«Տնտեսական հրաշք» (անգլ.՝ Economic miracle), որոշ ժամանակի ընթացքում ինչ-որ երկրի կամ տարածաշրջանի տնտեսության արագ զարգացման փոխաբերական անվանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպայի տնտեսության վերականգնման համար իրականացվում էր «Մարշալի պլանը», որը նախատեսում էր ակտիվ տնտեսական օգնություն ԱՄՆ-ի կողմից։

1945-ից 1948 թվականներ ընկած ժամանակաշրջանում Ճապոնիայում անցկացվում էր ռազմարդյունաբերական միավորումների ջախջախման և վերացման պլանաչափային արշավ։ Ընթանում էր Ճապոնիայի տնտեսության ապառազմականացման գործընթացը։ Նմանատիպ արշավ է իրականացվել նաև Գերմանիայի նկատմամբ։

  • Գերմանական տնտեսական հրաշք (գերմ.՝ Wirtschaftswunder՝ տնտեսական հրաշք[1]), կամ «Ռեյնի հրաշք»՝ Արևմտյան Գերմանիայի և Ավստրիայի տնտեսությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո;
  • «Ճապոնական հետպատերազմյան տնտեսական հրաշք»՝ ճապոնական տնտեսության ռեկորդային աճի պատմական ֆենոմենը, որը սկսվել է 1950-ական թվականների կեսերից և շարունակվել է մինչև 1973 թվականի նավթային ճգնաժամը;
  • Փառավոր երեսուն տարի՝ Ֆրանսիայի տնտեսական աճը 1945-1975 թվականներին;
  • «Ռեկորդային տարիներ»՝ Շվեդիայի տնտեսության աճը, որն ավարտվել է 1973 թվականի նավթային ճգնաժամով;
  • «Հունական տնտեսական հրաշք»՝ Հունաստանի տնտեսական զարգացման աննախադեպ արագ տեմպի ֆենոմենը 20-րդ դարի 50-ական թվականների սկզբից մինչև 70-ական թվականների կեսերը;
  • «Իտալական տնտեսական հրաշք»՝ 1955-ից 1972 թվականներ[2][3]։

Այլ օրինակներ խմբագրել

  • Չորս ասիական վագրեր՝ Հարավային Կորեայի, Սինգապուրի, Հոնկոնգի և Թայվանի տնտեսությունների ոչ պաշտոնական անվանումը, որոնք տնտեսական զարգացման շատ բարձր տեմպեր են ցուցադրել 20-րդ դարի 60-ական թվականների սկզբից մինչև 90-ական թվականների ֆինանսական ճգնաժամը;
    • «Հրաշք Հանգան գետի վրա»՝ տերմին, որը նշանակում է Հարավային Կորեայի տնտեսության աճի գործընթացը, Կորեական պատերազմի ավարտից (1953) մինչև Ասիական ֆինանսական ճգնաժամը (1997), անվանումը ստացել է գետից, որի ափերին տեղակայված է Սեուլը՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքը;
    • «Թայվանի հրաշք»՝ Թայվանի տնտեսությունը, սկսած 20-րդ դարի 60-ական թվականներից;
    • «Սինգապուրի տնտեսական հրաշք»՝ 1959-ից 1990 թվականներ;
  • «Իսպանական հրաշք»՝ տնտեսական բում Իսպանիայում 1959-ից 1973 թվականները;
  • «Մասաչուսեթսի հրաշք»՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տնտեսությունը 20-րդ դարի 80-ական թվականներին, որը մինչ այդ աչքի էր ընկնում գործազրկության բարձր մակարդակով և արդյունաբերության թույլ զարգացմամբ;
  • Մեքսիկական տնտեսական հրաշք՝ Մեքսիկայի պատմության մեջ 1940-1970-ական թվականներն ընկած շրջան, երբ երկրում տնտեսական աճի բարձր տեմպեր էին նկատվում;
  • Կելտական վագր՝ տնտեսական տերմին, որն օգտագործվում է նկարագրելու համար Իռլանդիայի տնտեսական աճը, որի առաջին փուլը տեղի է ունեցել 1990-ից մինչև 2001 թվականը, երկրորդ փուլը նկատվել է 2003 թվականին, երրորդ գագաթնակետը՝ 2008 թվականին։
  • ԽՍՀՄ ինդուստրացում՝ ԽՍՀՄ արդյունաբերական ներուժի արագացված աճի ընթացքը զարգացած կապիտալիստական երկրների տնտեսությունից հետ մնալը կրճատելու համար, որն իրականացվել է 1929 թվականի մայիսից մինչև 1941 թվականի հունիսը։ Ինդուստրացման պաշտոնական խնդիրը ԽՍՀՄ-ը գերազանցապես ագրարային երկրից առաջատար արդյունաբերական տերության վերածելն էր ։
  • Բրազիլական տնտեսական հրաշք՝ 1964-ից 1979 թվականներ։

Գրականություն խմբագրել

  • Արևմտագերմանական «Տնտեսական հրաշք» / Ս․ Նևսկի // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • Ս․ Նևսկի; Հետպատերազմյա Արևմտյան Գերմանիայի տնտեսություն․ «Տնտեսական հրաշքի» ճանապարհին. — М., 2006,
  • Սելիգեր, Բերնհարդ (2010). «Տնտեսական հրաշքների տեսություններ» (PDF). Diskurs (01): 1–26.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wirtschaftswunder. In: Der Brockhaus Zeitgeschichte: vom Vorabend des Ersten Weltkrieges bis zur Gegenwart. 2003, ISBN 3-7653-0161-2; Wirtschaftswunder. In: Brockhaus, die Enzyklopädie: in vierundzwanzig Bänden. Band 24, 1999, ISBN 3-7653-3100-7.
  2. David Forgacs, Stephen Gundle (2007). Mass culture and Italian society from fascism to the Cold War. Bloomington: Indiana University Press. ISBN 978-0-253-21948-0.
  3. Nicholas Crafts, Gianni Toniolo (1996). Economic growth in Europe since 1945. Cambridge University Press. էջ 441. ISBN 0-521-49627-6.

Արտաքին հղումներ խմբագրել