Գերերկար ալիքներ, ռադիոալիքներ, որոնց երկարությունը 10-100 կմ միջակայքում է (համապատասխան հաճախությունը՝ 30-3 կՀց)[1]։ Դրանք հեշտ են շրջանցում Երկրագունդը, թույլ են կլանվում Երկրի մակերևույթից, թափանցում են ծովերի խորքը, լավ են անդրադառնում իոնոսֆերայից[2]։

ԴասակարգումըԽմբագրել

Ըստ միջազգային ռադիոկապի կանոնակարգի, գերերկար ալիքները բաժանվում են[3]՝

Ալիքի երկարություն Հաճախականություն Հաճախային միջակայքի անվանումը Ալիքային միջակայքի անվանումը Կիրառումը
10-100 կմ 3-30 կՀց Շատ ցածր (ОНЧ, VLF) Միրիմետրային Կապ սուզանավերի հետ
100-1000 կմ 300-3000 Հց Ինֆրացածր (ИНЧ, ULF) Հեկտոկիլոմետրային
1000-10000 կմ 30-300 Հց Գերցածր (СНЧ, SLF) Մեգամետրային Կապ սուզանավերի հետ, գեոֆիզիկական հետազոտություն
10000-100000 կմ 3-30 Հց Ծայրահեղ ցածր (КНЧ, ELF) Դեկամետրային Կապ սուզանավերի հետ, գեոֆիզիկական հետազոտություն

Կիրառումը և տնտեսական դերըԽմբագրել

Գերերկար ալիքները լայնորեն կիրառվում են ռադիոկապի, ռադիոնավարկման, ազդանշանների հաղորդման համակարգերում, ինչպես նաև Երկրի էլեկտրական հատկությունները, իոնոսֆերակն և մագնիսասֆերան ուսումնասիրելու համար[3]։

Կապ սուզանավերի հետԽմբագրել

Գերերկար ալիքների կարող են թափանցել ծովի խորքը, ուստի կիրառվում են սուզանավերի հետ կապը կազմակերպելու համար։

Գեոֆիզիկական հետազոտությունԽմբագրել

Գերերկար ալիքները ընդունակ են շրջանցելու երկրագունդը, ինչը արժեքավոր դեր ունի մթնոլորտի տարբեր շերտերն ուսումնասիրելու համար։

ԾանոթագրություններԽմբագրել