Տիգրան Մեծի մասին օպերաների ցանկ

օպերաների ցանկ

Մեծ Հայքի թագավորության արքա Տիգրան Մեծին անդրադարձել են՝ ըստ տարբեր կարծիքների, 32-ից 40 օպերաներում[1], Տիգրան Մեծի աներոջ՝ Միհրդատ VI Եվպատորի մասին գրված 17 օպերաներում Տիգրանը գլխավոր դերակատարություն ունի[2][3]։26 օպերա անմիջականորեն վերաբերում են Տիգրան Մեծի կերպարին, դրանցից 23-ի հեղինակները հայտնի են։ Շատ օպերաներում Տիգրան Մեծը հանդես է գալիս որպես մասնակից, կարևոր կերպար[4]։ Որոշ օպերաների հեղինակներ հայտնի չեն և պահպանվել են կամ նոտաներն ու լիբրետոները[5] կամ միայն օպերայի անունը, մի մասն էլ գրվել են համահեղինակությամբ՝ «պաստիչո» ժանրի օպերաներ են[6][7]։

Տիգրան Մեծը ըստ Օհան Կայծակյանի

Սխալ վերագրումներ խմբագրել

Որոշ օպերաներ՝ վերնագրի կամ հերոսի անվան պատճառով, սխալմամբ են դասվում Տիգրան Մեծի մասին օպերաների շարքին։ Դրանցից է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Հռադամիստ» 1720 թվականին բեմադրված օպերան, որի Տիգրան անունով հերոսը Տիգրան Մեծը չէ՝ դեպքերը տեղի են ունենում հայոց արքայի արքունիկում, բայց Տիգրան Մեծից մոտ 100 տարի անց[8]։ Ալեքսեյ Արտամոնովի 1938-1939 թվականներին գրած «Տիգրան» օպերան[6], որի հերոսը ժամանակակից ճարտարագետ, էլեկտրակայանի շինարարության պետ է[9][10]։

Տիգրան Մեծին անմիջական վերաբերող օպերաներ խմբագրել

Օպերայի վերնագիր Երաժշտության
հեղինակ
Լիբրետոյի
հեղինակ
Թվական Առաջնախաղ և լիբրետո
1 «Տիգրան արքա Հայաստանի» Տոմազո Ալբինոնի Կորադի Ջուլիո Ցեզարե 1697 Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Կասիանո թատրոնում (իտալ.՝ Teatro San Cassiano) 1697 թվականին։ Ալբիոնիի պարտիտուրաները հիմնականում հավաքված են եղել Դրեզդենում և ոչնչացվել են 1944 թվականի Դրեզդենի ռմբակոծության ժամանակ[11][12][13]։
2 «Տիգրան` արքա Հայաստանի» Անտոնիո Մ․ Բոնոնչինի Բերնարդոնի Պիետրո Անտոնիո 1710 Առաջնախաղը կայացել է 1710 թվականի հուլիսի 25-ին Վիեննայի Ֆավորիտի թատրոնում (իտալ.՝ Teatro della Favorita)[11]։
3 «Տիգրան» Ֆրանչեսկո Գասպարինի,
Անտոնիո Վիվալդիի,
Ֆրանչեսկո Կոնտիի
Ջուզեպե Օրլանդինիի
(համահեղինակներ)
Դոմենիկո Լալի 1719 Առաջնախաղը կայացել է 1719 թվականի մայիսի 5-ին Համբուրգի Գյունսեմարկտ օպերայի թատրոնում (գերմ.՝ Gänsemarkt)[14]։
4 «Տիգրան կամ սեր և հավատարմություն»
(իտալ.՝ Il Tigrane ovvero L’egual impegno d’amore e di fede)
Ալեսանդրո Սկարլատի Դոմենիկո Լալի 1715 Առաջնախաղը կայացել է Նեապոլի Սան Բարտոլոմեո (գերմ.՝ Teatro San Bartolomeo) թատրոնում 1715 թվականի փետրվարի 16-ին (երեք գործողությամբ օպերա)[15]։
5 «Տիգրան»[Ն 1] Անտոնիո Վիվալդի,
Ֆրանչեսկո Կոնտի,
Ջուզեպե Օրլանդինի
(համահեղինակներ)
Սիլվիանի Ֆրանչեսկո 1724 Բեմադրվել է 1724 թվականին Հռոմում։ Երևանում 2001 թվականին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ։ Օպերայի պարտիտուրան 1989 թվականին հայտնաբերել է իտալահայ մեներգչուհի Մարիցա Սանոսյանը՝ Վենետիկում։ Ըստ լիբրետտոյի, օպերայի առաջին գործողությունն ունեցել է 13 պատկեր, երկրորդը՝ 14, իսկ երրորդը՝ 9։ Վիվալդիի օպերայի հիմքում Տիգրան Մեծի և Պոնտոսի պետության թագավոր Միհրդատ Եվպատորի դստեր՝ Կլեոպատրայի սիրո պատմությունն է։ Կլեոպատրայի սերը շահելու համար Տիգրանը Ֆառնասի անունով ծպտված մտնում է Միհրդատի բանակը[16]։
6 «Տիգրան Մեծ»[1][17] Յոհան Ադոլֆ Հասսե Սիլվիանո Ֆրանչեսկո 1723 Առաջնախաղը կայացել է Նեապոլի Սան Բարտոլոմեո (գերմ.՝ Teatro San Bartolomeo) թատրոնում 1723 թվականի նոյեմբերի 4-ին[18]։
7 «Տիգրան» Ջեմինիանո Ջակոմելլի անհայտ 1733 Առաջնախաղը կայացել է 1733 թվականի ապրիլին Պյաչենցայ Դուկալե թատրոնում (իտալ.՝ teatro Ducale)[19]։
8 «Տիգրան» Ջուզեպե Պագանելլի Սիլվանի Ֆրանչեսկո 1733 Առաջնախաղը կայացել է 1733 թվականի փետրվարի 10-ին ն Վենետիկի Սան Անջելո թատրոնում (իտալ.՝ Teatro San Angelo)[20]։
9 «Տիգրան» Սանտո Լապիս Սիլվանի Ֆրանչեսկո 1738/9 Առաջնախաղը կայացել է Պրահայի Սպորկս թատրոնում (Sporck's Theatre), 1738 թվականին։
10 «Տիգրան» Ջուզեպե Արենա Սիլվանի Ֆրանչեսկո 1741 Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Գիո Գռիսոստոմո թատրոնում (իտալ.՝ Teatro San Gio Grisostomo) 1741 թվականի դեկտեմբերի 18-ին[11]։
11 «Տիգրան» Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ Կարլո Գոլդոնի [Ն 2] 1743 Առաջնախաղը կայացել է Կրեմայի[Ն 3][21] Պուբլիկո թատրոնում (իտալ.՝ Teatro Pubblico) 1743 թվականի սեպտեմբերի 9-ին[Ն 4][21][22][23]։
12 «Տիգրան» Դանիել Դալ Բարբա անհայտ 1744 Առաջնախաղը կայացել է 1744 թվականին։
13 «Տիգրան» Անտոնիո Պալելլա Սիլվանի Ֆրանչեսկո 1745 Առաջնախաղը կայացել է Նեապոլի Սան Կարլո թատրոնում 1745 թվականի նոյեմբերի 4-ին[24]։
14 «Տիգրան» Ջովանի Լամպունիանի Սիլվանի Ֆրանչեսկո 1747 Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Անջելո թատրոնում 1747 թվականի մայիսի 10-ին[11][25]։
15 «Տիգրան» Ջուզեպե Կարկանի Սիլվանի Ֆրանչեսկո 1750 Առաջնախաղը կայացել է Միլանի Դուկալե թատրոնում 1750 թվականի փետրվարին[26]։
16 «Տիգրան» Իգնացիո Սելոնիատ Սիլվանի Ֆրանչեսկո 1757 Առաջնախաղը կայացել է Պեսարոյում Դել Սոլե թատրոնում 1757 թվականին։
17 «Տիգրան» Նիկոլո Պիչինի Սիլվանի Ֆրանչեսկո 1761 Առաջնախաղը կայացել է Թուրինի Ռեջիո թատրոնում (իտալ.՝ Teatro Regio) 1761 թվականին[27]։
