Վիքիմեդիա Հայաստան
հասարակական կազմակերպություն Հայաստանում
«Վիքիմեդիա Հայաստան» (անգլ.՝ Wikimedia Armenia), հանրագիտարանային գիտելիքների տարածմանը աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպություն։ Հանդիսանում է Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։ Կազմակերպության նախագահն է Սուսաննա Մկրտչյանը[1]։
Վիքիմեդիա Հայաստան | |
---|---|
![]() Վիքիմեդիա Հայաստանի պատկերանիշ | |
Տիպ | Հասարակական կազմակերպություն |
Հիմնադրված | Մայիսի 14, 2013 |
Տեղագրություն | ![]() |
գործունեության որլորտ | Գիտություն, կրթություն, Հայերեն Վիքիպեդիա, Արևմտահայերեն Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիբառարան, Վիքիճամփորդ |
Կամավորների թիվ | 1000+ |
Աշխատակիցների թիվ | 8 |
Անդամների թիվ | 72 |
Կայք | wikimedia.am |
ՆպատակներԽմբագրել
Կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցում է այլ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Նրա նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել, վիքի միջավայրում համագործակցել ցանկացող, բոլոր անհատներին[2]։
ԾրագրերԽմբագրել
Վիքիմեդիա Հայաստանն իր նպատակներին կյանքի կոչելու համար իրականացնում է տարբեր նախագծեր և ծրագրեր, մասնավորապես[2]՝
- ազատ գիտելիքի և ազատ բովանդակության գաղափարի հանրայնացում (գրքույկների տպագրում և տարածում, առցանց տեղեկատվություն, սոցիալական գործիքների օգտագործում),
- հասարակության լայն շրջաններում վիքիմեդիա նախագծերի ճանաչվածության բարձրացում,
- կոնֆերանսների, սեմինարների, վորքշոփերի և հաքաթոնների կազմակերպում,
- համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով։
ԿառուցվածքԽմբագրել
ԽորհուրդԽմբագրել
- Վահագն Փիլիպոսյան, կազմակերպության խորհրդի նախագահ,
- Տիգրան Ազիզբեկյան, խորհրդի քարտուղար,
- Նարեկ Ավետիսյան, խորհրդի անդամ,
- Դավիթ Պողոսյան, խորհրդի անդամ[3]
Վերստուգող հանձնաժողովԽմբագրել
- Վարդան Մնացականյան, հանձնաժողովի նախագահ,
- Նորայր Բաղդասարյան, հանձնաժողովի քարտուղար,
- Դավիթ Արևյան, հանձնաժողովի անդամ[4]։
Կազմակերպության նախագահԽմբագրել
ԱշխատակազմԽմբագրել
- Մհեր Բեքարյան, գանձապահ, վարչական հարցերով պատասխանատու,
- Արթուր Խումարյան, տարածքային ծրագրերի համակարգող,
- Դավիթ Սարգսյան, միջոցառումների համակարգող,
- Մարի Ավետիսյան, նախագահի օգնական,
- Աշոտ Ջանիբեկյան, տեխնիկական մենեջեր[5]։