Տարիքային հաշվարկ Արևելյան Ասիայում

Տարիքային հաշվարկ Արևելյան Ասիայում, արևելաասիական մշակույթում կիրառվող մարդկային տարիքի հաշվառման հարակից մեթոդների մի խումբ, որտեղ ծննդյան պահին մարդը մեկ տարեկան է համարվում և յուրաքանչյուր ծննդյան օրվա փոխարեն յուրաքանչյուր Նոր տարում մեկ տարի է ավելանում։ Այս կերպ հաշվարկված տարիքները միշտ մեկ կամ երկու տարով ավելի են, քան բացառապես ծննդյան օրերով հաշվարկված տարիքը[1]։ Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի և Վիետնամի պատմական գրառումները սովորաբար հիմնված են այս մեթոդների վրա, որոնց կոնկրետ մանրամասները տարբերվել են ժամանակի ընթացքում և ըստ վայրի։ Հարավային Կորեան պաշտոնապես դադարեցրեց հին համակարգի օգտագործումը 2023 թվականի հունիսի 28-ին։ Ոչ պաշտոնական օգտագործումը դեռևս տարածված է Թայվանում և ՉԻնաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Հյուսիսային Կորեայում, Սինգապուրում, չինական և կորեական սփյուռքներում[2][3][4]։

Կորեացիների տարիքի համեմատությունը ավանդական և պաշտոնական հաշվարկով

Չինական տարիքի ավանդական հաշվարկ խմբագրել

Տարիքի հաշվարկի այս մեթոդներից առաջինը, առաջացել է հին չինական աստղագուշակության հավատքից, որ մարդու ճակատագիրը կապված է աստղերի հետ, որոնք պատկերացնում էին, որ հակադրվում են Յուպիտեր մոլորակին ծննդյան պահին։ Տասներկուամյա ցիկլը կարևոր է ֆենգշուի գեոմանտիայի համար, բայց պահպանվում է միայն ժողովրդական մշակույթում, քանի որ չինական կենդանակերպի 12 կենդանիներըփոխում են ամեն չինական Նոր տարի։ Այս համակարգում մարդու տարիքը օրացուցային տարիների քանակի հաշվարկ չէ, այլ աստղերի թվի հաշվարկ, որոնք ազդում են մարդու կյանքի վրա։

Սոնգ դինաստիայի ժամանակ կարևորվել է վաթսունամյա տարեդարձը, որն առաջացել է վաթսունամյա շրջանի հետ դրա համադրությամբ՝ տարածվել էր ողջ Արևելյան Ասիայի մշակութային տարածքում։

Ճապոնիան վերացրել է այս համակարգի տարբերակը որպես Մեյձիի բարեփոխումների մաս[5]։ Չինաստանի Հանրապետությունը մասամբ արդիականացրել է համակարգը սեփական բարեփոխումների ընթացքում, որոնք իրականացվել են կոմունիստների կողմից Չինաստանի քաղաքացիական պատերազմից հետո։ Ժամանակակից Թայվանն այժմ ունի խառը համակարգ՝ տարիքի ավանդական հաշվարկի լայն կիրառմամբ, որը երբեմն կարգավորվում է կառավարության կողմից։ Մայրցամաքում, չնայած բոլոր պաշտոնական նպատակների համար տարիքը հաշվում են բացառապես ծննդյան օրերով, դասական չինարենը տարիքի մասին խոսելու շարունակում է օգտագործել բացառապես suì բառը, Ճապոնացիները նմանապես օգտագործում են իր համարժեքը, sai բառը։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն խմբագրել

Հին ժամանակներում սուին հաշվարկվում էր ծննդյան պահից։ Մարդու տարիքը ծնվելուն պես մեկ սուի էր։ Լուսնային նոր տարում նա դառնում էր երկու սուի, և դրանից հետո յուրաքանչյուր հաջորդ նոր տարի ավելանում էր ևս մեկ սուի։ Այսպիսով, ավանդական հաշվարկով sսուին չի նշանակում «կյանքի մեկ տարի»[6][7]։

