Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ

Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ (հանգըլ՝ 꽃보다 남자 Կկոտ պոդա նամջա, «Ավելի լավ է տղաներ, քան՝ ծաղիկներ»), հարավկորեական հեռուստասերիալ (դորամա), էկրանավորված ճապոնական «Hana Yori Dango» մանգայի հիման վրա։ Շնորհանդեսը կայացել է 2009 թվականի հունվարի 5֊ին կորեական KBS2TV հեռուստաալիքի եթերում, և 25 սերիայից հետո՝ նույն թվականի մարտի 31֊ին ցուցադրությունը դադարեցվել է։ Սերիալը համարվում է քանակով երրորդը մանգայի՝ ֆիլմի տեսքով ներկայացման ցանկում։

Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ
꽃보다 남자
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ կատակերգություն և հեռուստադրամա
ՍտեղծողՅոկո Կամիո
Երկիր Հարավային Կորեա
ՀիմքHana Yori Dango
Լեզուկորեերեն
ՌեժիսորՉոն Գի Սան
Գլխավոր
դերերում
Լի Մին Հո, Կու Հե Սոն, Կիմ Հյուն Ջունգ, Կիմ Սոնգ Բոմ, Kim Jun?, Կիմ Սո Ըն, Jeong Ui-cheol?, Lee Si-young?, Jang Ja-yeon?, Lee Haeyoung?, Kim Hyun-joo?, Լի Մին Չժոն, Jeong Ho-bin?, Min Young-won?, Ji Yeon Kook?, Ahn Suk-hwan?, Lim Ye-jin?, Park Ji-bin?, Kim Gi-bang?, Lee Jung-gil?, Հան Չխեյոն, Լիմ Յու Հան և Park Soo-jin?
ՊրոդյուսերԿվակ Ջոն Հին
ՍցենարիստՅուն Ջի Րյոն
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1[1]
Սերիաների քանակ25
Էկրաններին էհունվարի 5, 2009[2]-ից մարտի 31, 2009
ՀեռուստաալիքKBS2
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Հուլու
ՆախորդThe World That They Live In?
ՀաջորդThe Slingshot?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կորեական դորաման ցուցադրել են Ֆիլիպինների, Ղազախստանի, Սինգապուրի, Թայվանի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Վիետնամի, Կանադայի և Իսրայելի հեռուստաալիքները։

Սյուժե խմբագրել

Կիմ Ջան Դին աշակերտուհի է ոչ այնքան հարուստ ընտանիքից։ Օրերից մի օր նա տեղափոխվում է էլիտար դպրոց, որտեղ հաճախում էին Կորեայի հարուստ և ազդեցիկ ընտանիքի երեխաները, և դպրոցը գլխավորում է 4 հանրահայտ անձանցից կազմված և F4 անունը կրող խումբ։ Պաշտպանելով աշակերտներից մեկին, ում հոգին ուտում էին F4 խմբի անդամները, նա հայտնվում է դպրոցի բոլոր աշակերտների ծաղրանքի և անարգանքի կենտրոնում, իր դեմ տրամադրում բոլորին։

F4֊ի պարագլուխը՝ Կու Ջոն Փհյոն, հետզհետե սիրահարվում է Ջան Դիին, սակայն վերջինս արդեն համակրում էր F4֊ի մեկ այլ անդամի՝ Յուն Ջի Հուին։

Դերերում խմբագրել

 
Կու Հե Սոնը Կիմ Չան Դիի դերում

Կիմ Ջան Դի (հանգըլ՝ 금잔디) - Կու Հե Սոն։

Աղջնակ ոչ այնքան հարուստ ընտանիքից, հիանալի լողորդուհի։ Նրա հայրը քիմմաքրման կենտրոնի սեփականատեր է, իսկ մայրը ղեկավար է քաղաքի բաղնիքում։ Շատ համառ է և ինքնակամ, ունի հստակ սկբունքներ այն մասին, թե որն է ճիշտը, և որը՝ ոչ։ Միշտ պատրաստ է թույլերին պաշտպան կանգնել։ Գիտի, թե ինչպես է պետք պտտվելով ոտքով հարվածել։ Հոգու խորքում շատ ռոմանտիկ է, այդ իսկ պատճառով էլ սկզբում նրա ուշադրությունը գրավում է Մին Սո Հյոնի սիրուց տառապող Ջի Հուն։

