Տարվա վիքիմեդիստ, Ջիմմի Ուելսի կողմից տրվող ամենամյա մրցանակ, որը տրվում է Վիքիմանիայի ժամանակ։ Այն նախատեսված է Վիքիմեդիա շարժման մեջ ամենամեծ ներդրում ունեցող վիքիմեդիստների համար։ Մրցանակը սահմանվել է 2011 թվականին։ Մրցանակակիրներն են. Ռաուան Կենցեխանուլին (2011)[1], Ռեմի Մաթիս (2013)[2], Իգոր Կոստենկո (2014)[3], Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ (2016)[4], Էմիլի Թեմփլ-Վուդ (2016)[5]։ Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը 2015 թվականին պատվավոր հիշատակվել է Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[6][7][8]։

Ջիմի Ուելսը 2013 թվականին Վիքիմանիայի ժամանակ

Մինչև 2017 թվականը մրցանակը կրել է «Տարվա վիքիպեդիստ» անվանումը։

ՄրցանակակիրներԽմբագրել

Թվական Մրցանակակիր Վիքիպեդիա Ծանոթագրություններ
2011 Ռաուան Կենցեխանուլի Ղազախերեն Վիքիպեդիա Կենցեխանուլին պարգևատրվել է Ղազախերեն Վիքիպեդիայի կայուն համայնքի հավաքագրման համար, որի արդյունքում նախկին 4 ակտիվ խմբագիրների փոխարեն Վիքիպեդիայի Ղազախերեն տարբերակն ունեցավ ավելի քան 200 ակտիվ խմբագիր։ Կտրուկ աճ գրանցվեց հոդվածների քանակի մեջ. հանագիտարանի հոդվածների թիվը հասավ 130000-ի[9][10]։ Ուելսը քննադատվել էր Կենցեխանուլիի պատճառով, քանի որ նա կապեր ուներ Ղազախստանի կառավարության հետ[10][11]
2012 "Դեմի" Յորուբա Վիքիպեդիա Դեմին, ստեղծելով բոտ, ավտոմատ թարգմանել է 150 000 անգլերեն կարճ հոդվածներ յորուբայով (լեզու, որով խոսում է Նիգերիայում)[10]։
2013   Ռեմի Մաթիս Ֆրանսերեն Վիքիպեդիա Ստացել է իր «pierre-sur-haute ռազմական ռադիոկայան» ֆրանսերեն հոդվածի շուրջ ծավալված հակասության արդյունքում իր կատարած դերի համար[12]
2014   Իգոր Կոստենկո Ուկրաիներեն Վիքիպեդիա Կոստենկոն մահացել է Ուկրաինայում Եվրոմայդանի ցույցերի ժամանակ[12][13]։
2015 անհայտ Վիքիպահեստ Վենսուելայից Ուելս անունով անանուն մի խմբագրի, ով աքսորվել էր հակակառավարական ցույցերի ժամանակ նկարներ հրապարակելու համար, անվանել է In pectore(լատ.)[6]
2016   Էմիլի Թեմփլ-Վուդ Անգլերեն Վիքիպեդիա Վիքիպեդիայում առաջին միասնական մրցանանակիրներն են` ոտնձգությունների դեմ պայքարում իրենց ջանքերի և ազդեցիկ կանանց մասին լուսաբանման աճն ապահովելու համար։ Թեմփլ-Վուդը ստեղծել է գրեթե 400 հոդված և բարելավել հարյուրավոր հոդվածներ, որոնցից շատերը կին գիտնականների, կանանց առողջության և սեռական փոքրամասնությունների մասին են։

Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթը բարելավել է ավելի քան 3000 հոդվածներ, համագործակցային կարգով ստեղծել է հարթակ` կայք, ողջունելով նոր աջակիցներին և համագործակցել է կանանց խնդիրների իրազեկման բարձրացման նախագծերի, որոնցից են "WikiWomen's User Group", "WikiProject Women", և "Women in Red" նախագծերը[12]։

  Ռոզի Սթիվենսոն-Գուդնայթ Անգլերեն Վիքիպեդիա
2017   Ֆելիքս Նարտի Անգլերեն Վիքիպեդիա Նարթին ավելացրել է տեղեկատվություն իր հայրենիքի՝ Գանայի մասին և ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք միտված էին երկրում ակտիվացնելու Վիքիպեդիայի խմբագրումը[14][15]։ Ջիմի Ուելսը նշել է, որ Նարթին մեծ դերակատարում է ունեցել Գանայում երկրորդ Wiki Indaba-յի կազմակերպման գործընթացում և միտված է եղել Աֆրիկայում տեղական համայնքների ձևավորման գործընթացում[16]։
2018 Ֆարհադ Ֆատկուլին Թաթարերեն Վիքիպեդիա Ֆարխադն ակտիվորեն վարում է հասարակական-կազմակերպչական աշխատանք Ռուսաստանի տարածքային լեզուներով խոսող հասարակության շրջանակում՝ դուրս գալով մայրենի թաթարերենի սահմաններից։ Ազատ տիրապետում է անգլերենին, որն արդյունքում երկար տարիների մեկուսացումից հետո նպաստում է այս հասարակությունների և ավելի լայն շարժման կամրջելուն։ Նա մտածում է հասարակության կարիքների մասին, միշտ պատրաստ է օգնել, բարեհամբույր է[17]։
2019   Էմնա Միզունի Արաբերեն Վիքիպեդիա 2013 թվականին Էմնան համահիմնադրել է «Կարթագինա» ոչ կառավարական կազմակերպությունը[18]։ Վիքիմեդիա նախագծերում Էմնան սկսել է ներդրումներ կատարել 2013 թվականին՝ առաջին անգամ մասնակցելով Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային մրցույթին[18]։ Նա օգնել է կազմակերպել մի շարք խոշոր Վիքիմեդիա կոնֆերանսներ, ներառյալ առաջին ՎիքիԱրաբիա կոնֆերանսը։ 2018 թվականին նա ներգրավված է եղել Վիքիմանիա 2018 կոնֆերանսի ծրագրային կոմիտեում[18]։ 2016 թվականին նա միացել է Անդամագրման կոմիտեին, իսկ 2018 թվականին դարձել կոմիտեի փոխնախագահ[18]։

Պատվավոր հիշատակումԽմբագրել

Լուսանկար Թվական Մրցանակակիր Վիքինախագիծ Ծանոթագրություններ

 

2015 Սուսաննա Մկրտչյան Հայերեն Վիքիպեդիա Վիքիճամբարներ և վիքիարշավներ կազմակերպելու, ինչպես նաև Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրելու, Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու, նոր մտահղացումների և դրանք իրականացնելու համար[6]։

 

Սաթդիփ Գիլլ Փանջաբի Վիքիպեդիա Գիլլի ջանքերի շնորհիվ ուսանողներն իրենց համալսարաններում խմբագրում էին Փանջաբի Վիքիպեդիան, որը շուտով դառնում է հնդկալեզու ամենարագ աճող Վիքիպեդիան[6]։

 

2016 "Մարդեթանհա" Պարսկերեն Վիքիպեդիա Ստեղծել է «Վիքիպեդիա գրադարան»-ի պարսկերեն տարբերակը[12]։

 

