Կու Հե Սոն
Գու Հե Սոն (հանգըլ՝ 구혜선, նոյեմբերի 9, 1988, Ինչոն, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ։
Կու Հե Սոն | |
---|---|
Հասակը | 1,63 մ |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Ինչոն, Հարավային Կորեա |
Կրթություն | Սեուլի արվեստի ինստիտուտ և Սոնգյունգվան համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի, գրող, դրամատուրգ, երգերի հեղինակ, նկարչուհի, մոդել և կինոդերասանուհի |
Ակտիվ շրջան | 2012- առ այժմ |
Ժանրեր | քեյ փոփ |
Ամուսին(ներ) | Ան Ջե Հյոն |
Կենսագրություն
խմբագրելԳու Հե Սոնը հայտնի է դարձել շնորհիվ Pure in Heart (2006) դրամատիկ հեռուստասերիալի, որտեղ խաղացել է երիտասարդ, խելացի և խիզախ աղջկա դեր։ Այս դրամատիկ հեռուստասերիալը պատմում է այն մասին, թե ինչպես նրան հաջողվեց հաղթահարել բոլոր դժվարությունները և վերջում գտնել իր իրական սիրուն։ Այս դերի համար նա ստացել է KBS Acting Awards մրցանակը, որպես լավագույն նոր դերասանուհի։
2007 թվականին Հե Սոնը նկարահանվել է «The King and Me» հարավկորեական պատմական հեռուստասերիալում։ Չնայած իր մեծ տարիքին՝ 2009 թվականին նա ընտրվել է Կիմ Ջան Դի (կորեերեն՝ 금잔디) դերի համար «Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ» դրամատիկ հեռուստասերիալում։ Այս դերի համար նա ստացել է բազում մրցանակներ։ Իր գրքերի և նկարների համար նա նույնպես լավ արձագանքներ ստացավ, քանի որ բացի լավ դերասանուհի լինելուց նա նաև լավ ռեժիսոր, երգահան և նկարիչ է։ 2009 թվականին նա իրականացրեց իր մանկության երազանքը և թողարկեց իր առաջին՝ «Շնչառություն» երաժշտական ալբոմը, որոնց հեղիկանը հանդիսանում է հենց ինքը։
Սկզբում նախատեսված էր Գու Հե Սոնին երգչուհի դարձնել, սակայն YG Entertainment գործակալության տնօրեն Yang Hyun Seok նրան խորհուրդ տվեց դառնալ դերասանուհի։ Գու Հե Սոնն իր տեղը գտավ երաժշտության մեջ։ 2009 թվականին թողարկվեց նրա առաջին Breath ալբոմը, ինչպես նաև նա երգեց մի շարք հայտնի երգահանների հետ։
2009 թվականին լույս տեսավ Գու Հե Սոնի կիսա-ինքնակենսագրական վեպը՝ «Տանգո»-ն, որտեղ ներկայացված է 20-ն անց տարիք ունեցող կնոջ սիրային փորձը։ Գիրքը դարձավ բեսթսելլեր՝ մեկ շաբաթվա ընթացքում վաճառվեց 30000 օրինակ։ Գրքի հրատարակումը համընկավ Գու Հե Սոնի նկարչական անհատական ցուցահանդեսի հետ, որն անց է կացվել 2009 թվականի հուլիսին La Mer Gallery պատկերասրահում։ Ցուցահանդեսը նույնպես կոչվեց «Տանգո»։ Այնտեղ ներկայացված էր Գու Հե Սոնի մոտ 40 աշխատանքներ։ Ցուցահանդեսը հաջողություն ունեցավ. հաճախեցին ավելի քան 10000 մարդ։ Բացի դրանից Գու Հե Սոնը պատկերեց կորեական երգչուհի Gummy 4-րդ ալբոմի շապիկը «Comfort» անվանմամբ։
Գու Հե Սոնը որպես ռեժիսոր առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ Ֆանտաստիկ կինոների միջազգային կինոփառատոնում (2009 Puchon International Fantastic Film Festival), որտեղ նա ներկայացրել է իր կարճամետրաժ «The Madonna» ֆիլմը։ 2010 թվականին նա գրեց սյուժեն և ներկայացրեց իր առաջին լիամետրաժ «Magic» ֆիլմը։ Ինչպես նաև 2010 թվականին նա դարձավ You ֆիլմի ռեժիսորը։
2011 թվականին Գու Հե Սոնը հիմնադրեց իր սեփական Ku Hye-sun Film ընկերությունը։ Նրա երկրորդ ռեժիսորական գործը դա «The Peach Tree» (2011) ֆիլմն է, որը դարձավ նրա ընկերության կողմից նկարահանված առաջին ֆիլմը։
