Ծննդյան տոն (օր), մարդու ծնվելու օրը։ Սովորաբար նշում են որպես տնային (ընտանեկան) տոն, թեպետ գոյություն ունի նաև սովորույթ, որ շնորհավորում են աշխատատեղի գործընկերները[1][2]։

Տոնի ստեղծման պատմություն խմբագրել

Հայտնի է, որ ծննդյան տոնը նշել են նաև հնագույն ժամանակներում։

Արևելքի ժողովուրդներ խմբագրել

Ծննդոց գրքում մանրամասնորեն նշվում է, որ եգիպտացի փարավոնը իր ծննդյան օրը «խնջույք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար» (Ծնն. 40:20–22):

Եգիպտացիների պես ծննդյան տոները նշում էին նաև պարսիկները (ըստ Հերոդոտոսի և Պլատոնի)։ Ծննդյան տոնը խնջույքով և հոբելյարին նվերներով շնորհավորելը սովորույթ էր, որ հայտնի էր նաև այլ արևելյան ժողովուրդներին[3]։

Հին Հունաստան և Հին Հռոմ խմբագրել

Հին հույների մոտ այս սովորույթը սկսել է գործել Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից, դրանից հետո այն ընդունել են նաև հռոմեացիները։

Հրեաներ խմբագրել

Այս սովորույթին գրեթե չէին հետևում հին հրեաները, որոնք ընդունում էին այն որպես հեթանոսական տոն և չէին յուրացրել՝ հազվադեպ բացառություններով։ Մասնավորապես Ֆլավիոսը («Հին ժամանակներ», XIX, 7, §) հաղորդում էր, որ Ագրիպպա 1-ինը, նշելով իր ծննդյան տոնը, հրամայում էր բաց թողնել շնորհազուրկ գեներալ Սիլասին և հրավիրել նրան պալատ՝ խնջույքի։ Բացի, այդ Ավետարանից հայտնի է Հերովդես թագավորի ծննդյան տոնակատարությունը, որն ավարտվել է Հովհաննես Մկրտչի մահով (Մատթեոս 14:6—11, Մարկոս 6:21—28)։

Շատ ավելի ուշ՝ 14-րդ դարից հրեաների մոտ ի հայտ է եկել սովորույթ՝ նշել տասներեքերորդ ծննդյան տոնը, որը համընկնում էր կրոնական չափահասության ձեռքբերման հետ (տե՛ս Բար Միցվա և Բաթ Միցվա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Россия. Большой лингвострановедческий словарь. — М.: Государственный институт русского языка им. А.С. Пушкина. АСТ-Пресс. Т.Н.Чернявская, К. С. Милославская, Е. Г. Ростова, О. Е. Фролова, В. И. Борисенко, Ю. А. Вьюнов, В. П. Чуднов. 2007.
  2. День рождения // Основы духовной культуры (энциклопедический словарь педагога).
  3. «День рождения». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել