբագրել

Ալմաստը և լոնսդեյլիտն ունեն միանման վալենտային անկյուն, որոնք հավասար են 109°28’16’’, կապերի երկարությունը կազմում է 0,1545 նանոմետր, կոորդինացիոն թիվը՝ 4։ Ալմաստի տարրական բջիջը պարունակում է ածխածնի ութ ատոմ, իսկ լոնսդեյլիտը՝ չորս։ Ալմաստի և լոնսդեյլիտի բյուրեղացանցերն իրարից տարբերվում են դարսվածքի եղանակով։ Լոնսդեյլիտին բնորոշ է երկշերտ՝ (…АВАВ…) տիպի դարսվածք, որտեղ յուրաքանչյուր հաջորդ տետրաեդրիկ շերտը նախորդի նկատմամբ թեքված է 60˚-ով։ Ալմաստին բնորոշ է եռաշերտ՝ (…АВСАВС…) տիպի դարսվածք, որտեղ բոլոր շերտերը կառուցված են միանման կոորդինացիոն տետրաերդերից։ Ալմաստն այդ առումով նման է α-գրաֆիտին, միայն ալմաստի հարթությունը «ծալքավորված» է։

Լոնսդեյլիտը պատկանում է մետալոիդների քիմիական շարքին, քիմիական բանաձևը՝ C: Լոնսդեյլիտի խտությունը՝ 3,51 գ/սմ³։ Օպտիկական հատկություններն են՝ թափանցիկ, բեկման ցուցիչը՝ 2,40 – 2,41։

Հատկություններ խմբագրել

Լոնսդեյլիտը համարվում է հայտնի ամենակարծր նյութերից մեկը, իր կարծրությամբ այն 58 %-ով գերազանցում է ալմաստը[5] (լոնսդեյլիտը կարող է դիմանալ մինչև 152 հՊա, մինչդեռ ալմաստը՝ 97 հՊա), սակայն լոնսդեյլիտի գործնական կիրառումը քիչ հավանական է դրա ստացման բարդության պատճառով։ Ճնշման տակ ատոմները լոնսդեյլիտի բյուրեղացանցում վերադասավորվում են այնպես, որ նմուշների ծավալը մնում է անփոփոխ, իսկ կարծրությունը՝ մեծանում։

Ստացում խմբագրել

Գիտնականների կարծիքով լոնսդեյլիտը ձևավորվում է երկնաքարի երկրին բախվելու արդյունքում՝ գրաֆիտից, որը մտնում է երկնաքարի կազմի մեջ։ Շատ բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցության տակ տեղի է ունենում գրաֆիտի փոխակերպումը ալմաստի, սակայն դրա հետ մեկտեղ գրաֆիտի վեցանիստ բյուրեղացանցը պահպանվում է։ Երկար ժամանակի ընթացքում լոնսդեյլիտը ստանում էին բացառապես գրաֆիտից՝ ուժեղ սեղմման ճանապարհով, սակայն ավելի ուշ ապացուցվել է, որ «վեցանիստ ալմաստ»-ը կարելի է ստանալ նաև խորանարդային ալմաստից[6]։

Պատմություն խմբագրել

Լոնսդեյլիտն իր անվանումը ստացել է բրիտանացի բյուրեղագետ Քետլին Լոնսդեյլի պատվին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնսդեյլիտ» հոդվածին։