Տափերական
Տափերական (նախկինում՝ Կիրովի անվան սովխոզ, N2 սովխոզ կամ Կիրովի սովխոզ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Տափերական 1991 թ. ապրիլի 3-ին[2]։ Անվանումը կապված է պատմական աղբյուրներում հիշատակվող Արաքս գետի Տափերական կամրջի հետ, որը գտնվել է Արտաշատ մայրաքաղաքի մոտ;
Գյուղ | |||
---|---|---|---|
Տափերական | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի | ||
Շրջան | Արարատի շրջան | ||
Գյուղ | Տափերական | ||
Համայնքի ղեկավար | Միհրան Մանասերյան | ||
Հիմնադրված է | 1932 թ. | ||
Մակերես | 8,83 կմ² | ||
ԲԾՄ | 835 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3128[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 0628 | ||
| |||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1930-ական թ.։ Գյուղի տարածքը պատկանել է (Յուվա) Շահումյան գյուղին։ Սովետական Հայաստանի երկրորդ սովխոզը հիմնադրվել է այստեղ, հետո Շահումյանի կոլտնտեսությունը «Կիրովի» անվամբ կոչելուց հետո, N2 սովխոզը 1939 թ.ին վերանվանվում է Կիրովի սովխոզ և հանդես է գալիս որպես առանձին սովետական տնտեսություն, որն էլ 1968թ.ին շրջանների վերաձևավորումից հետո մտնում է Արարատի շրջանի կազմի մեջ։ 1946 թ. գյուղում հաստատվեցին Պարսկաստանից հայրենադարձվածները։[փա՞ստ]
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տափերականի մշտական բնակչությունը կազմել է 3128, առկա բնակչությունը՝ 2927 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 645 | 2321 | 2956 | 3003 | 3495 | 3708 | 3128[1] |
Տնտեսություն
խմբագրել1970 թ-ին գյուղն ունեցել է 600 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։[փա՞ստ]
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի վերանորոգումը։[փա՞ստ]
2015 թ-ին գյուղն ունի 660 տնտեսություն[փա՞ստ]
Հասարակական կառույցներ
խմբագրելԳործում է դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքում կան 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ, ալրաղաց, հացի թխման 3 ձեռնարկություն։[փա՞ստ]
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-03-01 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 62
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափերական» հոդվածին։ |