Ռաուան Կենցեխանուլի
Ռաուան Կենցեխանուլի (ղազ.՝ Рауан Кенжеханұлы, մայիսի 1, 1979, Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ ձեռնարկատեր և հասարակական կազմակերպությունների ակտիվիստ, որը 2011 թվականի օգոստոսին ճանաչվել է տարվա առաջին վիքիպեդիստը՝ Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից՝ Վիքիմանիայի ժամանակ[1]։
Ռաուան Կենցեխանուլի ղազ.՝ Рауан Кенжеханұлы | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Արևելաղազախական շրջան, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ղազախստան |
Կրոն | իսլամ և սուննի իսլամ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարան և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ժողովրդական տնտեսության ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և դիվանագետ |
Կուսակցություն | Նուր Օտան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | bilimland.kz |
Rauan Kenzhekhanuly Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելԿենցեխանուլին ծնվել է 1979 թվականի մայիսի 1-ին Արևելյան Ղազախստան մարզում։ 2001 թվականին ավարտել է Ալմաթիի համալսարանը (Աբայ Կունանբաևի անվան)՝ ստանալով միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան։
2005-2006 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում որպես Ղազախստանի դեսպանատան մամուլի քարտուղար և մշակութային և հումանիտար համագործակցության բաժնի պետ[2]։
Համալսարանում սովորելու տարիներին եղել է «Բանավեճի ազգային կենտրոն» հասարակական հիմնադրամի ծրագրերի համակարգողը և Ղազախստանի «Խաբար» ազգային հեռուստաալիքի «Ազամաթ» երիտասարդական հեռուստածրագրի գլխավոր խմբագիրը։ «Խաբար»-ին միանալուց հետո դարձել է տնտեսական դիտորդ և Ռուսաստանի Դաշնությունում Ազգային հեռուստաընկերության Մոսկվայի բյուրոյի ղեկավարը[3]։
2010 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մեկամյա պրակտիկա անցնելու Հարվարդի համալսարանում, որտեղ նույն թվականի աշնանը «Մեդիան, Քաղաքականությունը և Իշխանությունը թվային դարաշրջանում» դասընթացն ավարտելուց հետո առաջին անգամ հետաքրքրվել է Վիքիպեդիայի խմբագրմամբ[4]։ Նույն տարում 2010-2011 թվականներին նշանակվել է Weatherhead միջազգային հարաբերությունների կենտրոնի անդամներից մեկը[5]։ Ավելի ուշ հիմնադրել է WikiBilim շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի նպատակն է ընդլայնել ղազախերենով անվճար տեղեկատվության հասանելիությունը համացանցում[4]։ 2014 թվականին նշանակվել է Կզըլ-Օրդայի մարզի նահանգապետի տեղակալ[6]։
Նաև եղել է Եվրասիական արտաքին գործերի խորհրդի հիմնադիր տնօրենը, որը պաշտոնապես հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Ղազախստանի կառավարության դրամաշնորհով[7][8]։
Հասարակական գործունեություն
խմբագրել2016 թվականին նա հիմնել է Բիլիմ հիմնադրամ շահույթ չհետապնդող կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ստեղծել դեռահասների ինքնասպանությունների կանխարգելման և կենսահմտությունների զարգացման ազգային ծրագիր։
2017 թվականին նշանակվել է «ԲՈՒՀ-ի համար 100 դասագիրք ղազախերեն թարգմանելու» ազգային նախագծի հանձնաժողովի ղեկավար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Williams, Christopher (2012 թ․ դեկտեմբերի 24). «Wikipedia co-founder Jimmy Wales restricts discussion of Tony Blair friendship». The Telegraph. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
- ↑ https://www.linkedin.com/in/rauan-kenzhekhanuly-b168b724/html
- ↑ «About us». WikiBilim. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ 4,0 4,1 Davis, LiAnna (2012 թ․ օգոստոսի 22). «First Ever "Wikipedian of the Year" Motivated by HKS Course». Harvard University John F. Kennedy School of Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Weatherhead Center welcomes 2010-11 fellows». Harvard Gazette. 2010 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Michel, Casey (2015 թ․ ապրիլի 2). «Wikipedia Founder Distances Himself from Kazakhstan PR Machine». EurasiaNet. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Green, Chris (2015 թ․ փետրվարի 19). «Jack Straw criticised for accepting part-time job paid for by Kazakhstan». The Independent. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «About». Eurasian Council on Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաուան Կենցեխանուլի» հոդվածին։ |