Ֆլավոնոիդներ
(Վերահղված է Ֆլավոնոիդից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆլավոնոիդներ են կոչվում երկու արոմատիկ օղակով ֆենոլային միացությունները, որոնց հիմնական կառուցվածքն է C6-C3C6։ Սրանք իրենցից ներկայացնում են բուսական գունանյութերի հսկայական դաս։ Բոլոր ֆլավանոիդների հիմքում ընկած է ֆլավան կոչվող միացությունը, որը իրենից ներկայացնում է 2-ֆենիլ-բենզոլ-գամմա-պիրան։
Դասակարգում
խմբագրելԿախված օքսիդացման աստիճանից դասակարգվում են.
- Քրոմանի ածանցյալներ
- Քրոմոնի ածանցյալներ
Իսկ ընդհանուր վերցրած ֆլավանոիդները լինում են 10 հիմնական տիպի.
- Կատեխիններ
- Անտոցիանիդիններ
- Լեյկոանտոցիանիդիններ
- Ֆլավանոններ
- Ֆլավանոնոլներ
- Ֆլավոններ
- Ֆլավանոլներ
- Խալկոններ
- Դեհիդրոխալկոններ
- Աուրոններ
Ֆլավանոիդների տարածումը բնության մեջ
խմբագրելՍրանք շատ տարածված են բուսական աշխարհում։ Կարող են կուտակվոլ բույսի տարբեր օրգաններում և հիմնականում գլիկոզիդի տեսքով։ Կարմիր, վարդագույն և կապույտ ծաղիկների գունավորումը պայմանավորված է նրանցում առկա աուրոններով և խալկոններով։ Պտուղների գունավորման հիմք են հանդիսանում անտոցիանները։