Արթուր Այդինյան
Արթուր (Հարություն) Մկրտչի Այդինյան (օգոստոսի 15, 1923[1], Սալոնիկ, Հունաստան[1] - սեպտեմբերի 2, 1997, Օդեսա, Ուկրաինա), հայ օպերային երգիչ, տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Արթուր Այդինյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1923[1] Սալոնիկ, Հունաստան[1] |
Երկիր | Հունաստանի թագավորություն, ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1997 (74 տարեկան) Օդեսա, Ուկրաինա |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | լիրիկական տենոր[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[1] |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1952)[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Այդինյանը ծնվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում 1923 թվականին։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և կորցրել տեսողությունը։
- 1947 թվականին տեղափոխվել է Երևան։
- 1950 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը։
- 1978 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։
- 1947-1954 թվականներին և 1965 թվականին եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։
- 1956 թվականին նկարահանվել է «Սիրտն է երգում» կինոնկարում (Հայֆիլմ)։
Ելույթներ է ունեցել ԱՊՀ և արտասահմանյան երկրներում, կատարել ռոմանսներ, արիաներ, էստրադային երգեր[2]։
Երգել է 8 լեզուներով։ Երկար տարիներ երգել է Օդեսայում, որտեղ մեկնել էր բուժման նպատակով։
Մահացել է 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Օդեսայում։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել հայկական եկեղեցում[3]։
Ընտանիք
խմբագրելԿինը՝ Լիլյա Գլադկովա։ Որդին՝ Ստանիսլավ Այդինյանը, Ֆեռոնի ռուս-իտալական ակադեմիայի փոխնախագահն է, ՌԴ գրողների միության անդամ, Պատկերանկարիչների ասոցիացիայի փորձագիտական խորհրդի անդամ, Ջրանկարիչների միջազգային ֆեդերացիայի արվեստագետ, լրագրող[3]։
Պարգևներ
խմբագրել- Համամիութենական մրցույթի և միջազգային փառատոնի դափնեկիր, Մոսկվա, 1957
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1960
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ 3,0 3,1 «Արթուր Այդինյան». zarkfoundation.com.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Այդինյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 343)։ |