Բացել գլխավոր ցանկը

Մագնետիտ, մագնիսական երկաթաքար, միներալ։ Քիմիական բաղադրությունը՝ FeFe2Օ4 կամ Fe3O4, պարունակում է 31% FeO և 69% Fe203, 72, 4% Fe։ Տարբերակները, աիտանամագնեաիա՝ TiOr-ի, քրոմամագնետիտ՝ Cr203-ի մի քանի տոկոս պարունակությամբ։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է։ Բնորոշ են օկտաեդրիկ, հազվադեպ՝ ռոմբա-դոդեկադրիկ բյուրեղները։ Մեծ մասամբ առաջացնում է հոծ հատիկավոր, երիկամաձև, օոլիտային, դրուզային ագրեգատներ։ Ուժեղ մագնիսական է։ Գույնը՝ սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 5, 5-6, խտությունը՝ 4800-5300 կգ/մ^3։ Լայնորեն տարածված միներալ է։ Հանդիպում է երկնաքարերում, մագմատիկ ապարներում (գաբրոներում, նորիտներում, պիրոքսենիտներում), պեգմատիտներում, սկառնային, հիդրոթերմալ, ցրոնային և մետամորֆային հանքավայրերում։ Երկաթի կարևոր հանքանյութ է։

Մագնետիտ
Magnetite.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ[1]
Բանաձև
(կրկնվող միավորը)
Fe²⁺Fe³⁺₂O₄
Նիկել-Շտրունցի դասակարգում4.BB.05[2]
Դանա դասակարգում7.2.2.3, macedonion և makedonski
Շերտի գույնսև
Բյուրեղային համակարգԽորանարդային համակարգ
Մոոսի կարծրություն6
Ենթակատեգորիաspinel mineral group?[3] և iron(II,III) oxide?

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 114