Անահիտ Տեր-Մինասյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Անահիտ Տեր-Մինասյան (օգոստոսի 26, 1929(1929-08-26)[1][2], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3][2] - փետրվարի 10, 2019(2019-02-10)[4][2], Ֆրեն[4][2][7]), ֆրանսահայ պատմաբան։ Սորբոնի համալսարանի և Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի դասախոս։ Հայ հեղափոխական Ռուբեն Տեր-Մինասյանի հարս։ Ուսումնասիրում էր Հայաստանի, Հայկական հարցի և Անդրկովկասում ազգային հարաբերությունների պատմությունը։

Անահիտ Տեր-Մինասյան
ֆր.՝ Anahide Ter Minassian
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1929(1929-08-26)[1][2]
ԾննդավայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3][2]
Մահացել էփետրվարի 10, 2019(2019-02-10)[4][2] (89 տարեկան)
Մահվան վայրՖրեն[4][2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, թարգմանչուհի, ուսուցչուհի, համալսարանի դասախոս և գրող
ԱշխատավայրՀասարակական գիտությունների բարձրագույն դպրոց[5], Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան[5] և France Culture?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Ակադեմիական արմավենիներ շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[6]
ԵրեխաներԹալին Տեր Մինասյան[5]

Կենսագրություն

խմբագրել

Անահիտ Տեր-Մինասյանը (ի ծնե՝ Գևոնյան) ծնվել է Փարիզում 1929 թվականին, հայ փախստականներ Լևոն Գևոնյանի և Արմենուհի Տեր-Կարապետյանի ընտանիքում[8]։ Նրա կրտսեր եղբայրը՝ Գեղամ Գևոնյանը (ծ․ 1942) ևս պատմաբան է։

Ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ սովորել է պատմություն և աշխարհագրություն։ Այնուհետև աշխատել է որպես լեկտոր Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում և Փարիզի համալսարան 1-ում (Ֆր.` Université Paris 1 Panthéon-Sorbonne)[8]։ 1969 թվականին վերադարձել է Սորբոնում դասավանելու[9]։ Ամուսնացել է հայ հեղափոխական և քաղաքական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի որդի Լևոնի հետ։ Ունեցել են 4 զավակ, որոնցից մեկը, Թալին Տեր-Մինասյանը, նույնպես պատմաբան է[8]։

2015 թվականին Տեր-Մինասյանը Ֆրանսիայի նախագահի հրամանագրով ստացել է Պատվո լեգեոնի շքանշանը[10]։

Մահացել է Ֆրենում 2019 թվականին[11]։ 2020 թվականին հրատարակվել է Տեր-Մինասյանի ֆրանսերեն թարգմանած հատոր՝ Վահե Օշականի բանաստեղծությունների, "Onction" վերնագրով[12]։

Աշխատություններ

խմբագրել
  • «Հայկական հարցը» [La Question Arménienne] (1983, ֆրանսերեն)
  • «Ազգայնականություն ու սոցիալիզմ հայ հեղափոխական շարժման մեջ (1887-1912)» [Nationalism and Socialism in the Armenian Revolutionary Movement (1887-1912)] (1984, անգլերեն),
  • «Հայաստանի Հանրապետությունը» [1918-1920-La République d’Arménie] (1989, ֆրանսերեն),
  • «Հայոց պատմություն» (1982, Ժ. Տետեյանի խմբագրությամբ) կոլեկտիվ աշխատության «Հայաստանը և ազգությունների զարթոնքը (1800-1914)» բաժինը։
  • «Ազգ և կրոն» [Nation et Religion], (1981, ֆրանսերեն)
  • «Խաչված պատմություններ։ Սփյուռք, Հայաստան, Անդրկովկաս» [Histoires croisées: diaspora, Arménie, Transcaucasie] (1997, ֆրանսերեն)
  • «Սմիրնա։ Մոռացվա՞ծ քաղաքը։ Հիշատակներ մեծ օսմանյան նավահանգստի, 1830-1930» [Smyrne, la ville oubliée?: mémoires d’un grand port ottoman, 1830-1930], (2006, ֆրանսերեն)
  • «Մեր մանկության հողերը, Հայաստանը հիշատակների, Հուրի Վարժապետյանի հետ» [Nos terres d’enfance, l’Arménie des souvenirs, avec Houri Varjabédian] (2010, ֆրանսերեն)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.editionsparentheses.com/la-question-armenienne?idart=195
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées mirror
  3. 3,0 3,1 3,2 ծննդական
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://nouvellesdarmenie.com/spip.php?page=article&id_article=7733
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.cairn.info/revue-confluences-mediterranee-2019-1-page-217.htm#
  6. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000031741925
  7. One, Studio. «Մահացել է հայտնի պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանը». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Obituary: Prof. Anahide Ter Minassian, Noted Historian». The Armenian Mirror-Spectator (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Anahide Ter Minassian (թուրքերեն).
  10. Décret du 31 décembre 2015 portant promotion et nomination, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին
  11. «French-Armenian Historian Anahide Ter Minassian Dies at 85». The Armenian Weekly (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Onction». Editions Parenthèses (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։