Տափակ ճպուռ

միջատների տեսակ
Տափակ ճպուռ
Տափակ ճպուռ
Տափակ ճպուռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Իսկական ճպուռներ (Libellulidae)
Ցեղ Sympetrum
Տեսակ Տափակ ճպուռ (S. depressiusculum)
Միջազգային անվանում
Sympetrum depressiusculum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տափակ ճպուռ (լատին․՝ Sympetrum depressiusculum), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

29-34 մմ երկարությամբ մանր ճպուռ է։ Էգի և ոչ սեռահասուն արուների գունավորումը դեղին է՝ վերևից փոքր-ինչ ավելի մուգ, իսկ սեռահասուն արուների մարմնի վերին մասը կարմիր է, փորիկի 4-8-րդ հատվածների կողքերին կան սև գույնի և եռանկյունաձև նեղ երկայնակի բծեր։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում՝ Հոլանդիայից և Ֆրանսիայից դեպի արևելք՝ Սիբիրի հարավով մինչև Խաբարովսկ և Մանջուրիա, տեղ-տեղ հանդիպում է Միջին Ասիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Հայաստանում հայտնի է միայն Սյունիքի մարզից՝ Կապան քաղաքի և Արծվանիկ գյուղի շրջակայքում։

Էկոլոգիա խմբագրել

Հայաստանում հանդիպում է անտառային գոտում, կանգնած ջրերով ջրավազններում, կարող է հանդիպել նաև ջրից դուրս հեռու վայրերում։ Սովորաբար բազմանում է բավականին խոշոր, բայց ոչ խորը ջրամբարներում՝ ներառյալ ջրածածկ դաշտերը։ Եվրոպայում թռչում է հունիս-նոյեմբեր ամիսներին, իսկ Հայաստանում՝ հուլիսին։ Տարվա ընթացքում կարող է տալ 2 սերունդ։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես անհետացող տեսակ։

Հազվադեպ հայտնի են եզակի հայտնաբերումներ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանության միջոցառումները չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափակ ճպուռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափակ ճպուռ» հոդվածին։