Առաջին անգամ «Շինհվա» դպրոց է հայտնվում, երբ դպրոցի աշակերտներից մեկի համար իրենց պատկանող քիմմաքրման կենտրոնից պատվերն է առաքում։ Հենց այդ տղայի դեմ է տրամադրված լինում ամբողջ դպրոցը, քանի որ նա համարձակվել էր հակառակվել F4֊ին։ Նա փրկում է նրան ինքնասպանությունից։

Մամուլի ուշադրությունը այս դեպքից կտրելու համար, Կան Հի Սուն (Շինհվա դպրոցի ղեկավարի կինը և միաժամանակ դպրոցի տնօրենը), որոշում է տրամադրել կրթաթոշակ էլիտար դպրոցում սովորելու համար, և որտեղ կամակոր Կիմ Ջան Դին շուտով ստանում է կարմիր քարտ (* կարմիր քարտ ստանում էր F4-ին դեմ կանգնող յուրաքանչյուր ոք)։ Բայց նրա ուժեղ ոգին հնարավոր չէ կոտրել, առավել ևս, երբ նա ամենադժվար պահերին օգնության է հասնում Յուն Ջի Հուն։ Շուտով սիրահարվում է նրան և սկսում պատասխանել Ջուն Փհյոյի սիրուն։

 
Լի Մին Հոն Կու Ջուն Փհյոյի դերում

Կու Ջոն Փհյո (հանգըլ՝ 구준표) - Լի Մին Հո։

Երես առած էգոիստ և F4֊ի առաջնորդը։ Մանկուց նրան դաստիարակել են որպես Շինհվայի ժառանգորդ։ Այդ իսկ պատճառով էլ նրա մայրը ներշնչել է, որ իրեն բնավ հարկավոր չեն ընկերներ։

Նրա ծնողները ընկերության տարեց տարի էլ ավելի զարգացման զուգընթաց՝ սկսում են ավելի հազվադեպ տեսակցել Ջոն Փհոյոյին՝ նրան թողնելով աշխատակցի խնամքին։ Սովոր լինելով, որ նրան միշտ լսում են, սկզբում Ջան Դիին ընդունում է որպես թշնամի և բոլոր ուժերը ուղղում է նրա ոգին կոտրելու գործին, բայց արդյունքում սիրահարվում է նրան։ Հնարավոր է զգացմունքների առաջաղման համար հիմք է հանդիսացել Ջան Դիի հարվածը դեմքին, որը նրան հիշեցրել է իր քրոջ մասին (չնայած՝ Ջուն Փհյոն վախենում է նրանից, բայց շատ է սիրում և կարոտում վերջինիս)։ Հանուն Ջան Դիի սիրո՝ նա կարողանում է հաղթահարել վախը ջրի նկատմամբ։ Մանուկ ժամանակ նրան առևանգել են, բայց առևանգիչներին համարյա միանգամից բացահայտել են, և այն ժամանակ, երբ նրանք հատել են կամուրջը, տեղի է ունեցել սարսափելի ավտովթար և Ջուն Փհյոննը հայտնվել է ջրի մեջ։

Սակայն դեպի երջանկություն ճանապարհին կանգնած են ոչ միայն նախանձ համադասարանցիները, այլ նաև սեփական մայրը։ Որքան երկար է Ջուն Փհյոն շփվում Ջան Դիի հետ, այնքան շատ է ի հայտ գալիս նրա իրական էությունը՝ բարի, հոգատար մարդ, ով միշտ պատրաստ է օգնության հասնել ընկերներին։