Վասսիա Աթանասսովա Բուլղալերեն Վիքիպեդիա Ստեղծել է «#100wikidays» մարտահրավերը, որի ժամանակ տարբեր լեզուներով Վիքիպեդիաների վիքիպեդիստները հարյուր օր շարունակ պետք է հոդվածներ գրեն[12]։
2017Դիեգո ԳոմեսԿոլումբիացի ուսանող, որը մեղադրվում էր հեղինակային իրավունքների խախտման համար այն բանից հետո, երբ համացանցում կիսվել էր ակադեմիական հոդվածով։ Ավելի ուշ արդարացվել է[19]։
 2018Նահիդ ՍուլթանԲենգալերեն Վիքիպեդիա[20]
Ջես Ուեյդ[en] Անգլերեն ՎիքիպեդիաՍկսել է տարեկան նախագիծ Վիքիպեդիայում քիչ ներկայացված գիտնական/ինժեներների մասին հոդվածների ավելացման շուրջ։ Նախագիծը կիսով չափ իրականացված է՝ ստեղծելով ահռելի դրական արձագանքներ Թվիթերում[21]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Williams, Christopher (դեկտեմբերի 24, 2012)։ «Wikipedia co-founder Jimmy Wales restricts discussion of Tony Blair friendship»։ The Telegraph։ Վերցված է հունիսի 24, 2016 
  2. «Congratulations to @RemiMathis, honored by @jimmy_wales as Wikipedian of the Year at #Wikimania.»։ Wikimedia։ Twitter։ Վերցված է դեկտեմբերի 16, 2013 
  3. «Lifestyle Blog: Ukrainian from the Heavenly Hundred becomes Wikipedian of the Year»։ Kyiv Post։ 15 Aug 2014 
  4. «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year – Wikimedia Blog»։ blog.wikimedia.org (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  5. «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year»։ Wikimedia Foundation։ հունիսի 24, 2016։ Վերցված է հունիսի 24, 2016 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Sutherland Joe (հուլիսի 31, 2015)։ «2015 Wikipedians of the Year unveiled in Mexico»։ Wikimedia Blog։ Wikimedia Foundation։ Վերցված է հունիսի 24, 2016 
  7. «Վիքի նախագծերը սովորելը սովորություն են դարձնում»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2018-08-17 
  8. «Տարվա վիքիպեդիստը հայ է» (հայերեն)։ Վերցված է 2018-08-17 
  9. Davis LiAnna (օգոստոսի 22, 2012)։ «First Ever “Wikipedian of the Year” Motivated by HKS Course»։ Harvard Kennedy School։ John F. Kennedy School of Government։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին։ Վերցված է հուլիսի 24, 2014 
  10. 10,0 10,1 10,2 Morris, Kevin (ապրիլի 26, 2013)։ «Winners of Wikipedia's biggest award still haven't received prize money»։ The Daily Dot։ Վերցված է հունիսի 24, 2016 
  11. Orlowski, Andrew (դեկտեմբերի 22, 2014)։ «What's Jimmy Wales going to do with $500k from the UAE?»։ The Register։ Վերցված է հունիսի 24, 2016 
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Erhart Ed (հունիսի 24, 2016)։ «Jimmy Wales names Emily Temple-Wood and Rosie Stephenson-Goodknight as Wikipedians of the Year»։ Wikimedia Foundation։ Վերցված է հունիսի 24, 2016 
  13. Ukraine Today (սեպտեմբերի 14, 2014)։ «Ukraine Today: Ihor Kostenko given posthumous annual award (VIDEO)»։ Kyiv Post։ Վերցված է հունիսի 24, 2016 
  14. Mizrahi Ruby (հունվարի 11, 2017)։ «Writing Ghana into Wikipedia: Felix Nartey»։ Wikimedia Blog։ Wikimedia Foundation։ Վերցված է օգոստոսի 15, 2017 
  15. Elsharbaty Samir (16 January 2017)։ «Felix Nartey named Wikimedian of the Year for 2017»։ Wikimedia Blog։ Wikimedia Foundation։ Վերցված է 18 August 2017 
  16. Կաղապար:Citevideo
  17. Wikimania 2018 Closing Session (English)։ 22 July 2018 
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Meet Emna Mizouni, the newly minted 2019 Wikimedian of the Year»։ Wikimedia Foundation։ օգոստոսի 18, 2019։ Վերցված է օգոստոսի 18, 2019 
  19. Wikimania 2017 Closing Ceremony։ 13 August 2017 
  20. Wikimania 2018 Closing Session (English)։ 22 July 2018 
  21. «Ed Erhart on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-07-23 

Արտաքին հղումներԽմբագրել