Տղան Նեապոլից
«Տղան Նեապոլից» (ռուս.՝ «Мальчик из Неаполя»), խորհրդային նկարված մուլտֆիլմ-հեքիաթ, որ ստեղծվել է 1958 թվականին ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից՝ Ջաննի Ռոդարիի ստեղծագործությունների հիման վրա։ Մուլտֆիլմն ընդգրվել է «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները» հավաքածուում (ռեմասթերինգ, 1991):
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Սցենարիստ | Ալեքսանդր Գալիչ |
Հնչյունավորում | Մարգարիտա Կորաբելնիկովա, Սերգեյ Մարտինսոն և Գեորգի Վիցին |
Բեմադրող նկարիչ | Վիկտոր Նիկիտին և Իգոր Նիկոլաև |
Երաժշտություն | Էդուարդ Կոլմանովսկի |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 21 րոպե[1] |
Թվական | 1958 |
Սյուժե
խմբագրելՈրբ Չիչոն Ջաննի Ռոդարիի վաղ շրջանի հեքիաթների և մանկական բանաստեղծությունների կերպար է, որը Երկնագույն փերուն օգնում է վերանորոգել ու երեխաներին տալ կախարդական գլոբուսը՝ չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնք ստեղծում է վհուկը։
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրել- Սցենարիստ – Ալեքսանդր Գալիչ
- Բեմադրող-նկարիչ – Վիկտոր Նիկիտին, Իգոր Նիկոլաև
- կոմպոզիտոր – Էդուարդ Կոլմանովսկի
- Օպերատոր – Նիկոլայ Վոինով
- Հնչունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
- Ռեժիսորի օգնական – Գ. Լյուբարսկայա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Ելենա Խլուդովա, Իգոր Պոդգորսկի, Վասիլի Ռյաբչիկով, Ֆեոդոր Խիտրուկ, Ելիզավետա Կոմովա
- Դերերը կրկնօրինակել են՝
- Ալեքսանդրա Բաբաևա – Չիչո
- Մարգարիտա Կորաբելնիկովա – Երկնագույն փերի / հեղինակի տեքստ
- Սերգեյ Մարտինսոն – էպիզոդ
- Գեորգի Վիցին – Փոքրիկ սինյոր
- Ռեժիսոր – Իվան Ակսենչուկ
Քննադատական արձագանքներ
խմբագրելԱկսենչուկի արվեստում կարելի է առանձնացնել երեք ժանրային «հոսանքներ»։ Առաջին և գլխավորը, որով նա կմնա մուլտիպլիկացիայի պատմության և հանդիսատեսի հիշողության մեջ, իհարկե, հեքիաթներն են։ Ընդ որում՝ շատ տարբեր՝ դասական, ժամանակակից և «արդիականացված»։ «Տղան Նեապոլից», «Արագիլ», «Քեռի Ստյոպան՝ միլիցիոներ», «Ջրահարս», «Հեքիաթը պատմվում է», «Երիտասարդության խնձորներ», «Ինչպես սունկերը ոլոռի հետ պատերազմեցին», «Մոխրոտը», «Մորոզ Իվանովիչ», «Վիշտը դժբախտություն չէ»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В творчестве Аксенчука можно выделить три жанровых «струи». Первое и главное, чем он останется в истории мультипликации и в памяти зрителей — конечно, сказки. Причем очень разные — классические, современные и «осовремененные». «Мальчик из Неаполя», «Аист», «Дядя Степа — милиционер», «Русалочка», «Сказка сказывается», «Молодильные яблоки», «Как грибы с горохом воевали», «Золушка», «Мороз Иванович», «Горе не беда».
— Գեորգի Բորոդին, «Իվան Ակսենչուկի 90-ամյակի առթիվ»[2]
Ռեժիսոր Ակսենչուկը հետաքրքրվել է տարբեր ժողովուրդների հեքիաթներով։ Էկրանավորել է ռումինական «Ընկույզի ճիպոտիկ» (1955), ուզբեկական «Արագիլ» (1956), իտալական «Տղան Նեապոլից» (1958) հեքիաթները՝ նրբորեն փոխանցելով գրական աղբյուրների ազգային ինքնատիպությունը։ Այդ հեքիաթներն առանձնանում են մեծ հնարագիտությամբ և արտահայտչական բարձր մշակույթում։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Режиссёр Аксенчук увлекался сказками разных народов. Экранизировал румынскую сказку «Ореховый прутик» (1955), узбекскую — «Аист» (1956), итальянскую — «Мальчик из Неаполя» (1958), бережно передавая национальное своеобразие литературных источников. Эти сказки отличаются большой выдумкой и высокой изобразительной культурой.
— Սերգեյ Կապկով, «Մեր Մուլտֆիլմերը»[3]
Վերաթողարկում
խմբագրել1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում Studio PRO Video ընկերության կողմից, ավելի ուշ՝ «Союз» ստուդիայի կողից «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։ 1990-ական թվականների վերջին թողարկվել է նույն ստուդիայի կողմից «Ամենասիրելի մուլտֆիլմերը» հավաքածուում։
Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում՝ «Ореховый прутик», Իվան Ակսենչուկի մուլտֆիլմեր, DVD, «Крупный план»[4]։
Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները
խմբագրել1991 թվականին ռեժիսոր Իվան Ակսենչուկը թողարկել է մուլտֆիլմերի հավաքածու «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Վհուկի արարքները» (ռուս.՝ «Приключения волшебного глобуса, или Проделки ведьмы») խորագրով։ «Տղան Նեապոլից» մուլտֆիլմից բացի, որը ծառայել է որպես հավաքածուի սյուժետային հիմք, ֆիլմում ընդգրվել են Ակսենչուկի հետևյալ մուլտֆիլմերը (ըստ ցուցադրման հերթականության).
- «Ընկույզի ճիպոտիկ» (1955),
- «Վիշտը դժբախտություն չէ» (1983),
- «Մոխրոտը» (1979)։
Հավաքածուի վրա աշխատել են՝ Իվան Ակսենչուկ, Տատյանա Պապորովա, Վլադիմիր Կուտուզով, Ելենա Բելյավսկայա, Լյուբով Բուտիրինա, Նադեժդա Միխայլովա, Օլգա Իսակովա[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Георгий Бородин. «К 90-летию Ивана Аксенчука» Аниматограф
- ↑ Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Ореховый прутик»
- ↑ Տվյալները վերցված են մուլտֆիլմ-հավաքածուի տիտրերից։
Գրականություն
խմբագրել- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5.. — М.: Искусство, 1958. — С. 157. — 290 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Տղան Նեապոլից» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Տղան Նեապոլից» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում