Տերեփուկ կապույտ
Տերեփուկ կապույտ | |
![]() Տերեփուկ կապույտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ենթատրիբա | Centaureinae |
Ցեղ | Տերեփուկ (Centaurea) |
Տեսակ | Տերեփուկ կապույտ (C. cyanus) |
Միջազգային անվանում | |
Centaurea cyanus |
Տերեփուկ կապույտ (լատ.՝ Centauréa cyánus), աստղածաղկազգիների ընտանիքի երկշաքիլավոր, միամյա, ձմեռող մոլախոտ։ Ունի 75 սմ բարձրությամբ ցողուն։ Ներքևի տերևները փետրային են, վերևի տերևները գծային և նշտարաձև։ Բույսը ծաղկում է հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ 1000 սերմիկը կշռում է 4,5 գրամ։ Բույսը տալիս է 700-ից մինչև 1600 սերմ։ Տարածված է Եվրոպայի և Ասիայի միջին գոտիներում։
Հանդիպում է անտառների, բացատների, ճանապարհների եզրերին, որպես մոլախոտ՝ բանջարանոցներում և հացահատիկային մշակաբույսերի դաշտերում:
Քիմիական բաղադրությունԽմբագրել
Բույսի եզրային ծաղիկները պարունակում են ֆլավոնոիդ պելարգոնին քլորիդ, անտոցիաներ, ցիանիդներ, չուսումնասիրված գլիկոզիդներ, պոլիցետիլենային Ջրաթուրմ պատրաստելու հանար 10 գ հումքը 10 րոպե թրմում են 200 մլ եռման, հովացնում, քամում, ապա ըմպում 1/3-1/2 բաժակ, օրական 2-3 անգամ՝ միացություններ, իսկ պտուղները՝ դառը ալկալոիդներ, լորձ, մոմ, կարոտին, C վիտամին:
Կիրառման եղանակներԽմբագրել
Միզուղիների բորբոքումների և սպաստիկ երևույթների ժամանակ:
Որպես հակառևմատիկ միջոց՝ վերցնում են հինգական գրամ տերեփուկի, վաղենակի և քաջվարդի ծաղիկներ, գիհու պտուղներ, դառնանուշ մորմի ընձյուղներ, բեկտենու կեղև, տասական գրամ թանթրվենու ծաղիկ, եղինջ և քսանական գրամ ուռենու կեղև, ձիաձետ և կեչու տերևներ:
Այլ օգտակար հատկանիշներԽմբագրել
Տերեփուկը տալիս է առատ նեկտար և ծաղկափոշի: Ստացվող մեղրը դեղնականաչավուն է, նշբույր, յուրահատուկ, քիչ դառնավուն համով: Բույսից ստացվում է վառ երկնագույն ներկ, որն օգտագործվում է պարֆոմերիայում և սննդի արդյունաբերության մեջ: Նրանով ներկում են նաև բրդեղենը: Անասունները այն չեն ուտում, արածելիս երբեմն լինում են թունավորման դեպքեր:
Բուժական նշանակությունԽմբագրել
Բուժման նպատակով օգտագործում են միայն եզրային, ձագարաձև, կապույտ ծաղիկները, որոնք հավաքում են ձեռքով, լրիվ բացվելուց հետո, հունիս–հուլիս ամիսներին։ Հավաքված հումքը չորացնում են անմիջապես, ստվերում` լավ քամահարվող տեղում։ Ճիշտ մշակման դեպքում հումքը պահպանում է բնական գույնը։ Տերեփուկը ժողովրդական բժշկության հանրահայտ դեղաբույսերից մեկն է։ 12-րդ դարի բժշկական ձեռագրերում նշված է, որ դեղաբույսի տրորված սերմերը բուժում են գորտնուկը, իսկ ծաղկաթերթիկների եփուկն օգտակար է սրտխփոցների, դեղնուկի և լյարդի այլ հիվանդությունների ժամանակ[1]։ Ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների եփուկներն օգտագործվում են աչքի բորբոքային հիվանդությունների, տեսողական հոգնածության ժամանակ: Եփուկներով թրջոցներն օգտագործվում են ֆուրունկուլյոզի, էկզեմայի, տրոֆիկ խոցերի, արգանդային արյունահոսության դեպքում: Ծաղկի բաժակի եփաթուրմը՝ արգանակը, օգտագործվում է որպես միզամուղ ցիստիտի, հազի և կապույտ հազի, նյարդային և ստամոքսային հիվանդությունների, արգանդային արյունահոսությունների և երեխաների փորլուծության ժամանակ։
Բույսի ծաղիկները Հնդկաստանում օգտագործվում են որպես ցավազրկող միջոց կոնյունկտիվիտների ժամանակ, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր ուժերի թուլացման դեպքում։ Չեխական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը օգտագործում են դեղնուկի և աչքի հիվանդությունների ժամանակ։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղիկների թուրմը օգտագործում են որպես ստամոքսը տոնուսավորող և ախորժակը գրգռող միջոց[1]։
ՊատկերասրահԽմբագրել
- Տերեփուկ կապույտ
ԱղբյուրներԽմբագրել
- Ռ. Ս. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ «Լույս»հրատարակչությունը Երևան-1980