Տավոլարա կղզի
Տավոլարա (իտալ.՝ Tavolara), փոքր կղզի Սարդինիայի հյուսիսարևելյան ափին Իտալիա։ Կղզին կրաքարային լեռնազանգված է՝ 5 կմ երկարությամբ և 1 կմ լայնությամբ։ Ամենաբարձր կետը Մոնտե Կանոնն է, որը գտնվում է ծովի մակարդակից 565 մ բարձրության վրա։ Կղզու բոլոր ծայրերում կարելի է գտնել լողափեր, ինչպիսին են Սպալմատորե դի Ֆուորին՝ հյուսիս-արևելքում և Սպալմատորե դի Տերրան՝ հարավ-արևմուտքում։
Տավոլարա կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Սասսարի |
Մասն է | Q15850188? |
Երկարություն | 6 կմ |
Լայնություն | 1 կմ |
Մակերես | 6 կմ² |
Բնակչություն | 20 մարդ |
Ներկայումս տարածքը բնակեցված է մի քանի ընտանիքներով և ունի փոքր գերեզմանոց ու ամառային ռեստորան։ Կղզին մեծ մասսայականություն է վայելում սկուբա դայվինգի սիրահարների շրջանում։
Մերձակա մեծ քաղաքը Օլբիան է, իսկ Պորտո Սան Պաոլոն փոքր ձկնորսական գյուղ է։ Մոտակայքում են գտնվում նաև Մոլարա և Մոլարոտտո կղզիները։
Կղզու բնակչության մեծ մասը տեղափոխվեց այնտեղից 1962 թվականին, երբ ՆԱՏՕ-յի ռադիոգոնիոմետիկական կայանը կառուցվեց կղզու արևելյան ափին։ Կայանի անտենաները տեսանելի են կղզու տարբեր մասերից։ Ողջ կղզու կեսը զբաղեցնում էր զինվորական անձնակազմը։
Տավոլարան նաև գերերկար ալիքների «տունն» է, որոնք աշխատում են 20․27 և 20․76 հերցով, դրանք օգտագործվում են սուզանավերին հաղորդագրություններ ուղարկելու համար։
Կղզին և նրան հարակից ջրային պաշարները Տավոլարայի ու Կոդա Կավալոյ արգելոցի մասն են կազմում։ Այգում տեղադրված շրջակա միջավայրի պահպանության միջոցները սահմանափակում են զբոսաշրջության նպատակներով տարածքի օգտագործումը։
Կղզու ափին գտնվող ապառաժը նման է մարդու մարմնին և հայտնի է որպես «Քարե դարպաս»[1]։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՏավոլարայի և Սարդինիայի հյուսիսային մի շարք տարածքներում հանդիպող հազվագյուտ էնդեմիկ տեսակներից է տերեփուկը։ «Սարդինիայի բնական պատմությունը» գրքում Ֆրանցեսկո Սետին պատմում էր այստեղ բնակվող հսկայական առնետների մասին, բայց դրանք ամենայն հավանականությամբ սարդինյան կրծողներ են, որոնք նապաստականմանների տեսակ են և գտնվում են ոչնչացման եզրին[2]։ 18-րդ դարում Տավոլարայում կային նաև վայրի այծեր, որոնք ՆԱՏՕ-յի կայանի կառուցումից հետո տեղափոխվեցին Սարդինիա, և ներկայումս կղզում այլևս դրանցից չկան։ Վտանգված էր Միջերկրական ծովում բնակվող ծովարջերի կյանքը, որոնք այստեղ բնակվում էին մինչև 1960-ական թվականները։ Քանի որ կղզին ծովախեցգետինների արտադրությանը կենտրոն է, այստեղ ներկայումս այցելում են հազարավոր սուզորդներ, ովքեր գալիս են տեսնելու կորալներ, սպունգներ, ծովային ակտինիաներ, աֆալինաներ և նույնիսկ այնպիսի խեցիների տեսակներ, որոնք նախկինում օգտագործվել են «ծովային մետաքս»ի արտադրության մեջ՝ թագավորական հագուստի համար։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- CGI simulated aerial video of Tavolara
- Tavolara and Punta Coda Cavallo Marine Preserve
- Tavolara Film Festival
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տավոլարա կղզի» հոդվածին։ |