Զիգմար Գաբրիել
Զիգմար Գաբրիել (գերմ.՝ Sigmar Gabriel, սեպտեմբերի 12, 1959[1][2][3], Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2017 թվականի հունվարի 27-ը եղել է Գերմանիայի փոխկանցլերը, իսկ 2017 թվականի հունվարի 27-ից հանդիսանում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ Ներքին Սակսոնիայի վարչապետ (1999-2003): Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար (2005-2009): Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (2009 թվականի նոյեմբերի 13-ից)։ Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարար (2013-2017)։
Զիգմար Գաբրիել գերմ.՝ Sigmar Gabriel | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Գյոթինգենի համալսարան (1987) և Ռատսգիմնազիա Գոսլարա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ոչ գեղարվեստական գրող, ժամանակավոր կարիերայի զինծառայող և դպրոցի դասատու |
Դավանանք | Գերմանիայի ավետարանչական եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 12, 1959[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Գոսլար, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Sigmar Hartmut Gabriel |
Կայք՝ | sigmar-gabriel.de |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելԶիգմարի ծնողները բաժանվել են երբ նա երեք տարեկան էր։ Նրա մայրը եղել է բուժքույր, իսկ հայրը՝ համայնքային ծառայող։ Գոսլարի գիմնազիան ավարտելուց հետո Զիգմարը մեկնել է զինվորական ծառայության։ 1988 թվականին «գերմաներենի, քաղաքականության և հասարակագիտության ուսուցչի» որակավորումով ավարտել է Գյոթինգենի համալսարանը։ 1989-1990 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Գոսլարի ազգային դպրոցում։
1976-1989 թվականներին Զիգմար Գաբրիելը աշխատել է «Գերմանիայի սոցիալիստ երիտասարդներ՝ Բազե» երտիասարդական կազմակերպությունում (գերմ.՝ Sozialistische Jugend Deutschlands — Die Falken)[5]: Շուտով Զիգմարը դառնում է կազմակերպության Գոսլարի շրջանային բաժանմունքի ղեկավարը, իսկ հետո Բրաունշվայգի բաժանմունքի ղեկավարը։ Բրաունշվայգյան բաժանմունքը կապված էր կազմակերպության մարքսիստական թևի հետ։ 1987-1998 թվականներին Գաբրիելը եղել է Գոսլարի շրջանային օրենսդիր ժողովի անդամ։ 1991-1999 թվականներին զբաղեցրել է նույն ժողովի նախագահի պաշտոնը։ 1990-2005 թվականներին ընտրվել է լանդտագի պատգամավոր։ 1997 թվականին զբաղեցրել է լանդտագի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1998-1999 և 2003-2005 թվականներին գլխավորել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության լանդտագը։ 2005 և 2009 թվականներին Զիգմար Գաբրիելը ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր[6]։
1999 թվականի դեկտեմբերի 15-ին Ներքին Սակսոնիայի վարչապետի թոշակի անցնելուց հետո Զիգմարը զբաղեցրել է այդ պաշտոնը։ 2003 թվականի փետրվարի 2-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պարտվում է Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակությանը և Զիգմարը անցնում է թոշակի։ 2003-2005 թվականներին Գաբրիելը մտնում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահություն և միաժամանակ հանդիսանում Ներքին Սակսոնիայում կուսակցության բաժանմունքի ղեկավար։ 2005-2009 թվականներին նա Անգելա Մերկելի կառավարությունում զբաղեցրել է Գերմանիայի շրջակա միջավայրի պահպանության նախարարի պաշտոնը։ 2009 թվականի բունդեսթագի ընտրություններին սոցիալ-դեմոկրատների պարտությունից հետո կուսակցության նախագահ Ֆրանց Մյունտեֆերինգը անցավ թոշակի։ 2009 թվականի նոյեմբերի 13-ին Դրեզդենում կուսակցության համագումարի ժամանակ նոր նախագահ ընտրվեց Զիգմար Գաբրիելը հավաքելով համագումարի մասնակիցների 94,2 % ձայները։ 2013 թվականին նորից մտավ կառավարություն այս անգամ որպես փոխկանցլեր և միաժամանակ նաև տնտեսության և էներգետիկայի նախարար։
2017 թվականի հունվարի 27-ին նշանակվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար այդ պաշտոնում փոխարինելով Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին
Նրա կինը ատամնաբույժ է, որի հետ նա պահում է իր առաջին ամուսնությունից ունեցած դստերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124311903 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Одна из двух крупнейших молодёжных организаций Социал-демократической партии Германии. Вторая называется — «JUSOS»
- ↑ Избирательный округ Зальцгиттер-Вольфенбюттель включает в себя довольно крупный город Зальцгиттер, район Вольфенбюттель и несколько населённых пунктов района Гослар: община Либенбург, город Зезен и управление Луттер-ам-Баренберге.
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография на сайте бундестага. Արխիվացված 2012-08-30 Wayback Machine (գերմ.)
- Биография на сайте Министерства экономики и энергетики Германии. Արխիվացված 2014-11-12 Wayback Machine (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգմար Գաբրիել» հոդվածին։ |