Ադամ Գեղամի Խուդոյան (փետրվարի 21, 1921(1921-02-21)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ - ապրիլի 1, 2000(2000-04-01), Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965

Ադամ Խուդոյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 21, 1921(1921-02-21)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էապրիլի 1, 2000(2000-04-01) (79 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի պատանի հանդիսատեսի թատրոն
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1945)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1938 թվականին ընդունվել է Երևանի երաժշտական ուսումնարան։ 1945 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Վարդգես Տալյանի դասարանը։ 1948 թվականին կատարելագործվել է Մոսկվայի հայկական մշակույթի տանը կից ստուդիայում` Գենրիխ Լիտինսկու արվեստանոցում։ Հայաստանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ Պատանի հանդիսատեսի թատրոնում, հեռուստառադիոյում և Հայաստանի կոմպոզիտորների միությունում, որի պատասխանատու քարտուղարն էր և արտասահմանյան կապերի հանձնաժողովի նախագահը[3]։ Թավջութակի համար գրված իր ստեղծագործությունների առաջին կատարողի՝ Մեդեա Աբրահամյանի հետ միասին 1968 թվականին արժանացել է Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման։

Նրա ստեղծագործությունները հնչել են Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Ավստրիայում, Չեխոսլովակիայում։ Ստեղծագործել է հիմնականում սիմֆոնիկ («Սևան», 1951, «Արա լեռ», 1994) և կամերային ժանրերում՝ Տիգրան Պետրոսյանին նվիրված սիմֆոնիա, սիմֆոնիկ պատկերներ, թավջութակի երեք կոնցերտներ, ջութակի, թավջութակի մենանվագ սոնատներ, լարային կվարտետներ, պիեսներ ջութակի, դաշնամուրի համար, ռոմանսների շարք ըստ Եղիշե Չարենցի և այլ գործեր[4][5]։

  • Воспоминания, Ереван, 2001.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Ադամ Խուդոյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  5. «Ադամ Խուդոյանի մասին musicofarmenia.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.

Գրականություն

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Խուդոյան» հոդվածին։