 
Կիմ Հյուն Ջունգը Յուն Ջի Հուի դերում

Յուն Ջի Հու (հանգըլ՝ 윤지후) - Կիմ Հյոն Ջունգ։

Ամենառոմանտիկ և ոչ ստանդարտ տղան է F4֊ից, հանճարեղ երաժիշտ։ Չի սիրում անկեղծանալ այլ մարդկանց առջև, առավել ևս՝ աղջիկների, քանզի մանկուց ի վեր նա եղել է մենակ։

Նրա ծնողները մահացել են ավտովթարի հետևանքով, և որտեղ նա կենդանի է մնացել շնորհիվ նրանց։ Բայց նա մեղադրում էր ինքն իրեն ծնողների մահվան մեջ։ Միակ մարդը, ով կարողացավ նրան այդ տանջանքներից դուրս բերել, Մին Սո Հյոնն էր։ Հենց Մին Սոյի բարության համար էլ Ջի Հուն սիրահարվում է նրան, բայց երբեք չէր համարձակվում խոստովանել իր զգացմունքների մասին։ Սակայն Չան Դին կարողանում է բացել նրա աչքերը։ Բացի այդ աղքատ ընտանիքի աղջիկը ավելի լավ էր հասկանում նրա առաջին սերը։

Շնորհիվ Ջան Դիի՝ Ջի Հուն կարողանում է բաց թողնել նրան։ Նրա բարության և աշխատասիրության համար Ջի Հուն սիրահարվում է Ջան Դիին։ Իսկ նա փորձում է չնկատել դա, և նույնիսկ հասցնում է հաշտեցնել նրան իր պապիկի հետ (Կորեայի նախկին նախագահի հետ)։ Ջան Դին նույնիսկ չի նկատում, որ Ջի Հուն փոխել է սանրվածքը և դարձեր էլ ավելի գեղեցիկ՝ հանուն նրա։

 
Կիմ Ջունը Սոն Ու Բինի դերում

Սոն Ու Բին (հանգըլ՝ 송우빈) - Կիմ Ջուն։

F4֊ի Դոն Ժուանը։ Պաշտոնապես նրա ընտանիքը համարվում է խոշոր շինարարական կոնցեռն, հյուրանոցների ցանցերի, գիշերային ակումբների և խաղատների սեփականատեր։ Ոչ պաշտոնապես՝ դա հսկայական մաֆիոզական կազմակերպություն է, որն ազդում ամբողջ երկրով, և նույնիսկ երկրի սահմաններից դուրս։ Այդ իսկ պատճառով նա հիանալի կռվում է և համարվում է հեղինակություն խուլիգանական խմբերի և նույնիսկ փոքրիկ գողիկների համար։ Միառժամանակ նա ամաչում է իր ծագումից, քանի որ ըստ Ու Բինի՝ մնացածը սերում են բարոյական և ազնվական ընտանիքներից։ Տղան այնքան կասկածամիտ էր, որ կարծում էր F4֊ի մյուս անդամները թարս են նայում, կամ նույնիսկ ատում են նրան։ Բայց Ի Ջուն բացատրեց նրան, որ իր ընկերների մտքով նույնիսկ այդպիսի բաներ չեն անցել, քանի որ նրանք իրար մանկուց գիտեն։ Ջան Դիին վերաբերում է ինչպես լավ ընկերոջ, և միշտ աջակցում է նրան։

 
Հան Չե Հյոնը Մին Սո Հյոնի դերում

Մին Սո Հյոն (հանգըլ՝ 민서현) - Հան Չե Հյոն։

Ջի Հուի առաջին սերը, հանրահայտ մոդել։ Չնայած նրան, որ սերում է բավականին հարուստ ընտանիքից, միևնույն է որոշում է կյանքում ամեն ինչի հասնել ինքնուրույն։ Ինչ֊որ ժամանակ սիրել է Ջի Հուին, սակայն Ֆրանսիայում միասին որոշ ժամանակ մնալուց հետո, կարողացել է թողնել նրան։

