Ֆաբրիչիո կամուրջ (իտալ.՝ Ponte Fabricio, լատին․՝ Pons Fabricius), ներկայումս՝ Կվատտրո Կապի (իտալ.՝ Ponte dei Quattro Capi), Ք․ ա․ I դարի կամուրջ Հռոմում, որը պահպանված կամուրջներից ամենահինն է։

Ֆաբրիչիո կամուրջ
ԱնունովLucius Fabricius?
Երկիր Իտալիա[1]
ՏեղանքRoma Capitale?
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ, քարե կամուրջ, հինհռոմեական կամուրջ և հին հռոմեական շենք
Նյութքար
Թռիչքների քանակ2
Հատում էՏիբեր
Երկարություն61,8 մետր[2]
Լայնություն6 մետր[2]
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[3]
Քարտեզ
Քարտեզ

Միջնադարում կամուրջը նաև անվանում էին pons Iudaeorum, քանի որ գտնվում էր գետտոյի (շրջան, որտեղ պարտավոր էին ապրել հռոմեացի հրեաները) մոտ։ Ներկայիս անվանումը՝ Ponte dei Quattro Capi, կամուրջը ստացել է սկզբնամասում գտնվող երկու սյուների համար, որոնց վրա կերտված են Հերակլեսի և Յանուսի 4 գլուխները։ Վերջիններս այստեղ են բերվել մոտակա Սուրբ Գրեգորի (Մոնտե Սավալո) եկեղեցուց 14-րդ դարում[4]։

Ըստ Դիոն Կասսիոս պատմիչի, այն կառուցված է եղել Ք․ ա․ 62 թվականին ճանապարհների վարիչ Լուցիոս Ֆաբրիցիոսի կողմից՝ ավելի վաղ կառուցված փայտե կամրջի փոխարեն, որն այրվել էր հրդեհից։ Կամուրջը կապում է Տիբերինա կղզին Տիբեր գետի ձախ ափին։ Անտիկ ժամանակաշրջանից ի վեր այն չի փոփոխվել և գործածվում է մինչ օրս։

Նրա երկարությունը 62 մետր է, լայնությունը՝ 5,5, իսկ կամարների լայնությունը՝ 24,5 մետր։ Երկու կամարները միանում են կենտրոնական սյունով։ Կամրջի բանուկ հատվածը պատրաստված է տուֆից, իսկ արտաքին պատերը՝ աղյուսից և տրավերտինից։

Արձանագրություն խմբագրել

 
Հերակլեսի և Յանուսի գլուխները
 
Արձանագրություններ Ֆաբրիչիո կամրջի վրա

Ինքնատիպ լատիներեն արձանագրությունը, որը փորագրված է տրավերտինի վրա, հիշատակում է կառուցողին «L . FABRICIVS . C . F . CVR . VIAR | FACIVNDVM . COERAVIT | IDEMQVE | PROBAVIT». (Լուցիոս Ֆաբրիցիոսը, Գայոսի որդին, ճանապարհների վարիչը, հոգացել է և հաստատել, որպեսզի այն կառուցվի)։ Գրությունը կրկնվում է 4 անգամ, կամրջի երկու կողմերում, կամարների վրա։

Ավելի ուշ փորագրված գրությունը, հայտնում է, որ կամուրջը վերանորոգվել է Իննոկենտիոս XI Պապի օրոք, հավանաբար 1679 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 https://www.lerma.it/libro/9788891327611/toc/6730
  3. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  4. Claridge, Amanda (1998). Rome: An Oxford Archaeological Guide. Oxford: Oxford Univ. Press

Գրականություն խմբագրել

  • O’Connor, Colin (1993), Roman Bridges, Cambridge University Press, p. 66, ISBN 0-521-39326-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբրիչիո կամուրջ» հոդվածին։