Էմիլիոյի կամուրջ (իտալ.՝ Ponte Emilio), ներկայումս՝ Պոնտե Ռոտտո, ամենահին քարե կամուրջն է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Սկզբնական փայտե կամուրջը 2-րդ դարում վերանորոգվելով փոխարինվել է քարով։ Կամուրջը հատում է Տիբեր գետը, և նախկինում կապում էր Foro Boario՝ անասնական շուկան Հռոմի Տրաստևերե շրջանին։ Այսօր բնօրինակից պահպանված է միայն մի կամար, որից էլ առաջացել է կամրջի անունը՝ Պոնտե Ռոտտո («Կոտրված կամուրջ»)։

Picto infobox bridge1.png
Էմիլիոյի կամուրջ
PonteRottoEdIsolaTiberinaByRoeslerFranz.jpg
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղանքՀռոմ
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, քարե կամուրջ, հինհռոմեական կամուրջ և հին հռոմեական շենք
Նյութքար
Հատում էՏիբեր

ՊատմությունԽմբագրել

Անտիկ ժամանակաշրջանԽմբագրել

Կամրջի առաջին պատնեշները հավանաբար կանգնեցվել են 2-րդ դարի կեսերին, երբ կառուցվում էր Վիա Ավրելիան[1]։ Ըստ Տիտոս Լիվիոսի կամուրջը գոյություն է ունեցել Ք․ ա․ 192 թվականին։ Առաջին քարե կամուրջը կառուցվել է Ք․ ա․ 179 թվականին Մարկոս Ֆուլվիոս Նոբիլիորի կողմից, սակայն մինչև Ք․ ա․ 151 թվականը շինարարությունը չի ավարտվել[2]։ Կամրջի հիմքերը թվագրվում են այսքան վաղ ժամանակաշրջանի, իսկ կամարները կառուցվել են Ք․ ա․ 142 թվականին[3]։ Կամուրջը կանգուն է մնացել հարյուրամյակներ շարունակ, չնայած վերանորոգվել և վերակառուցվել է կայսրեր Օկտավիանոս Օգոստոսի[4] և հետագայում Մարկոս Ավրելիոս Պրոբոսի օրոք 280 թվականին։

ՄիջնադարԽմբագրել

Հռոմեական կայսրության կործանումից հետո կամուրջը վնասվել է մի քանի անգամ գետի վարարումների պատճառով, և յուրաքանչյուր ջրհեղեղ ավելի ու ավելի է փլուզել ընդհանուր կառույցը։ Առաջին ծանր վնասվածքը եղել է 1230 թվականին, որից հետո Գրիգոր XI Պապը վերանորոգել է այն։ Հետագայում ավելի լրջորեն այն վնասվել է 1557 թվականին, սակայն կրկին վերանորոգվել է Գրիգոր XIII Պապի կողմից։ Կամրջի մնացուկների վրա դեռևս պահպանվել են լատիներեն արձանագրություններ, որոնք վկայում են վերջինիս օրոք կատարված վերանորոգումների մասին[5]։ Վերջնական, 1575 և 1598 թվականների ջրհեղեղները կործանեցին նրա արևելյան հատվածը, որից հետո դարեր շարունակ կամուրջը դադարեց որպես այդպիսին գործել[6]։ Տարիներ շարունակ այն ծառայում էր պատնեշ ձկնորսների համար[7]։ 1853 թվականին Պիոս IX միացրեց կամրջի մնացուկները ցամաքին երկաթե հենակներով, սակայն մետաղի ծանրությունը թուլացրեց քարի կառուցվածքային ամբողջականությունը։ Մնացած հատվածը քանդվեց 1887 թվականին, որպեսզի տարածք ազատվեր Պալատինյան կամրջի համար։ Դրանից հետո միայն մի կամար մնաց, որը մինչ օրս կանգուն է։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide. Oxford: Oxford Univ. Press.
  2. Railway Locomotives and Cars, Volume 66. Simmons-Boardman Publishing Corporation. 1892. pp. 117–118.
  3. Boardman, Jonathan (2007).Rome: A Cultural History. Interlink Publishing. pp. 19–20. ISBN 9781566567114.
  4. Balance, M. H. (1951). "The Roman Bridges of the Via Flaminia". British School at Rome. Վերցված է 2014 թվականի մարտի 7-ին
  5. Lansford, Tyler.The Latin Inscriptions of Rome: A Walking Guide. Johns Hopkins University Press. ISBN 9781421403250. Վերցված է 2014 թվականի մարտի 7-ին
  6. Platner, Samuel (1929).Pons Aemilius. Oxford University Press. pp. 397–398.
  7. "Broken Bridge". Virtual Roma. Վերցված է 2014 թվականին մարտի 6-ին.

ԱղբյուրներԽմբագրել

  • O’Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, pp. 67f., ISBN 0-521-39326-4

Արտաքին հղումներԽմբագրել