Տատյանա Հայրապետյան

հայ ջութակահարուհի, մանկավարժ

Տատյանա Բագրատի Հայրապետյան (մայիսի 10, 1924(1924-05-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 12, 2016(2016-08-12), Երևան, Հայաստան[1]), հայ մենակատար ջութակահարուհի, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։

Տատյանա Հայրապետյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմայիսի 10, 1924(1924-05-10)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էօգոստոսի 12, 2016(2016-08-12) (92 տարեկան)
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունջութակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրՄոսսովետի անվան թատրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
ԿրթությունՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց (1940), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց (1937) և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Տատյանա Հայրապետյանը ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին Թբիլիսիում` նախկին ազնվականներ Բագրատ և Վարյա Հայրապետյանների ընտանիքում։ Մայրը եղել է մանկաբարձ (ավարտել է Թբիլիսիի բժշկական ուսումնարանը), տանը հաճախ է նվագել ռոյալ, և վաղ տարիքից Տատյանան մեծացել է երաժշտական միջավայրում։ «Հայրը չի ընդունել սովետական կյանքի բարքերը»[2] և երկրից հեռանալուց հետո վախճանվել է երիտասարդ տարիքում։ 6 տարեկանից Տատյանա Հայրապետյանը տեղափոխվել է Երևան։ 1930-1940 թվականներին սովորել է Ս․ Շահումյանի անվան հանրակրթական դպրոցում։ 1931–1937 թթ․ կրթվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում` Վերոնիկա Աշխարհումյանի դասարանում, այնուհետև 1937-1940 թթ․ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Դմիտրի Լեգկերի դասարան), որը չավարտած` 1941 թ․ ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա՝ սովորելով ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Յակով Ռաբինովիչի մասնագիտական դասարանում (մեկ տարի դասեր է վերցրել ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր Աբրահամ Յամպոլսկու դասարանում, Երևանում սովորել է նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ Պետական մրցանակակիր Ավետ Գաբրիելյանի մոտ)։ Սովորել Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Ադամ Խուդոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Գերոնտի Թալալյանի հետ։ Հայրենական մեծ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է Երևան[3]՝ աշխատելով Ալ․ Սպենդիարյանի (1941-1944 թթ) և Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցներում։

1944-1945 թթ․ աշխատել է Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնի նվագախմբում։

1945-1948 թթ․ շարունակել և ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժինը (Յակով Ռաբինովիչի դասարան)՝ մենակատար ջութակահար, մանկավարժ մասնագիտությամբ։

1945 թ․ Մոսկվայից վերադարձել է Հայաստան և աշխատել է Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռ․ Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբում։

1948 թվականից անցել է աշխատանքի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում որպես ջութակի դասատու, 1956 թվականից՝ որպես ուսմասվար, տնօրենի տեղակալ, իսկ 1978-2007 թթ․՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն։

  ...Այդ տարիների Երևանի կոնսերվատորիան շնորհիվ դրա հսկայական վերելք ապրեց` Իգումնով, Քուշնարով, Պավլյուչենկո, Տիգրանով, Գաբրիելյան... Ահա և ես այստեղ դարձա Ավետ Գաբրիելյանի ուսանողը, իսկ երբ մեզ ետ հրավիրեցին Մոսկվա` ես շարունակեցի իմ ուսումնառությունը հանրահայտ Յակով Իլյիչ Ռաբինովիչի դասարանում...  

Պատերազմի տարիներին Տատյանա Հայրապետյանը հաճախ է ելույթներ ունեցել հոսպիտալներում` վիրավոր մարտիկների առաջ։ Մոսկվայի կոնսերվատորիան ավարտելուց հետո վերադարձել է Երևան։

Սաներ խմբագրել

 
Տատյանա Հայրապետյանի հուշատախտակը Երևանի Չարենցի փողոցում

Տատյանա Հայրապետյանը սերտորեն կապված է եղել Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի հետ՝ տանելով մեծ ուսումնադաստիարակչական ու հասարակական աշխատանք։ Նրա շրջանավարտները հաջողությամբ սովորել են Երևանի, Լենինգրադի և Մոսկվայի կոնսերվատորիաներում՝ դառնալով Միջազգային մրցույթի դափնեկիրներ։

Տատյանա Հայրապետյանի մասնագիտական դասարանի հայտնի աշակերտներն են՝ Էդվարդ Թադևոսյանը, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Հայկ Դավթյանը և այլք[4][5]։

Մահացել է 2016 թվականին Երևանում։ Թաղված է Երևանի Թոխմախի կենտրոնական գերեզմանատանը[6]։

Պարգևներ խմբագրել

  • 1954 թ․ - պատվոգիր Քաղաքային կոմիտեի կողմից՝ կադրերի կրթական պատրաստման աշխատանքի համար։
  • 1954 թ․ - պատվոգիր՝ Հայաստանի ԿԿ ԼԿԵՄ կողմից երեխաների կոմունիստական դաստիարակության համար։
  • 1954 թ․ - պատվոգիր՝ Հայաստանի մշակույթի նախարարության կողմից՝ Պ․ Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի 15-ամյակի առթիվ։
  • 1957 թ․ - պատվոգիր՝ Մշակույթի արհմիության աշխատակիցների ԿԿ Նախագահության կողմից՝ Ակտիվ հասարակական աշխատանքի համար։
  • 1960 թ․ - ՀԽՍՀ Վաստակավոր մանկավարժի կոչում։
  • 1986 թ․ - ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշան։
  • 2010 թ․ - Մովսես Խորենացու մեդալ՝ ՀՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի բնագավառում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։

Ընտանիք խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Մեղեդիներ իմ հուշերի», ինքնակենսագրական, 2004 թ.:
  • Դանիել Երաժիշտ, «Հնչեղ կին. Տատյանա Հայրապետյան», Երևան, հեղ. հրատ., 2018 թ․, 112 էջ։
  • Հայ երաժշտության հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2019 թ․, 712 էջ։
  • Հայրապետյան Տ․ Բ․, «Մեղեդիներ իմ հուշերի․․․» (հուշեր, նյութեր), կազմող և խմբագիր՝ Տեր-Ղազարյան Զ․ Հ, М., Музыка, 2005 թ․, 213 էջ։
  • Հարությունյան Մ․, Տեր – Ղազարյան Զ․, Ճանապարհ դեպի Պառնաս, Երևան, Հայաստան, 1991 թ․, 88 էջ
  • Мелодии моих воспоминаний…[Ст. и воспоминания], ред., сост. З. Тер-Казарян, М., 2005 г.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. One, Studio. «Ушла из жизни Татьяна Айрапетян». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. Հայրապետյան Տատյանա, «Մեղեդիներ իմ հուշերի», Մոսկվա, Музыка, 2005, էջ 13
  3. «Տատյանա Հայրապետյան․ կյանք` նվիրված բարձր արվեստին և մատաղ սերնդի դաստիարակությանը․․․». armenpress.am. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Daily, AZG. «ՏԱՏՅԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍ Է ՕԳՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ...»». AZG Daily. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. ««Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաները մշտապես բարձր են պահել Հայաստանի պատիվը արտերկրում»».
  6. «Հայ երաժշտարվեստի երախտավոր Տատյանա Հայրապետյանի հիշատակը վառ կմնա արվեստասերների սրտերում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.