Չու Հա Ըլ (հանգըլ՝ 추가을) - Կիմ Սո Ըն։

Ջան Դիի լավագույն ընկերուհին։ Նրա հետ աշխատում է արագ սննդի համար նախատեսված հաստատությունում։ Շատ բարի է և ազնիվ։ Ջան Դիի նման չի կարողանում տանել, երբ նեղացնում կամ վիրավորում են թույլերին։ Բայց միևնույն դեպքում բավականին ռոմանտիկ է և հավատում է, որ մարդու կյանքում լինում է ընդամենը մեկ իրական սեր։

Սկզբում կարծում էր, որ Ի Ջոնն այն երես առած և հարուստ տղաներից է, որին ամեն ինչ ներում են իր սիրուն կազմվածքի համար։ Բայց հետագայում սկսում է նրան էլ ավելի լավ ճանաչել և սիրահարվում է։ Սկսում է հաճախել բրուտի արհեստանոցում կազմակերպվող մասնագիտական դասընթացներին, և այնտեղ իմանում է, որ իր ուսուցչուհին Ի Ջոնի առաջին սերն է, այդ իսկ պատճառով չի կարողանում կողմնորոշվել վերջինիս այդ մասին ասել։

Սո Ի Ջոն (հանգըլ՝ 소이정) - Կիմ Բոմ։

F4֊ի Կազանովան։ Նրա ընտանիքն ունի թանգարան, հայրն էլ հանրահայտ կավագործ է։ Գիտի, թե ինչպես մոտնալ ցանկացած աղջկա, բայց չի սիրում շատ հասարակ և «ճիշտ» աղջիկների. Նրան ավելի ցանկալի են լպիրշներ, և հավանական է շահամոլները։ Հասնում է հաջողությունների, ինչպես իր հայրը կավագործության բնագավառում, որը նկատել է ՅՈՒՆԵՍԿՕ֊ն։ Ցինիկ է, երբեմն՝ կտրուկ։ Ձանձրանում էր մինչ դպրոցում Ջան Դիի հանտնվելը, ով կարողացել էր իր արարքներով նրան ուրախացնել։ Ոչ ոքի չի հայտնում իր ընտանեկան խնդիրների մասին, բայց շատ է տանջվում այն բանից, որ իր հայրը հաճախ է դավաճանում մորը։ Դրա համար էլ ուղղակի հագնում է կանանց հարցում ամեն ինչ իմացողի դիմակը։ Հոգու խորքում հույս ունի, որ իրական սերը գոյություն ունի, բայց բաց արտահայտվում է, որ վերջինս գոյություն չունի։ Այդ ամենը կապված է Չհա Ըն Ջեին նրա մանկական սիրահարվածության հետ։ Միայն Ջան Դիի ընկերոււհի Հա Ըլն է կարողանում նրան դուրս բերել այդ իրավիճակից։

Կու Ջուն Հի (հանգըլ՝ 구준희) - Կիմ Հյոն Ջու։

Ջուն Փհյոյի քույրը, ում մայրը ստիպել էր ամուսնանալ հյուրանոցային ցանցի սեփականատիրոջ հետ և մոռանալ իր սիրելիի մասին։ Կտրուկ է։ Բնավորությամբ նման է Ջան Դիին։ Ունի հեղինակություն կրստսեր եղբոր մոտ։ Չի հասկանում սեփական մորը, ով փաստացի թողել է երեխաներին հանուն ընկերության ծաղկման։

Կան Հի Սու (հանգըլ՝ 강희수) (հենց ինքը՝ նախագահ Կանը) - Լի Հյո Յոն։

Ջուն Փհյոյի և Ջուն Հիի մայրը, ում անվանում է «վհուկ»։ Բավականին լուրջ է և գործարար։ Ցանկացած ճանապարհով փորձել է բաժանել Ջուն Փհյոյին և Ջան Դիին։

