Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոստան (այլ կիրառումներ)

Ոստան (հանդես), գրականության, արվեստի և գիտության եռամսյա, վերջում՝ կիսամսյա հանդես։ Լույս է տեսել 1911—1912, 1919-1922 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Հիմնադիր-խմբագիրներ՝ Մ․ Շամտանճյան, Տ․ Չոկյուրյան։ Տպագրել է Երուխանի, Զ․ Եսայանի, Երվանդ Օտյանի, Հ․ Մնձուրու, Հ․ Օշականի և ուրիշների գործերը, թարգմանաբար ներկայացրել օտար հեղինակներին։ Լեզվաբանական, հոգեբանական, պատմագիտական հոդվածների հեղինակներ են Հրաչյա Աճառյանը, Հ․ Սիրունին, Ե․ Տեմիրճիպաշյանը և այլք։ «Տեղեկությանց բաժին» ծանոթացրել է հայ և համաշխարհային գրականության ընթացքին։ Գրախոսականներ է տպագրել հայ գրողների և բանասերների ստեղծագործությունների վերաբերյալ։ Ներկայացրել է հայ ժողովրդական երգն ու հայ գաղթավայրերի մշակութային կյանքը, արվեստի հայ երախտավորներին։

Ոստան
արմտ. հայ.՝ Ոստան
Տեսակհանդես
Լեզուարևմտահայերեն
Հիմնադրվել է1911
Լուծարվել է1922
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 640