Տիբերինա կղզի (իտալ.՝ Isola Tiberina, լատին․՝ Insula Tiberina), կղզի Տիբեր գետում։ Տեղակայված է Տիբերի հարավային արմունկում։ Կղզին ունի նավի տեսք, երկարությունը կազմում է 270 մետր, իսկ լայնությունը՝ 67 մետր։ Հնուց ի վեր այն երկու կողմերից միացած է կամուրջներով։ Այստեղ է գտնվել Ասկլեպիոսի տաճարը, որին կից հետագայում կառուցվել է հիվանդանոց։

Տիբերինա կղզի
Տեսակգետի կղզի
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՀռոմ
Երկարություն270 մետր
Լայնություն67 մետր
Մակերես0,018 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Ասկլեպիոսի ձողը և փաթաթված օձը «քթի» վրա
 
Տիբերինա կղզու արևմտյան ծայրը

Կղզին Հռոմի հետ կապվում է երկու կամուրջներով, ըստ այդմ կղզին անվանում էին Insula Inter-Duos-Pontes, որը նշանակում է «երկու կամուրջների միջև ընկած կղզի»։ Ֆաբրիչիո կամուրջը միակ կամուրջն է, որը հյուսիս արևելյան կողմից կղզին միացնում է Մարսի դաշտին Սանտ Անջելո շրջանում (ձախ ափ)։ Չեստիո կամուրջը, որի բնօրինակից պահպանվել են միայն մի քանի հատվածներ, միացնում է կղզին Տրաստևերեին հյուսիսային կողմից (աջ ափ)։

Լեգենդն ասում է, որ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզ բռնակալին տապալելուց հետո (510 Ք․ա․) բարկացած հռոմեացիները նրա մարմինը գցել են Տիբեր։ Նրա մարմինը խորտակվում է, քողարկվում է աղբով և տիղմով և արդյունքում դառնում կղզի։ Մեկ այլ լեգենդ էլ ասում է, որ մարդիկ հավաքելով իրենց ցորենն ու հացահատիկը, հարդը լցում են այն Տիբեր, որն էլ արդյունքում դառնում է կղզու հիմքը։

Անտիկ ժամանակաշրջանում, նախքան քրիստոնեությունը կտարածվեր Հռոմում, Տիբերինա կղզուց խուսափում էին, քանի որ նրա հետ ասոցացվում էին բացասական պատմություններ։ Ամենավատ հանցագործներն ու վարակիչ հիվանդները դատապարտվում էին մահվան այնտեղ։ Սա իհարկե փոխվում է այն ժամանակ, երբ կղզու վրա տաճար է կառուցվում։

Ասկլեպիոսի տաճար խմբագրել

Տիբերինա կղզու վրա տեղակայված է եղել Ասկլեպիոսի տաճարը։ Մ․ թ․ ա․ 293 թվականին Հռոմում ժանտախտ էր տարածված։ Քանի որ Ասկլեպիոսը բժշկության հունական աստվածն էր, Հռոմեական սենատը որոշում է կառուցել նրա տաճարը։ Պատվիրակություն է ուղարկվում Էպիդավրոս, որպեսզի ձեռք բերվի աստծո արձանը։ Նրանք մեկնում են նավով։ Հետևելով նախախնամությանը, նրանք տաճարից վերցնում են մի օձ և դնում նավի վրա։ Այն անմիջապես փաթաթվում է նավի կայմին, ինչը համարվում է լավ նշան նրանց համար։ Տիբերով անցնելիս օձը սահում է նավից և լողում դեպի Տիբերինա կղզի։ Նրանք կարծեցին, որ դա Ասկլեպիոսի կողմից նշան է, թե որտեղ է կառուցել տաճարը։ Դիրքը հնարավոր է նաև պայմանավորված լինի նրանով, որ այն Հռոմի մնացյալ հատվածից անջատված է, ինչը կօգներ պաշտպանվել ժանտախտից և այլ հիվանդություններից։

Արդյունքում կղզին և տաճարը դարձան շատ առանձնահատուկ։ Տրավերտինով պատվել է 1-ին դարի կեսերին, և քանի որ կղզու տեսքը նման է նավակի, կենտրոնում կանգնեցվում է կոթող, ինչը խորհրդանշում է նավի կայմը։ Կղզու շուրջը կանգնեցված պարիսպը հիշեցնում է հռոմեական նավ։ Ասկլեպիոսի ձողը և փաթաթված օձը դեռևս տեսանելի են «քթի» վրա։

Այլ հռոմեական դամբարաններ խմբագրել

 
Կղզու տեսքը հարավ-արևելքից

Ասկլեպիոսի տաճարից հետո մ․ թ․ ա․ 2-րդ դարից հետո այլ աստվածներին նվիրված դամբարաններ են կառուցվել կղզու վրա[1]։ Դրանք են՝

Հին Հռոմից հետո խմբագրել

Ժամանակի ընթացքում կոթողը հեռացվել է և փոխարինվել խաչաձև սյունով։ 1867 թվականին այն փլուզվում է, և Պիոս IX Պապը դրա տեղում կառուցում է էդիկուլա։ Այս հուշարձանի հեղինակն է Իգնացիո Ջաքոմետտին։ Նա ձևավորել է այն չորս սրբերի արձաններով՝ Բարդուղիմեոս առաքյալի, Պաոլինո դի Նոլայի, Ֆրանցիսկ Ասսիզեցու և Հովհաննես Աստծո։ Սկզբնական կոթողի որոշ հատվածներ պահվում են Նեապոլի թանգարաններից մեկում։

1998 թվականին Օտտոն III կայսրը կղզու վրա կառուցում է Սան Բարտոլոմեոբազիլիկը Ասկլեպիոսի տաճարի արևելյան կողմի ավերակների տեղում[1]։ Այն նվիրում է իր ընկերոջը՝ նահատակ Ադալբերտ Պրահացուն։ Սան Բարտոլոմեո անունը եկեղեցուն տրվել է ավելի ուշ։ 20-րդ դարի սկզբին ֆաշիստական ռեժիմի ժամանակ հնագույն տեղանունները վերականգնելիս կղզին կոչվել է Սան Բարտոլոմեոյի կղզի[2]։ Ըստ այդմ Չեստիո կամուրջը ևս անվանվում է Սան Բարտոլոմեո։

Կղզին դեռևս համարվում է առողջապահական կենտրոն, քանի որ այստեղ 1584 թվականին կառուցվել է հիվանդանոց, որը մինչ օրս գործում է։ Այն կրում է Սուրբ Հովհաննես Աստծո կամ «Fatebenefratelli» շքանշանը[3]։ Հիվանդանոցը կառուցվել է Ասկլեպիոսի տաճարի մոտ, կղզու արևմտյան հատվածում։

Ըստ «Իմ իտալական գաղտնիքը» փաստագրական ֆիլմում, երբ նացիստները շրջափակում են Հռոմը, հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Բորրոմեոն հորինում է «մահացու» և վարակիչ հիվանդություններ, որպեսզի հիվանդանոցում պատսպարի հրեաներին[4]

Փառատոն խմբագրել

Ամռանը կղզու վրա անցկացվում է Isola del Cinema կինոփառատոնը[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide. Oxford: Oxford Univ. Press.
  2. Bill Thayer. "Annotation to A Topographical Dictionary of Ancient Rome)".
  3. Official Website of the Fatebenefratelli (Order of the Brothers of St. John of God)
  4. |url=http://myitaliansecret.com/characters
  5. Isola del Cinema - Estate Romana. Comune di Roma.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիբերինա կղզի» հոդվածին։