«Տիրամայր Լիտտա» (իտալ.՝ Madonna Litta), վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող նկար, որը նա ստեղծել է 1490 թվականին։ Նկարն այսօր պահպանվում ու ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։

Տիրամայր Լիտտա
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի
տարի1490
բարձրություն42 սանտիմետր[1]
լայնություն33 սանտիմետր[1]
ստեղծման վայրԻտալիա[1]
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութտեմպերա և փայտե տախտակ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
կայք
Ծանոթագրություններ
 Madonna Litta Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Լեոնարդո դա Վինչին այս աշխատանքը ստեղծվել է Միլանի կառավարիչների համար։ Հետագայում այն անցնում է միլանյան արիտոկրատական ընտանիքներից մեկին՝ Լիտտաներին։ Մի քանի հարյուրամյակ այս ստեղծագործությունը պահպանվեց Լիտտաների անհատական հավաքածուում։

Նկարը հենց սկզբում կոչվում էր ուղղակի «Տիրամայրը մանկան հետ»։ Ժամանակակից անվանումը (ըստ Էրմիտաժի քարտագրացուցակի) առաջացել է նկարի վերջին տիրոջ՝ հերցոգ Անտոնիո Լիտտայի (1819-1866) ազգանունից։ Վերջինս Միլանի՝ իրենց ընտանեկան պատկերասրահի տերն էր համարվում[2]։

1864 թվականին Անտոնիո Լիտտան դիմել է Էրմիտաժին, որպեսզի սա և մի քանի այլ նկարներ վաճառի թանգարանին։ 1865 թվականին երեք այլ նկարների հետ միասին («Ապոլլոնի և Մարսի հակամատությունը»՝ Բրոնզինո, «Ամուրն կերակրող Վեներան»՝ Լավինի Ֆոնտանա) «Տիրամայր Լիտտան» Էրմիտաժը հերցոգ Լիտտայից գնեց 100 հազար ֆրանկով[3]։

Սյուժե խմբագրել

Նկարում պատկերված է Աստվածամայրը, որը գրկել է մանուկ Հիսուսին։ Մարիամ Աստվածածինը աջ կրծքից կերակրում է մանկանը։ Նկարի ֆոնը իրենից ներկայացնում է պատ երկու կամարակապ պատուհաններով։ Լույսը ներթափանցում է հենց այդ պատուհաններից. ուստի առավել մութ է երևում դիտողի համար։ Պատուհաններից բացվում է բնանկարային տեսարան, որտեղ պատկերված են լեռներ ու ամպեր՝ հիմնականում կապտավուն երանգավորմամբ։ Տիրամոր կերպարը ողողված է լույսով, որը գալիս է դիմացի ինչ-որ մի տեղից։ Մարիամը նրբորեն ու մտազբաղորեն է նայում երեխային։ Տիրամորը Լեոնարդոն վրձնել է կիսադեմով։ Մարիամը չի ժպտում. միայն շրթունքների անկյուններում է թեթևակիորեն ուրվածգվել ժպիտը։ Մանուկը մտացիր կերպով նայում է դիտողին՝ աջ ձեռքով բռնելով մոր կուրծքը։ Իսկ ձախ ձեռքին թռչնակ է՝ փոքրիկ կարմրակատարիկ։

Վառ գեղարվեստական կերպարը փոքր դետալների տեսքով է պատկերել Լեոնարդո դա Վինչին։ Նկարում երևում է այն դրամատիկ պահը, երբ մանուկը բաժանվում է մոր կրծքից։ Տիրամոր հագին կարմիր շապիկ է՝ լայն բացվածքով պարանոցի շուրջը։ Դրա վրա արված են հատուկ կտրվածքներ, որպեսզի առանց զգեստը հանելու, մայրը կրծքով հեշտությամբ կերակրի մանկանը։ Հագուստի մաս են կազմում նաև կապույտ թիկնոցը՝ ոսկեգույն երիզով և թափանցիկ ոսկեկար գլխաշորը։

 
Լուվրում պահպանվող էսքիզը

Նկարի իսկությունը ապացուցող հիմքը գտնվում է փարիզյան Լուվրի թանգարանում։ Այստեղ պահպանվում է Լեոնարդո դա Վինչիի կողմից ուրվագծած էսքիզը, որտեղ պատկերված է նույն Տիրամայր Լիտտան։

Շատ արվեստագետներ կասկածի տակ են առնում այն փաստը, թե Լեոնարդոն չի համարվում նկարի հեղինակը։ Դա բացատրում են նրանով, որ Լեոնարդոյին բնորոշ չէ մանուկներին այդպիսի անբնական դիրքով նկարելը։

Կան ենթադրություններ, որ թեև նկարը վրձնել է Լեոնադրո դա Վինչինն, սակայն մանկան տեսարանը նրա ամենահայտնի աշակերտներից՝ Ջովանի Բոլտրաֆիոյի վրձնին է պատկանում։

Փաստագրական ֆիլմ խմբագրել

Ռուս խորհրդային ռեժիսորներ Պավել Կոգանը և Սերգեյ Սոլովյովը 1966 թվականին համատեղ, թաքնված տեսախցիկով, նկարահանեցին փաստավավերագրական մի ֆիլմ, որի անունն էր «Նայեցեք դեմքին»։ Ֆիլմը պատմում է Էրմիտաժի այցելուների մասին, ովքեր նայում են «Մադոննա Լիտային»։

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Литература խմբագրել

  • Ульянов О. Г. Картина Леонардо да Винчи «Мадонна Литта» и древнейшее изображение Богоматери в катакомбах Св. Присциллы (Рим) (к 550-летию со дня рождения художника) // Искусство христианского мира. Вып. 7. М., 2003. С. 336—348.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիրամայր Լիտտա» հոդվածին։