 
Լի Մին Ջոնը Հա Ջե Գյոնի դերում

Հա Ջէ Գյոն (հանգըլ՝ 하재경) - Լի Մին Ջոն։

Ջուն Փհյոյի հարսնացուն։ Արևմտյան խոշոր ընկերության ժառանգորդն է։ Որքան շատ էր ճանաչում Ջուն Փհյոյին, այնքան էլ ավելի է սիրահարվում նրան, սակայն միևնույն ժամանակ ցանկանում է ընկերանալ Ջան Դիի հետ։ Մինչև վերջին վայրկյանը պայքարում է սեփական երջանկության համար։ Եվ միայն ամուսնության ժամանակ է հասկանում, որ միևնույն է այս ամուսնությունը նրան ոչ մի երջանկություն տալ չի կարող, քանի որ Ջուն Փհյոն Ջան Դիին է սիրում։

Կըմ Իլ Բոն (հանգըլ՝ 금일봉) - Ան Սոկ Հվան։

Ջան Դիի հայրը։ Աշխատում է քիմմաքրման կետում։ Չափից դուրս բարեսիրտ է, այդ իսկ պատճառով երբեմն ընկերները նրա անունով ապառիկ են վերցնում։

Նա Գոն Ջու (հանգըլ՝ 나공주) - Լիմ Է Ջին։

Ջան Դիի մայրը։ Աշխատում է բաղնիքում։ Ստիպում է աղջկան ամուսնանալ հարուստ երիտասարդի հետ, որպեսզի իր աղջիկը ոչ մի կարիք չունենա։

Կըմ Գան Սան (հանգըլ՝ 금강산) - Պան Ջի Բին։

Ջան Դիի կրտսեր եղբայրը։ Համացանցում անց ու դարձին ակտիվորեն հետևում է։ Շատ է սիրում հարազատներին։

Յուն Սոկ Յոն (հանգըլ՝ 윤석영) Լին Չժուն Գիլ։

Կորեայի նախկին նախագահը և Ջի Հուի պապիկը։ Ժամանակ առ ժամանակ հաճախում էր արագ սնունդի համար նախատեսված այն հաստատությունը, որտեղ աշխատում էր Ջան Դին։ Չէր կարողանում հանդիպել Ջի Հուի հետ, քանի որ իրեն էր մեղադրում վերջինիս ծնողների մահվան մեջ, իսկ թոռնիկի աչքերը հիշեցնում էին իր մեղքը։ Նրանց հաշտեցնել կարողացել է միայն Ջան Դին։

Ջուն Սեն Փակ - Ջուն Հո Բին։

Նախագահ Կանի քարտուղարը։ Հավատարիմ է Ջուն Փհյոյին և ցանկացած միջոցների է դիմում նրան մորից պաշտպանելու համար, հատկապես երբ գործը վերաբերում է Ջան Դիին։

Օ Մին Ջի (հանգըլ՝ 오민지) Լի Սի Յոն։

Ջան Դիի առաջին և միակ ընկերուհին Շինվայի ավագ դպրոցում։ Իրականում նա վաղուց է ճանաչում Ջուն Փհյոյին։ Վերջինս դեռ մանկապարտեզում էր վիրավորել Մին Ջիին։ Երբ հաջողվում է Գերմանիա գնալ, նա կատարում է մի շարք վիրահատություններ գեղեցիկ դառնալու համար, և այդքան տարիների ընթացքում իր սերը դեպի Ջուն Փհյոն չէր մարել։

Ցուցադրություն խմբագրել

  • Ֆիլիպիններ - ցուցադրության սկիզբ 11 մայիսի 2009
  • Մալայզիա - ցուցադրության սկիզբ 16 դեկտեմբերի 2009
  • Թայվան - ցուցադրության սկիզբ 10 մայիսի 2009
  • Սինգապուր - ցուցադրության սկիզբ 16 մայիսի 2009
  • Ինդոնեզիա - ցուցադրության սկիզբ 1 հունիսի 2009
  • Թաիլանդ - ցուցադրության սկիզբ 4 հուլիսի 2009
  • Վիետնամ - ցուցադրության սկիզբ 4 հուլիսի 2009
  • Իսրայել - ցուցադրության սկիզբ 3 սեպտեմբերի 2010
  • ԱՄՆ- ցուցադրության սկիզբ օգոստոս 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել