Բացել գլխավոր ցանկը

Գյումուշհանե

քաղաք Թուրքիայում
(Վերահղված է Գյումուշխանեից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյումուշհանե (այլ կիրառումներ)

Գյումուշհանե, քաղաք, Թուրքիայի Գյումուշհանե գավառի կենտրոնն է։

Քաղաք
Գյումուշհանե
Gümüşhane Genel.JPG
Կոորդինատներ: 40°27′35″ հս․ լ. 39°28′40″ ավ. ե. / 40.45972° հս․. լ. 39.47778° ավ. ե. / 40.45972; 39.47778
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԳավառԳյումուշհանե
ԲԾՄ1227 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն57 269 մարդ (2018)
Ազգային կազմթուրքեր, հայեր, քրդեր
Տեղաբնականունգյումուշխանցի
Ժամային գոտիUTC+03:00
Պաշտոնական կայքgumushane.gov.tr
##Գյումուշհանե (Թուրքիա)
Red pog.png

ՏեղադրությունԽմբագրել

Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Խորշատ գետի հովտում։ Շրջապատում են զառիվեր կողերով ապառաժներ։ Գտնվում է Երզնկա քաղաքից հյուսիս-արևմուտք։ Էրզրում-Տրապիզոն ճանապարհի աջ կողմում։

Ռեսուրսներ և կլիմայական պայմաններԽմբագրել

Բուն քաղաքը զուրկ է բուսականությունից, բայց նրան շրջապատում են գեղեցիկ և ընդարձակ այգիները։ Գյումուշհանեն հայտնի է իր տանձով և խնձորով։ Ջրառատ է, բարենպաստ կլիմայական պայմաններով։ Քաղաքից հարավ կա մի փոքրիկ լճակ։ Հնուց ի վեր հայտնի է եղել իր հանքավայրերով։ Հանքավայրերը հարուստ են արծաթով, վերջերս հայտանբերվել են նաև ոսկի, երկաթ, քարածուխ, կապար և պղինձ։

ՊատմությունԽմբագրել

Հնում քաղաքը մտնում էր Փոքր Հայքի մեջ, սկզբում Առաջին Հայքի մեջ, ապա Հուստինյանուս I կայսրի վարչական փոփոխությունների պատճառով Երկրորդ Հայքի մեջ։ XVII դարից այն Տրապիզոն նահանգի Գյումուշհանե գավառի կենտրոնն է։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1872 1892
Բնակիչ 990 տուն 8000 մարդ - 2500 հայ