Տնտեսական հարցերի և Կլիմայական գործողությունների դաշնային նախարարություն

Տնտեսական հարցերի և Կլիմայական գործողությունների դաշնային նախարարություն (գերմ.՝ Bundesministerium für Wirtschaft und Klimaschutz), Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության մակարդակով նախարարություն է։ Այն նախկինում հայտնի էր որպես «Էկոնոմիկայի նախարարություն»։ Վերստեղծվել է 2005 թվականին որպես «Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարություն», այն բանից հետո, երբ այն ​​միավորվել էր այլ նախարարությունների հետ՝ ձևավորելու Էկոնոմիկայի և աշխատանքի դաշնային նախարարությունը՝ 2002-2005 թվականներին։ Նախարարությունը խորհրդակցվում է թվային տնտեսության խորհրդականների խորհրդի կողմից։

Տնտեսական հարցերի և Կլիմայական գործողությունների դաշնային նախարարություն
գերմ.՝ Bundesministerium für Wirtschaft und Klimaschutz[1]
Изображение логотипа
ՏեսակFederal Ministry in Germany?, economic affairs ministry? և ministry of energy?
Երկիր Գերմանիա
ՀապավումBMWK[2]
Ստեղծման թվական1917
Վերադաս մարմինGovernment of the Federal Republic of Germany?
ՇտաբակայանԲեռլին, Գերմանիա
Ծառայողների թիվ1500 մարդ
Պարգևներ
Կայքbmwi.de

Պատմություն խմբագրել

Ներկայիս Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության պատմական նախորդը Ռայխի տնտեսական գրասենյակն էր (գերմ․՝ Reichswirtschaftsamt), որը հիմնադրվել է 1917 թվականին։ 1919 թվականին այն դարձել է Ռայխի Էկոնոմիկայի նախարարություն (գերմ․՝ Reichswirtschaftsministerium ), որը գոյություն է ունեցել մինչև 1945 թվականը։

Հետպատերազմյան օկուպացված Գերմանիայում 1946-1949 թվականներին նրա գործառույթներն իրականացրել է Տնտեսության վարչական գրասենյակը (գերմ.՝ Verwaltungsamt für Wirtschaft): Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնադրումից հետո ստեղծվել է Էկոնոմիկայի դաշնային նախարարությունը (գերմ.՝ Bundesministerium für Wirtschaft), որը գոյություն է ունեցել 1949 թվականից մինչև 1998 թվականը։ 1971 թվականի մայիսից մինչև 1972 թվականի դեկտեմբերը ժամանակավորապես միացվել է Ֆինանսների դաշնային նախարարությանը՝ ձևավորելով Էկոնոմիկայի և Ֆինանսների դաշնային նախարարությունը։ 1998 թվականին ավելացվել է Հետազոտությունների նախարարության տեխնոլոգիական բաժինը՝ այն դարձնելով Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների դաշնային նախարարություն։

2002-ից 2005 թվականներին այն միավորվել է Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների դաշնային նախարարությանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի դաշնային նախարարության մի մասի հետ, մյուս մասը միացվել է Առողջապահության դաշնային նախկին նախարարությանը, այնուհետև Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությանը։ Այս վերափոխումները նպատակ ունեին համախմբել տնտեսության և աշխատաշուկայի քաղաքականության ոլորտները, որոնց վրա ցանկանում էր կենտրոնանալ կանցլեր Գերհարդ Շրյոդերիը՝ իր երկրորդ ժամկետըի ընթացքում։ Քանի որ նոր նախարարությունը շատ մեծ և կարևոր էր, այն հաճախ անվանվում էր գերնախարարություն (գերմ․՝ Superministerium), իսկ նրա նախարարը որպես սուպերնախարար (գերմ․՝ Superminister): Նոր նախարարության ստեղծումը լայնորեն ձախողված էր համարվում՝ հիմնականում միակ պաշտոնավար Վոլֆգանգ Կլեմենտի վատ աշխատանքի պատճառով։

Անգելա Մերկելի գլխավորած մեծ կոալիցիայի օրոք փոխվել է պորտֆելի վերադասավորումը, և կրկին ստեղծվել են Էկոնոմիկայի և տեխնոլոգիաների, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության դաշնային նախարարությունները՝ որպես Էկոնոմիկայի և Տեխնոլոգիաների դաշնային նախարարություն։ 2013 թվականիին այն վերանվանվել է Տնտեսական հարցերի և Էներգետիկայի դաշնային նախարարություն։

  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվերով նախարարությունը հրապարակել է կրկնակի մասնագիտական ​​ուսուցման եզակի համակարգի վերաբերյալ փաստաթերթիկ[4]։

Կառուցվածք խմբագրել

 
Կենտրոնակայանը
 
Կենտրոնակայանի առջևի հատվածը
 
Մուտքի սրահ
 
Ռոբերտ Հաբեք

Նախարարությունը կազմակերպված է 10 վարչություններից և մեկ կենտրոնական վարչությունից[5]

  • Կենտրոնական վարչակազմ – Z բաժին
  • Եվրոպական քաղաքականություն – E բաժին
  • Տնտեսական քաղաքականություն – I բաժին
  • Տնտեսական կայունացում և էներգետիկ անվտանգություն – WE բաժին
  • Կլիմայական գործողություն – K բաժին
  • Էներգետիկ քաղաքականություն. ջեռուցում և արդյունավետություն – II բաժին
  • Էներգետիկ քաղաքականություն. էլեկտրաէներգիա և ցանց – III բաժին
  • Արդյունաբերական քաղաքականություն – IV բաժին
  • Արտաքին տնտեսական քաղաքականություն – V բաժին
  • Թվային և ինովացիոն քաղաքականություն – VI բաժին
  • ՓՄՁ քաղաքականություն - VII բաժին

Նախարարության կենտրոնակայանը գտնվում է Բեռլինում։

Գործակալություններ խմբագրել

Նախարարությունը, բացի իր սեփական գործունեությունից, վերահսկում է նաև հետևյալ գերատեսչությունները[6]

  • Դաշնային կարտելի գրասենյակ
  • Դաշնային ցանցային գործակալություն
  • Էկոնոմիկայի և արտահանման վերահսկողության դաշնային գրասենյակ
  • Նյութերի հետազոտության և փորձարկման դաշնային ինստիտուտ
  • Երկրաբանության և բնական պաշարների դաշնային ինստիտուտ
  • Գերմանիայի չափագիտության ազգային ինստիտուտ

Նախարարներ խմբագրել

Անուն

(Ծնվել է – մահացել)

Դիմանկար Կուսակցություն Պաշտոնավարման ժամկետը Կանցլեր

(Կաբինետ)

Էկոնոմիկայի դաշնային նախարար
1 Լյուդվիգ Էրհարդ
(1897–1977)
  ՔԴՄ 20 Սեպտեմբեր 1949 16 Հոկտեմբեր 1963 Կոնրադ Ադենաուեր
(I • II • III • IV • V)
2 Կուրտ Շմյուկեր
(1919–1996)
  ՔԴՄ 17 Հոկտեմբեր 1963 30 Նոյմեբեր 1966 Լյուդվիգ Էրհարդ
(I • II)
3 Կարլ Շիլլեր
(1911–1994)
  ՍԴԿ 1 Դեկտեմբեր 1966 7 Հուլիս 1972 Վիլի Բրանդտ (I)
4 Հելմուտ Շմիդտ
(1918–2015)
  ՍԴԿ 7 Հուլիս 1972 15 Դեկտեմբեր 1972 Վիլի Բրանդտ (I)
5 Հանս Ֆրիդերիխս
(ծնված 1931)
  ԱԴԿ 15 Դեկտեմբեր 1972 7 Հոկտեմբեր 1977 Վիլի Բրանդտ (II)
Հելմուտ Շմիդտ (I • II)
6 Օտտո Գրաֆ Լամբսդորֆ
(1926–2009)
  ԱԴԿ 7 Հոկտեմբեր 1977 17 Սեպտեմբեր 1982 Հելմուտ Շմիդտ
(II • III)
7 Մանֆրեդ Լանշտեյն
(ծնված 1937)
  ՍԴԿ 17 Սեպտեմբեր 1982 1 Հոկտեմբեր 1982 Հելմուտ Շմիդտ
(III)
8
(6)
Օտտո Գրաֆ Լամբսդորֆ
(1926–2009)
  ԱԴԿ 4 Հոկտեմբեր 1982 27 Հունիս 1984 Հելմուտ Կոլ
(I • II)
9 Մարտին Բանգեման
(1934–2022)
  ԱԴԿ 27 Հունիս 1984 9 Դեկտեմբեր 1988 Հելմուտ Կոլ
(II • III)
10 Հելմուտ Հաուսման
(ծնված 1943)
  ԱԴԿ 9 Դեկտեմբեր 1988 18 Հունվար 1991 Հելմուտ Կոլ
(III)
11 Յուրգեն Մոլլեման
(1945–2003)
  ԱԴԿ 18 Հունվար 1991 21 Հունվար 1993 Հելմուտ Կոլ
(IV)
12 Գյունտեր Ռեքսրոդտ
(1941–2004)
ԱԴԿ 21 Հունվար 1993 26 Հոկտեմբեր 1998 Հելմուտ Կոլ
(IV • V)
Էկոնոմիկայի և Տեխնոլոգիաների դաշնային նախարար
13 Վերներ Մյուլլեր
(1946–2019)
  Անկուսակցակ 27 Հոկտեմբեր 1998 22 Հոկտեմբեր 2002 Գերհարդ Շրյոդեր
(I)
Էկոնոմիկայի և Աշխատանքի դաշնային նախարար
14 Վոլֆգանգ Կլեմենտ
(1940–2020)
  ՍԴԿ 22 Հոկտեմբեր 2002 22 Նոյմեբեր 2005 Գերհարդ Շրյոդեր
(II)
Էկոնոմիկայի և Տեխնոլոգիաների դաշնային նախարար
15 Մայքլ Գլոս
(ծնված 1944)
  ՔՍՄ 22 Նոյմեբեր 2005 10 February 2009 Անգելա Մերկել
(I)
16 Կառլ-Թեոդոր ցու Գուտենբերգ
(ծնված 1971)
  ՔՍՄ 10 February 2009 28 Հոկտեմբեր 2009
17 Ռայներ Բրյուդերլե
(ծնված 1945)
  ԱԴԿ 28 Հոկտեմբեր 2009 12 May 2011 Անգելա Մերկել
(II)
18 Ֆիլիպ Ռոսլեր
(ծնված 1973)
  ԱԴԿ 12 May 2011 17 Դեկտեմբեր 2013
Էկոնոմիկայի և Էներգետիկայի դաշնային նախարար
19 Զիգմար Գաբրիել
(ծնված 1958)
  ՍԴԿ 17 Դեկտեմբեր 2013 27 Հունվար 2017 Անգելա Մերկել
(III)
20 Բրիգիտա Ցիպրիս
(ծնված 1953)
  ՍԴԿ 27 Հունվար 2017 14 March 2018 Անգելա Մերկել
(III)
21 Պիտեր Ալթմայեր
(ծնված 1958)
  ՔԴՄ 14 March 2018 8 Դեկտեմբեր 2021 Անգելա Մերկել
(IV)
Տնտեսական և Կլիմայական գործողությունների դաշնային նախարար
22 Ռոբերտ Հաբեք
(ծնված 1969)
  Կանաչներ 8 Դեկտեմբեր 2021 Գործող Օլաֆ Շոլց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. II Nr. 1 // https://www.bundesregierung.de/resource/blob/974430/1990040/df69951d83f08c0b7b04cb40210e1221/2021-12-08-organisationserlass-data.pdf
  2. https://www.protokoll-inland.de/Webs/PI/DE/rang-titulierung/amtliche-reihenfolgen/bundesministerien/liste-der-bundesministerien-node.html
  3. https://bigbrotherawards.de/2008
  4. «Fact-sheet Duale Ausbildung» (PDF). bmwi.de (գերմաներեն).
  5. Action, BMWK-Federal Ministry for Economics Affairs and Climate. «Organisational Chart of the Federal Ministry for Economic Affairs and Climate Action». www.bmwk.de (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 19-ին.
  6. The Ministry's Agencies