18 «Տիգրան» Անտոնիո Տոցցի Կարլո Գոլդոնի 1762 Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Անջելո թատրոնում (իտալ.՝ Teatro San Angelo) 1762 թվականի մայիսի 19-ին[11][28]։
19 «Տիգրան» Ջուզեպե Կոլլա Սիլվանի Ֆրանչեսկո 1767 Առաջնախաղը կայացել է Առաջնախաղը կայացել է Վենետիկի Սան Անջելո թատրոնում (իտալ.՝ Teatro San Angelo) 1767թվականի մայիսի 19-ին[29]։
20 «Տիգրան» Պիետրո Ալեսանդրո Գուլիելմի Սիլվանի Ֆրանչեսկո 1767 Առաջնախաղը կայացել է Լոնդոնի Հայ Մարկեթում (անգլ.՝ Hay Market) 1767 թվականի հոկտեմբերի 27-ին[30]։
21 «Տիգրան» անհայտ Սիլվանի Ֆրանչեսկո 1771 Առաջնախաղը կայացել է Ֆլորենցիայի Պերգոլա թատրոնում (իտալ.՝ Teatro della Pergola), 1771 թվականի դեկտեմբերկ 26-ին[31]։
22 «Տիգրան» Վինչենցո Ռիգինի Ֆիլիստրի 1799 Առաջնախաղը կայացել է 1799 թվականի հունվարի 20-ին Բեռլինի Արքայական ազգային թատրոնում (գերմ.՝ Königliches Nationaltheater)[11]։
23 «Պոմպեոսը Հայաստանում» Ջուզեպե Սարտի անհայտ 1752 Առաջնախաղը կայացել է Բոլոնիայում 1752 թվականին[32][33][34][35]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայաստանում կբեմադրվի «Տիգրան Մեծ» օպերա». Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  2. М. С. Хармандарян. Опера «Тигран» Алессандро Скарлатти. էջ 69.
  3. Լրաբեր հասարակական գիտությունների (PDF). Երևան: Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն,. 1975. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Pompeo in Armenia : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo il carnovale dell'anno 1747». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  5. Library of Congress. Music Division. «Catalogue of opera librettos printed before 1800 (Volume 1)». Washington, Govt. Print. Off. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net. «Տիգրան Մեծը և եվրոպական օպերան». panarmenian.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  7. A New Chronology of Venetian Opera and Related Genres, 1660-1760. Stanford: Stanford Univesity press. 2007. էջեր 506.
  8. Burrows, Donald (2012). Handel (2nd ed.). Oxford University Press. ISBN 978-0199737369.
  9. Г Бернандт (1962). Словарь опер, впервые поставленных или изданных в дореволюционной России и в СССР, 1736-1959. Москва: Советский композитор. էջ 298.
  10. «Драматург и поэт Фёдор Сергеевич Готьян». rslovar.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Felix Clement et Pierre Lrousse (1999). Dictionnaire lyrique ou histoire des opéras:. Ceneve: Slatkine Reprints. էջ 661.
  12. «Վենետիկի Սան Կասիանո թատրոնում 1697 թվականին կայացած «Տիգրան արքա Հայաստանի» օպերայի լիբրետոն։». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  13. «Il Tigrane rè d'Armenia : drama per musica : da rappresentarsi nel Teatro di San Cassiano. l'anno 1697». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  14. Saunders, Harris S (1992), 'Gasparini, Francesco' in The New Grove Dictionary of Opera, ed. Stanley Sadie (London) ISBN 0-333-73432-7
  15. «Alessandro Scarlatti». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  16. «Վիվալդիի «Տիգրան Մեծե օպերայով եզրափակվեց Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական ծրագիրը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.
  17. «Տիգրան Մեծ օպերայի պրեմիերա». tigrangreat.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.(չաշխատող հղում)
  18. «Hasse, Johann Adolf, Opere serie und verwandte Formen». /operone.de/. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