2012 թվականին Գու Հե Սոնի մասնակցությամբ նկարահանվեցին երկու դրամատիկ հեռուստասերիալներ՝ «Take Care of Us, Captain», որտեղ նա կատարեց կին-օդաչուի դեր, և թայվանյան «Absolute Boyfriend» դրամատիկ հեռուստասերիալում։ 2014 թվականին նա նկարահանվեց կորեական «Angel Eyes» դրամատիկ հեռուստասերիալում և «Daughter» լիամետրաժ ֆիլմում։ 2015 թվականին նա նկարահանվեց կորեական «Արյուն (2015)» դրամատիկ հեռուստասերիալում, որտեղ նա կատարեց բժշկուհու դեր։
Կրթություն
խմբագրելԳու Հե Սոնը հաճախել է նախնական դպրոց՝ Shin Chon-ը, նախնական դպրոց՝ Bu Pyeong Dong-ը, միջնակարգ դպրոց՝ Bu Heung-ը, օրիորդաց միջնակարգ դպրոց՝ Bu Pyeong-ը, Սեուլի նկարչական քոլեջը։
Անձնական կյանք
խմբագրել2015 թվականից հանդիպում է դերասան Ան Ջե Հյոնի հետ։ 2016 թվականի մայիսի 20-ին նրանք պաշտոնապես ամուսնացան։
Ֆիլմագրություն
խմբագրելԴրամատիկ հեռուստասերիալներ
խմբագրելԹվական | Անվանում | Դեր | Միացման հեռուստաալիք |
---|---|---|---|
2004 | Drama City — Anagram | KBS | |
2005 | Drama City — Everybody Cha Cha Cha | KBS | |
2005 | Nonstop 5 | Հյեսոն | MBS |
2005 | Ballad of Suh Dong | Յունջին | SBS |
2006 | Pure in Heart | Յան Գուկհվա | KBS1TV |
2007 | The King and I | Թագուգի Ջիհյոն | SBS |
2007 | August Rush | ||
2008 | Strongest Chil Woo | Յուն Սոյոն | KBS2TV |
2009 | Boys Over Flowers | Գըմ Ջան Դի | KBS2TV |
2011 | The Musical | Գու Յոնբի | SBS |
2012 | Take Care of Us, Captain | Հան Դաջին | SBS |
2012 | Absolute Boyfriend (Taiwan) | Գուան Կսուաո Ֆեյ | GTV / FTV |
2014 | Angel Eyes | Յուն Սու Վան | SBS |
2014 | Daughter | Սան | |
2015 | Արյուն (2015) | Յու Րի Տա | KBS2TV |
Երաժշտական տեսահոլովակներ
խմբագրելԹվական | Անվանում | Խումբ (երգիչ/երգչուհի) |
---|---|---|
2002 | We Match Quite Well | Sung Shi-kyung |
2004 | The Reason I Close My Eyes | Taebin |
2006 | Forget You | |
2007 | Yesterday is Different from Today | Կիմ Ջիյոն |
2010 | Touch Your Heart | Fahrenheit |
2010 | Brown Hair | Գու Հեսոն |
Ռեժիսոր
խմբագրել- You (2010)
Սցենարիստ
խմբագրել- The Madonna (2009)
- Magic (2010)
- The Peach Tree (2011)
Գրքեր
խմբագրել- Tango (վեպ,2009)
Մրցանակներ
խմբագրելԹվական | Անվանում |
---|---|
2006 | KBS Drama Awards: Best New Actress (Pure in Heart) |
2007 | SBS Drama Awards: New Star Award (The King and I) |
2009 | KBS Drama Awards: Excellence Award for Drama Series and Actress (Boys Over Flowers) |
2009 | KBS Drama Awards: Netizen Popularity Award (Boys Over Flowers) |
2009 | KBS Drama Awards: Best Couple Award with Lee Min Ho (Boys Over Flowers) |
2009 | 6th Yahoo! Taiwan Asia Buzz Awards: Best Asian Female Star (Boys Over Flowers) |
2009 | Andre Kim Best Star Awards: Best Female Star (Boys Over Flowers) |
2009 | Busan Asian Short Film Festival: Audience Award (The Madonna) |
2010 | 12th Short Shorts Film Festival & Asia: Spotlight Award for (The Madonna) |
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-08-05 Wayback Machine
- Թվիթթերի պաշտոնական էջ
- me2day էջ Արխիվացված 2012-04-19 Wayback Machine
- cyworld (կորերեն) էջ(չաշխատող հղում)
- Գու Հե Սոնը Yg Entertainment Արխիվացված 2013-09-16 Wayback Machine
- Գու Հե Սոնը Asia TV Արխիվացված 2016-06-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կու Հե Սոն» հոդվածին։ |