Ներկայումս Չինաստանում և ամբողջ աշխարհի չինական հանրությություններում օգտագործվող սուի եզրը կարող է երկիմաստ լինել։ Հաճախ, օրինակ իրավական փաստաթղթերում, այն համարժեք է հայերեն «տարիների»։ Այնուամենայնիվ, որոշ համատեքստերում, օրինակ՝ գուշակության նպատակով տարիքը որոշելիս, կամ մինչժամանակակից տեքստեր կարդալիս, պետք է տարբերակել տարիքը հաշվարկելու ավանդական ձևը։ Աշխարհի շատ չինական հանրություններում երեխայի հորոսկոպը հաշվարկվում է ծննդյան պահին և համարվում է ակտուալ նրա ողջ կյանքի ընթացքում։ Աստղագուշակը հաշվարկվում է ավանդական սուի միջոցով։ Սա կարևոր է դառնում, օրինակ՝ մարդու ֆան-տայ սուին հաշվարկելիս, որը տեղի է ունենում կենդանակերպի յուրաքանչյուր տասներկու տարվա ցիկլից հետո։ Այսպիսով, 2000 թվականի հունիսին՝ վիշապի տարում, ծնված երեխայի համար առաջին ֆան տայ սուի տարին տեղի կունենա հաջորդ վիշապի տարում, որը կսկսվի 2012 թվականի լուսնային նոր տարում, երբ երեխան կդառնա 13 տարեկան։ Ժամանակակից հաշվարկով երեխան տարեսկզբին կդառնար 11 տարեկան, իսկ հունիսին կդառնար 12 տարեկան։ Հետևաբար, տարիքը հաշվարկելու ժամանակակից եղանակը չի համապատասխանում հորոսկոպային հաշվարկին[8]։

Թայվան խմբագրել

Քանի որ թայվանցիների ճնշող մեծամասնությունը էթնիկապես չինացիներ են, ապա տարիքային հաշվարկում հետևում են Չինաստանի օրինակին։ Ի տարբերություն չինացիների, թայվանցիներն ըստ սոցիալական համատեքստի կարող են տարբեր ձևով օգտագործել սուի տերմինը և տարիքային հաշվարկը։ Թեև ծննդյան օրերն ավելի ու ավելի են նշվում Գրիգորյան օրացույցի համաձայն, բայց ավանդական տարիքային հաշվարկը պահպանվում է[9]։ Թայվանցիները, ինչպես հարավկորեացիները, իրենց տարիքին մեկ տարի ավելացնում են ոչ թե իրենց ծննդյան օրը, այլ Ամանորի օրը՝ Թայվանի դեպքում՝ լուսնարևային չինական օրացույցով Նոր տարուն և ոչ թե Գրիգորյան օրացույցով, ինչպես Կորեայում[10]։

Կորեական տարիքի հաշվարկ խմբագրել

 
Դոլը Հարավային Կորեայում մեկ տարեկան երեխայի ծննդյան տարեդարձը նշելու ավանդական միջոց է։

Կորեական տարիքի հաշվարկը սկսվել է չինական համակարգի միջոցով, սակայն 1896 թվականին Գրիգորյան օրացույցի ընդունմամբ օգտագործելով հունվարի 1-ը որպես Նոր տարի՝ փոխվել է տարիքի հաշվարկը։ Հյուսիսային Կորեայում հին համակարգը ամբողջությամբ վերացվել է 1980-ականներին[11]։ Հարավային Կորեայում միջազգային «փաստացի տարիքները» եզրը բազմաթիվ համատեքստերում՝ ինչպիսիք են մեքենա վարելու կամ ալկոհոլի և ծխախոտի տարիքային հասանելիության իրավունքներում աստիճանաբար փոխարինել են «կորեական տարիք» եզրով[12][13]։ Հարավային Կորեայի որոշ օրենքներով տարիքային հաշվարկի երրորդ միջանկյալ համակարգ է օգտագործվում։ Այս «տարիքային հհաշվարկը» տարբերությունն է ծննդյան տարեթվի և ընթացիկ տարվա միջև, որը համարժեք է հունվարի 1-ից սկսած տարիքը հաշվելուն, բայց 1 տարեկանիի փոխարեն 0 տարեկանից սկսած։ Այս խառը համակարգը դժվարություններ է առաջացրել COVID-19- ի դեմ պատվաստումների արդյունավետ պլանավորման հարցում, և կառավարությունը հայտարարել է, որ այն ամբողջությամբ կվերածվի տարիքի հաշվարկման միայն մինչև ծննդյան օրերը սկսած 2023 թվականի հունիսից[2][3]։

Ճապոնական տարիքի հաշվարկ խմբագրել

Ավանդական ճապոնական տարիքի հաշվարկման համակարգը կոչվում է կազոեդոշի՝ բառացի «հաշվված տարիներ», որը ավելացնում էր մարդու տարիքը յուրաքանչյուր Ամանորօր։ Հաշվարկը օրենքով հնացած է համարվել 1902 թվականին, երբ Ճապոնիան պաշտոնապես ընդունել է ժամանակակից տարիքային համակարգը[14][15][16]։ Ներկայում ավանդական համակարգն օգտագործում են միայն տարեցները և գյուղական վայրերում։ Ուրիշ վայրերում դրա օգտագործումը սահմանափակվում է ավանդական արարողություններով, գուշակություններով և մահախոսականներով[17]։