  19. «A. Della Corte e G.M. Gatti, Dizionario di musica, Paravia, 1956, p. 255». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  20. «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo il carnovale dell'anno 1733 : dedicato a S.E. il signor O: Don Federico Rossi marchese di San Segondo, grande di Spagna nob. ven. ec. ec. ec». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  21. 21,0 21,1 Ballola, Giovanni Carli; Segreto, Vincenzo. Christoph Willibald Gluck nel 200. anniversario della morte. — Grafiche Step Cooperativa, 1987. — 608 p.
  22. Рыцарев, С. А. Кристоф Виллибальд Глюк. — М. : Музыка, 1987. стр, 175
  23. Глюк, Кристоф Виллибальд / С. А. Маркус // А — Гонг. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1973. — Стб. 1018—1023. — (Энциклопедии. Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 1).
  24. «Tigrane : drama per musica : da rappresentarsi nel Real Teatro di S. Carlo nel dì 4. novembre di quest'anno 1745 : per solennizare il glorioso nome di Sua Maestà». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  25. «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo : nella fiera della ascensione dell'anno 1747 : consegrato all'eccelso merito dell'illustriss ed eccellentiss. signora Canziana Soranzo Corner». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  26. «Միլանի Դուկալե թատրոնում «Տիգրան» օպերայի լիբրետտոն, 1750». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  27. «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Regio Teatro di Torino nel carnevale del MDCCLXI [i.e. 1761] : alla presenza di S.S.R.M.». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  28. «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di S. Angelo nella fiera dell'ascensione dell'anno 1762». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  29. «Tigrane (Francesco Silvani), dramma per muscia 3 Akte (1766 oder 1767 Parma)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  30. «Tigrane, Londra, King 's Theatre, 1767». ,. italianopera.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  31. «Tigrane : dramma per musica da rappresentarsi nel Teatro di via della Pergola il carnevale del MDCCLXXI [i.e. 1771] : sotto la protezione dell'A.R. di Pietro Leopoldo arciduca d'Austria principe reale d'Ungheria e di Boemia granduca di Toscana ec. ec. ec». Library of Congress. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  32. Юрий Бочаров, Мастера старинной музыки, (2005). Мастера старинной музыки. Москва. էջ 265.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  33. Научный совет по истории мировой культуры (Академия наук СССР) (1985). Памятники культуры: новые открытия. Наука. էջ 157.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  34. О, Гусева (1990). Творческие портреты композиторов: Попул. справ. Музыка. էջ 309.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. «Giuseppe Sarti». .treccani.it/. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.

Նշումներ խմբագրել

  1. Վիվալդիի «Տիգրան» օպերան Հայաստանի ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում բեմադրվել է 2001թ՝ եզրափակելով Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության պետական ծրագիրը[6]։
  2. Ըստ Ֆրանչեսկո Սիլվանիի «Առաքինությունը հաղթում է սիրուն և ատելությանը» պիեսի։
  3. Շատ աղբյուրներ սխալմամբ նշում են Կրեմոնա քաղաքը, բայց 1743 թվականին Կրեմոնայի թատրոնը դեռ չէր կառուցված։
  4. Որպես տարբերակ առաջնախաղի օր է նշվում նաև սեպտեմբերի 26-ը։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Il Tigrane, ovvero La Virtù trionfante dell'Amore e dell'Odio, Incisione CD։ Pal Németh, Hungarton, 2004, HCD 32320