Տիգրան Չյոկուրյան
Տիգրան Չյոկյուրյան (Չեոկուրյան) (1884[1], Գյումուշխանե, Թուրքիա - 1915[1], Այաս, Անկարա, Թուրքիա), գրող, հասարակական գործիչ, Մեծ եղեռնի զոհ։
Տիգրան Չյոկյուրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Գյումուշխանե, Թուրքիա |
Վախճանվել է | 1915 (31 տարեկան) |
Վախճանի վայր | Այաս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | նովելիստ, խմբագիր, նկարիչ, գրող և ուսուցիչ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պերպերյան վարժարան |
Ժանրեր | արձակ |
Տիգրան Չյոկուրյան Վիքիդարանում | |
Dikran Chökürian Վիքիպահեստում |
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
Տիգրան Չյոկյուրյանը ծնվել է Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում։ Մանկությունը անցել է Տրապիզոն քաղաքում, որտեղ 1896 թվականի հայկական ջարդերի ժամանակ կորցրել է ծնողներին։ Նախնական կրթությունը ստացել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ 1907 թվականին ավարտել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանը։
Չյոկյուրյանը զբաղվել է ուսուցչությամբ։ 1910 թվականին աոանձին գրքով հրատարակել է «Հայրենի ձայներ» նորավեպերի ժողովածուն։ 1911 թվականին Մ. Շամտանճյանի հետ հրատարակել է «Ոստան» պարբերականը, որտեղ հրատարակել է «Ճամբուս վերայ» ճամփորդական նյութերը, ուսումնասիրություն «Շիրվանզադեի գրական գործը» խորագրով, թարգմանություններ ֆրանսերենից՝ Մոպասանի «Ճարպագունդ»-ը և Լ. Անդրեևի «Կարմիր ծիծաղ»-ը, գործեր Բեռնարդ Շոուից և Իբսենից։ 1914 թվականին լույս է տեսել Չյոկյուրյանի «Վանքը» վեպը (կառուցվածքը՝ օրագրային), որտեղ շոշափված են ազատ հայրենիքի, ազգապահպանության, բարբարոսական բնազդների նկատմամբ առողջ հասարակության և անհատի բանականության հաղթանակի գաղափարները, ինչպես նաև հեղինակի այն համոզումը, թե «Ազգերն առանց հեղափոխության չեն կրնալ ազատիլ»։ Տ. Չյոկյուրյանը տպագրել է նաև գրախոսություններ և հոդվածներ՝ Մեհեկան ծածկանունով։
Մի շարք հայ մտավորականների հետ միասին 1915 թվականին ձերբակալվել է և սպանվել է Այասում[2]:
ԵրկերԽմբագրել
- Հայրենի ձայներ, Կ. Պոլիս, 1910, 80 էջ:
- Վանքը, Կ. Պոլիս, 1914, 164 էջ:
- Վանքը։ Հերոսը, Փարիզ, 1933, 224 էջ:
- Վանքը, Երևան, 1962, 180 էջ:
- Չյոկյուրյան Տիգրան, Կամսարական Տիգրան, Երկեր, Երևան, 1984, էջ 349-584:
ԳրականությունԽմբագրել
- Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, Երևան, 1983 թ., էջ 57:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 4, Երևան, 2003 թ.:
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատոր 2, Երևան, 2007 թ., էջ 291:
- Հյուսյան Մ., Էջեր արևմտահայ գրականության պատմությունից, Երևան, 1977 թ.:
- Հայ նոր գրականության պատմություն, հատ. 5, Երևան, 1979 թ., էջ 743-748:
- Մարգարյան Հակոբ, Իրականության տագնապալի զգացողությամբ, տես Կամսարական Տ., Չյոկյուրյան Տ., Երկեր, Երևան, 1984 թ., էջ 3-26:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1038348242 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Տիգրան Չյոկուրյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-06-16
Արտաքին հղումներԽմբագրել
- Կենսագրությունը (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |