Պերեց (հեռուստաալիք)
Պերեց (ռուս.՝ Перец), ռուսական դաշնային հեռուստաընկերություն[1], և 2013 թ. դրությամբ հասանելի է Ռուսաստանի 400-ից ավելի քաղաքներում և Ռուսաստանի տարածքի 82,3 %-ում[2]։ Եթերային ցանկը բաղկացած է ժամանցային և կատակերգական հաղորդումներից։ Հեռուստաալիքը հիմնվել է Նատալյա Դարյալովայի և Արկադի Վայների կողմից, հեռարձակումը սկսել է 1999 թ. հունիսի 7-ին «Դարյալ ՏՎ» անվանումով[3]։ 2001 թ. հեռուստաալիքը վաճառվեց շվեդական «Modern Times Group» ընկերությանը, և 2002 թվականին հեռուստաալիքը ստացավ «ԴՏՎ» անվանումը[4][5][6][7][8]։
«"ՏՎ Դարյալ" ՓԲԸ» | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1999 |
Հեռարձակման ավարտման թվական | 2015 |
Փոխարինվել է | 24 կանալ |
Փոխարինված է | Че |
Նախկին անվանում | Դարյալ ՏՎ (1999 — 2002) ԴՏՎ-Viasat (2002 — 2007) ԴՏՎ (2007 — 2011) Պերեց (2011 — 2015) |
Հիմնադիր | Նատալյա Դարյալովա Արկադի Վայներ |
Սեփականատեր | ՍՏՍ Մեդիա Modern Times Group Ազգային Մեդիա խումբ |
Վեբ-կայք | http://peretz.ru/ |
2011 թվականին հեռուստաընկերությունը սկսեց լայնածավալ բարեփոխումներ կատարել, փոխվեց ալիքի թեմատիկան[9][10][11], և նույն թվականի հոկտեմբերի 17-ին հեռուստաալիքը վերանվանվել է և ստացել ներկայից «Պերեց» անվանումը։ 2012 թվականին, ըստ «Ֆորբս» ռուսական ամսագրի, ընկերությունը տեղ է գտել Ռուսաստանի նորեկ բրենդների լավագույն տասնյակում[12]։ Ալիքը փակվել է 2015 թվականի նոյեմբերի 19-ին և փոխարինվել «Че»-ով։
Հայաստանում հեռուստաալիքը հասանելի է կաբելային հեռուստատեսության օպերատորների բաժանորդների համար։
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2013-02-09 at the Wayback Machine. (ռուս.)
- Վիդեոալիքը ՅուԹյուբ կայքում
- Պաշտոնական խումբը ՎԿ ցանցում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ФАС России определила перечень федеральных телеканалов Archived 2014-04-07 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ СТС Бизнес — Ресурсы Archived 2012-12-26 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Журнал Теле-Спутник(ռուս.)
- ↑ Шведы купили «Дарьял-ТВ»(ռուս.)
- ↑ С «Дарьял ТВ» убрали Дарьялову(ռուս.)
- ↑ «ТЕЛЕВИДЕНИЕ ДЛЯ ЖЕРЕБЦОВ» — Общество — Новая Газета(ռուս.)
- ↑ Миллион или жизнь :: Выпуск № 230 :: Журнал «Компания» — деловой еженедельник. Компания года Archived 2017-07-31 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Вайнер начал борьбу против всех — Известия(ռուս.)
- ↑ «Перец» очистит карму ДТВ с помощью реалити-шоу — Известия(ռուս.)
- ↑ «СТС Медиа» поперчит эфир(ռուս.)
- ↑ Телеканал ДТВ превратился в «ПЕРЕЦ» Archived 2012-01-28 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Рейтинг Forbes: 10 самых удачных российских брендов-стартапов(ռուս.)