Տեպուի
Տեպուի կամ Տեպույ սեղանաձև լեռներ, տեղայակված են Հարավային Ամերիկայում, Գվիանական սարահարթի վրա, մեծ մասամբ Վենեսուելայի տարածքում։ Ամենահայտնի տեպուիներից են Աուտանա, Աույանտեպուի և Ռորայմա լեռը։ Բազմաթիվ տեպուիներ գտնվում են վենեսուելական ազգային պարկ Կանաիմայում, որն ունի ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։
Տեպուի | |
---|---|
![]() | |
Տեսակ | ecoregion? և WWF ecoregion? |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
«Տեպուի» բառը Գրան Սաբանա շրջանում բնակվող պեմոն հնդկացիների լեզվով նշանակում է «աստվածների տուն»։ Տեպուիները մեծ մասամբ գտնվում են միմյանցից մեկուսացած՝ վեր խոյացած ջունգլիներից դժվարամատչելի ապառաժներով, ինչը դարձնում է նրանց էնդեմիկ բույսերի և կենդանիների եզակի կրողներ։
Պատմություն խմբագրել
Տեպուիները Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Ամազոն, Օրինոկո և Ռիու-Նեգրու գետերի ավազանների սահմանները տարածվող երբեմնի ընդարձակ սարահարթի մնացորդներն են։ Սարահարթն առաջացել է լճի տեղում՝ մոտավորապես 200 մլն տարի առաջ, երբ Հարավային Ամերիկան և Աֆրիկան դեռևս մեկ մայրցամաք էին կազմում[1]։ Բարձրավանդակը կազմված էր ավազաքարից և տեղակայված էր գրանիտե հիմքի վրա։ Ժամանակի ընթացքում էրոզիան սարահարթը դարձրել է մի քանի մոնադնոկների, որոնցից էլ ձևավորվել են էրոզիայի հանդեպ դիմացկուն ապարներով ծածկված տեպուիները[2]։
Որպես կանոն, տեպուիները կազմված են մինչքեմբրի ավազաքարի կամ կվարցիտի միասնական բլոկից, որը կտրուկ վեր է խոյանում իրենց շրջապատող ջունգլիներից ավելի քան 2000 մ։ Շատ տեպուներում կան ջրով լվացված քարանձավներ, ինչպիսին է 671 մ խորությամբ, ինչպես նաև մինչև 300 մ տրամագծով կարստային ձագարափոսով Աբիսմո Գայ Կոլետը։
Գերմանացի հետազոտող Ռոբերտ Շոմբուրգկն այստեղ է այցելել 1835 թվականին։ Նա զարմանում է սեղանաձև սարերը տեսնելով, բայց նրանցից մեկի վրա բարձրանալու փորձերը հաջողությամբ չեն պսակվում։ Միայն կես դար անց՝ 1884 թվականին, Էդվարդ Իմ Թուրնի գլխավորությամբ բրիտանական արշավախումբին հաջողվում է բարձրանալ Ռորայմա լեռան գագաթը։ Սակայն տեպույի շրջանում կատարված էքսպեդիցիայի մասին Ռոբերտ Շոմբուրգկի հաշվետվությունն է հենց ոգեշնչում գրող Արթուր Կոնան Դոյլին՝ գրելու կենդանիների և բույսերի նախապատմական տեսակներով բնակեցված սարահարթի հայտնաբերման մասին «Կորուսյալ աշխարհ» վեպը[1][3]։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Canaima National Park — UNESCO World Heritage Centre, видео
- ↑ Venezuela Relief — Britannica Online Encyclopedia
- ↑ Как найти затерянный мир? — Вокруг Света
Արտաքին հղումներ խմբագրել
- The Making of the Tepuis Film : «The Living Edens : The Lost World»
- Peter Tatchell։ «In the footsteps of Conan Doyle» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2012-03-28-ին։ Վերցված է 2009-03-23
- Mongabay.com — фотографии тепуи в Венесуэле
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |