Ֆելիքս Նարտի
Ֆելիքս Նարտի (, Տեմա), գանացի սոցիալական ձեռնարկատեր, ազատ գիտելիք տարածող: 2017 թվականի օգոստոսին Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմմի Ուելսը Վիքիմանիայի ժամանակ Ֆելիքսին հայտարարել է Տարվա վիքիպեդիստ[3][4]: Ֆելիքս Նարտին հանդիսանում է Գանայի Creative Commons կազմակերպության ղեկավարն ու համահիմնադիրը, ինչպես նաև Open Foundation West Africa-ի (Արևմտյան Աֆրիկայի բաց հիմնադրամ) համահիմնադիր[5][6][7]:
Ֆելիքս Նարտի անգլ.՝ Felix Nartey | |
---|---|
![]() | |
Ծննդավայր | Տեմա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կենտրոնական համալսարանական քոլեջ և Անհալտի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և բանկիր |
Զբաղեցրած պաշտոններ | համայնքային ղեկավար, կազմակերպության հիմնադիր և տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆելիքս Նարտին ծնվել է Գանայի Տեմա քաղաքում[8]: 2008 թվականին ավարտել է Հովհաննես պապի անվան ավագ դպրոցը, 2013 թվականին՝ Գանայի Կենտրոնական համալսարանը՝ ստանալով բանկային գործ և ֆինանսներ մասնագիտությամբ բակալավրի աստիճան, 2017 թվականին Անհալտի կիրառական գիտությունների համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան[4][9]: Գանային Կենտրոնական համալսարանում ուսանելուն զուգահեռ նշանակվել է Google Student Ambassador (Գուգլի ուսանող-դեսպան): Այս պաշտոնը մեծացրել է նրա հետաքրքրությունը տեխնոլոգիայի նկատմամբ[4][10]:
Կրթական աստիճան ստանալուց հետո նա աշխատել է բանկում, ինչպես նաև որպես կամավոր հանդես է եկել տարբեր կազմակերպություններում[8]: Նարտին եղել է Գանայի Վիքիմեդիա համայնքի ղեկավարը[11][12][13]: Հետագայում նա համահիմնադրել է Open Foundation West Africa շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որի նպատակն է խրախուսել ազատ արտոնագրի ներքո բովանդակության ստեղծմանը[4][14][15][16]:
2017 թվականի օգոստոսից Նարտին Վիքիմեդիա հիմնադրամի Վիքիպեդիայի գրադարանի գլոբալ համակարգողն է[17], ինչպես նաև հանդիսանում է Creative Commons գլոբալ ցանցային խորհրդի անդամ[18]:
Ներդրումներ բաց շարժման մեջԽմբագրել
Նարտին միացել է Վիքիմեդիա շարժմանը 2012 թվականին[3]: Նա բովանդակություն է ստեղծում իր հայրենի երկրի՝ Գանայի մասին և ղեկավարում է մի շարք նախաձեռնություններ՝ նպաստելու Վիքիպեդիայի խմբագրման կարևորությանը, ներառյալ GLAM-ի գործունեությունը, Վիքիպեդիայի կրթական ծրագիրը, աշխատանքներ գենդերային բացը լրացնելու ուղղությամբ, Վիքիպեդիայի գրադարանը[11][19]:
Նարտին եղել է Creative Commons գլոբալ ցանցային ռազմավարության անցման խորհրդատվական խմբի անդամ և Վիքիմեդիա շարժման ռազմավարության նախագծային հանձնաժողովի անդամ[20][21]: Անդամակցել է նաև Firefox-ի աֆրիկյան խմբի հիմնական թիմին[8]:
Տարվա վիքիպեդիստ անվանակարգը հայտարարելիս Ջիմի Ուելսը նշեց, որ Նարտին առաջնային դեր է ունեցել Ակրայում անցկացվող Վիքի Ինդաբա 2017 2-րդ համաժողովի կազմակերպման գործում և կարևորագույն առանցքային դերակատարություն ունի Աֆրիկայի տեղական համայնքների կառուցման գործում[22]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Wikipedian_of_the_Year
- ↑ 2,0 2,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Felix_Nartey
- ↑ 3,0 3,1 Elsharbaty Samir (2017-08-16)։ «Felix Nartey named Wikimedian of the Year for 2017»։ Wikimedia Blog։ Wikimedia Foundation։ Վերցված է 2017-08-18
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sanchez Cristina (2017-09-23)։ «El wikipedista del año que dejó su trabajo para poner África en el mapa de internet. Noticias de Tecnología»։ El Confidencial (իսպաներեն)։ Վերցված է 2017-11-25
- ↑ «Chapters»։ CC Global Network (en-US)։ 2018-06-09։ Վերցված է 2018-09-01
- ↑ «What image is Ghana’s copyright law projecting?»։ MisBeeeWrites (en-US)։ 2018-08-16։ Վերցված է 2018-09-01
- ↑ «OFWA - Team»։ openfoundationwestafrica.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-02-ին։ Վերցված է 2018-09-01
- ↑ 8,0 8,1 8,2 «Wiki Loves Women Team»։ Wiki Loves Women (en-US)։ Վերցված է 2017-08-21
- ↑ «Felix Nartey»։ LinkedIn։ Վերցված է 2017-08-27(չաշխատող հղում)
- ↑ «about us»։ googleclubcuc.blogspot.se։ Վերցված է 2017-11-28
- ↑ 11,0 11,1 Mizrahi Ruby, Elsharbaty Samir, Kozlowski Tomasz (2017-01-11)։ «Writing Ghana into Wikipedia: Felix Nartey»։ Wikimedia Blog։ Վերցված է 2017-08-27
- ↑ Akpah Prince (2016-03-04)։ «Ghana Celebrates 15 Years Of Wikipedia»։ News of the South (անգլերեն)։ Վերցված է 2017-08-27
- ↑ Gargantini Gabriele (2016-07-03)։ «Esino Lario ha fatto "Modifica"»։ Il Post (իտալերեն)։ Վերցված է 2017-08-27
- ↑ «WikiFundi launched to help editors contribute to Wikipedia offline»։ WikiFundi (en-US)։ 2017-02-03։ Վերցված է 2017-08-27
- ↑ Esson Theresah (2017-04-19)։ «PRAAD receives support to digitise archival information»։ Graphic Online։ Վերցված է 2017-08-26
- ↑ «Open Foundation West Africa Holds First Creative Commons Salon in Ghana»։ OFWA։ 2017-01-21։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-05-ին։ Վերցված է 2017-08-31
- ↑ «Felix Nartey named Wikimedian of the Year 2017»։ Classic Ghana (en-US)։ 2017-08-29։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 1, 2017-ին։ Վերցված է 2017-11-25
- ↑ «creativecommons/global-network-strategy»։ GitHub (անգլերեն)։ Վերցված է 2018-09-01
- ↑ Gyesi Zadok K.։ «Project created to publish information on Ghanaian women»։ Graphic Online (en-gb)։ Վերցված է 2019-01-16
- ↑ global-network-strategy: Action plan to design a model of collaboration for the future of the CC Network, Creative Commons, 2016-11-29, https://github.com/creativecommons/global-network-strategy, վերցված է 2017-11-25
- ↑ «Strategy/Wikimedia movement/2017/People/Drafting Group - Meta»։ meta.wikimedia.org (անգլերեն)։ Վերցված է 2017-11-25
- ↑ Wikimania 2017 Closing Ceremony (English)։ YouTube։ 2017-08-13
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆելիքս Նարտի կատեգորիայում։ |