Մոնղոլական տարիքի հաշվարկ խմբագրել

Մոնղոլիայի արևելյան մասում հնագույն ավանդույթների համաձայն տարիքը ավանդաբար որոշվում է աղջիկների համար՝ բեղմնավորման պահից լիալուսնի, իսկ տղաների համար նորալուսնի թվի հիման վրա[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Why the Korean Age System is Crazy? (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին, Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին
  2. 2,0 2,1 Seo, Jessie Yeung,Yoonjung (2023 թ․ հունիսի 28). «South Koreans become younger overnight after country scraps 'Korean age'». CNN (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 Taehoon Kim Age culture, school-entry cutoff, and the choices of birth month and school-entry timing in South Korea(անգլ.) // Journal of Demographic Economics. — 2021. — В. 1. — Т. 87. — С. 33–65. — ISSN 2054-0892. — doi:10.1017/dem.2020.16 Архивировано из первоисточника 1 Սեպտեմբերի 2022.
  4. Minja Kim Choe, Robert D. Retherford The contribution of education to South Korea's fertility decline to 'lowest-low' level(անգլ.) // Asian Population Studies. — 2009. — В. 3. — Т. 5. — С. 267–288. — ISSN 1744-1730. — doi:10.1080/17441730903351503 Архивировано из первоисточника 4 Հուլիսի 2023.
  5. Hunt, Lynn, Thomas R. Martin, Barbara H. Rosenwein, R. Po-chia Hsia et al.. The Making of the West, Peoples and Cultures. Vol. C. 3rd ed. Boston: Bedford/ St. Martin's, 2009. 712-13.
  6. Cohen, Paul A.; Townsend, Paul A. (1997). History in Three Keys: The Boxers as Event, Experience, and Myth (անգլերեն). Columbia University Press. էջեր 69, note a. ISBN 978-0-231-10651-1.
  7. Zurndorfer, Harriet Thelma (1995). China Bibliography: A Research Guide to Reference Works About China Past and Present (անգլերեն). BRILL. էջ 301. ISBN 978-90-04-10278-1.
  8. «Tai Sui». Chinese New Year. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. Keoni Everington. "Su Beng's 100th birthday party to be held Sunday." Taiwan News. 1 November 2017. Retrieved 30 December 2021. " The 100th birthday party for the famous Taiwanese independence activist and former dissident Su Beng (史明) is to be celebrated on Sunday (Nov. 5)...Though Su Beng was born on November 9, 1918, which will make him 99 years old based on the Western convention, according to the Chinese method of age reckoning he will be 100 years old."
  10. "What’s my age again? (East Asian age reckoning)." Islandside Chronicles. 29 June 2013. Retrieved 30 December 2021.
  11. Jon Dunbar (2019 թ․ նոյեմբերի 12). «Calculating North Korean age». The Korea Times. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  12. Hilts, J. D.; Kim, Minkyoung Korean phrasebook. — Lonely Planet, 2002. — С. 228. — ISBN 1-74059-166-6
  13. «성년 成年, full age» (կորեերեն). Nate. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. レファレンス事例詳細: 相-090002, Collaborative Reference Database. (Accessed 2009-11-11.) "なお、年齢が数えか満年齢かについては、現行法規である「年齢計算ニ関スル法律」が明治35年12月2日法律第50号として存在するが、その前に「明治六年第三十六号布告」で満年齢について規定された。 (translation: Regarding whether one counts age by kazoedoshi or the modern age system (満年齢), there exists the current "Legal age calculation" law in the form of Meiji 35 (1902), December 2, Act no. 50, but prior to that the use of the modern age system was set forth in the "Meiji 13 Proclamation No. 6".)"
  15. «年齢計算ニ関スル法律 Act on Calculation of Ages» (ճապոներեն). Ministry of Internal Affairs and Communications Japan. 1902. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. «Act on Calculation of Ages». Ministry of Justice, Japan. 1902. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  17. «Age Calculator - Calculate DOB». www.birthday-age-calculator.com.
  18. Чмеленко, Юлия (2013 թ․ հուլիսի 15). «В Корее возраст считают не от момента рождения». Правда.Ру (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.