Տիգրան Նալբանդյան (երգիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Նալբանդյան (այլ կիրառումներ)
Տիգրան Հովհաննեսի Նալբանդյան (մարտի 14, 1878, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 7, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, (քնարական տենոր), մանկավարժ։
Տիգրան Նալբանդյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Տիգրան Հովհաննեսի Նալբանդյան |
Ծնվել է | մարտի 14, 1878 Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1954 (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց (1896), Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1898) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1906) |
ԿենսագրությունԽմբագրել
1890-1996 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում` աշակերտել է Մակար Եկմալյանին, 1897-1998 թվականներին` Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, 1898-1906 թվականներին` Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ 1907-1908 թվականներին կատարելագործվել է Միլանում։
Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
Երգացանկում՝ եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ, հայկական ժողովրդական և աշուղական երգեր։
1913-1918 թվականներին՝ Թիֆլիսում, 1918-1921 թվականներին` Աստրախանում և Արմավիրում կազմակերպել և ղեկավարել է ժողովրդական կոնսերվատորիաներ։ 1922 թվականից դասավանդել է Երևանի Երաժշտական ստուդիայում, 1926 թվականից՝ Բաքվի Հայարտան երաժշտական դպրոցում, հայկական դրամատիկական թատրոնին կից երաժշտական ստուդիայում, ֆիլհարմոնիայում, երաժշտական ուսումնարանում և կոնսերվատորիայում, 1949 թվականից՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (սաներից են Արթուր Այդինյանը, Հովհաննես Բադալյանը, Բելլա Դարբինյանը)[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007