Տայհու լիճ

Լիճ Չինաստանում

Տայհու (չին. 太湖), Tai կամ Taihu), Չինաստանի ամենամեծ քաղցրահամ լճերից մեկն է, գտնվում է Յանցզի գետի դելտայում, հայտնի է նաև որպես Տայ լիճ անունով։ Լիճը գտնվում է Ցզյանսու նահանգում, հարավային ափի զգալի մասով սահմանակից է Չժեցյան գավառին։ Ունի 2250 կմ² մակերես (869 քառակուսի մղոն) և 2 մետր միջին խորություն (6,6 ֆուտ)[2]։ Այն Չինաստանում ամենամեծ քաղցրահամ լճերից երրորդ է՝ Պոյա Նհուից և Դունտինհուից հետո[Ն 1]։

Տայհու լիճ
Տեսակլիճ
Երկիր Չինաստան
ՎարչատարածքՑզյանսու
ԲԾՄ3,1 մետր
Խորություն2 մետր
Մակերես2250 կմ²
Ջրի պահման ժամանակ0,79 տարի[1]
Ավազանի երկիր Չինաստան
Լիճ հոսող գետՍյաո Սի և Դոնտիաո Սի
Քարտեզ
Քարտեզ

Լիճն ունի մոտ 90 կղզի, որոնց չափերը մի քանի մ²-ուց մի քանի կմ² են։

Տայ լիճը կապված է հայտնի Գրանդ ջրանցքի հետ և աղբյուր է հանդիսանում մի շարք գետերի, այդ թվում՝ Սուչժոու գետի համար։ Վերջին տարիներին հարակից տարածաշրջանի արդյունաբերական զարգացումը հանգեցրել է Տայի լճի աղտոտմանը։

Կազմավորում խմբագրել

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թայի լճի շրջանաձև կառուցվածքը երկնաքարի հետ բախման արդյունք է, որը հիմնված է հայտնաբերված փշրված կոների (shatter cones), հարվածային մետամորֆոզացված որձաքարի, միկրոտեկտիտների և հարվածային-փոխակերպիչ պարպման փշրվածքների վրա։

Ենթադրյալ հարվածային խառնարանը ավելի քան 70 միլիոն տարվա պատմություն ունի և հնարավոր է թվագրել Դևոնի ժամանակաշրջանից ավելի վաղ[3]։ Այնուամենայնիվ, նոր հետազոտությունները ենթադրում են, որ առկա տվյալները տեղեկություն չեն տալիս Տայ լճում հարվածային խառնարանի կամ հանքանյութային կառուցվածքի մասին[4]։ Բրածո մնացորդները հուշում են, որ տեղանքում չոր հող է եղել նախքան Հոլոցենի ժամանակաշրջանում Արևելաչինական ծովի ներթափանցումը։ Յանցզի և Քիանթանգ գետերի աճող դելտաներն, ի վերջո, փակել են Տայի լիճը ծովից, իսկ գետերից ու անձրևներից քաղցրահամ ջրի հոսքը այն վերածել է քաղցրահամ լճի։

Գեղատեսիլ վայրեր խմբագրել

Լիճը հայտնի է հարակից Դոնտինգ լեռան ստորոտում գտնվող յուրահատուկ կրաքարային կազմավորումներով (洞庭 山): Այս «գիտնականի քարերը» կամ «Տայհու քարերը» հաճախ գնահատվում են որպես դեկորատիվ նյութ չինական ավանդական այգիների համար։ Դրա վառ օրինակ են Սուչժոու քաղաքի հարևանությամբ գտնվող թանգարաններում պահպանվողները։

Տայհուն ամենից լավ երևում է Dragon Light պագոդայի գագաթից, որը գտնվում է արևմտյան Վուքսի քաղաքի Xihui այգում, այստեղից երևում են և՛ Վուքսին, և՛ Տայհու լիճը։ Եվս մեկ հայտնի համայնապատկերային տեսարան է Լոնգշանի տեսարանը՝ ներկայացված 11-րդ դարի բանաստեղծ Սու Շիի ստեղծագործություններում։

Լճի երեք կղզիները պահպանվում են որպես ազգային երկրաբանական պարկ և կրում է Սանշան անունը։ Նրանք հայտնի են որպես տեղական ավազակների նախկին ապաստարան։ Մեյ Յուան (Չինական սալորի այգին) բուսաբանական այգին նույնպես գտնվում է Տայի լճում՝ Յուանտոուժու թերակղզու երկայնքով։ Յուանտոուժուն անունը («Կրիայի գլխով կղզին») ստացել է իր ուրվագծի պատճառով։

Սատանի անիվ խմբագրել

«Տայի լճի աստղը» հսկա կարուսելն է՝ 115 մետր (377 ոտնաչափ) բարձրությամբ Սատանի անիվը, որը գտնվում է լճի ափին[5]։ Կառուցումն ավարտվել է 2008 թվականին, մեկ պտույտը տևում է 18 րոպե։ Ուղևորները կարող են վայելել Տայի լճի տեսարանն ու քաղաքի կենտրոնը։ Գիշերը լուսավորության էֆեկտներ են միացվում Սատանի անիվի շուրջ։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Sheraton Huzhou Hot Spring Resort հյուրանոցը գտնվում է լճի հարավային ափին։

Բիզնես և արդյունաբերություն խմբագրել

 
Սատանի անիվ՝ Տայի լճի «աստղը»

Լիճը հայտնի է ձկան արդյունաբերությամբ և հաճախ ծածկված է փոքր մասնավոր ձկնորսական նավերով[6]։ 1970-ական թվականների վերջերից ի վեր լճի ափին ապրող մարդկանց համար անգնահատելի ձեռքբերում էր ձկների և ծովախեցգետնի օգտագործումը որպես սնունդ։ Դա զգալի ներդրում էր շրջակա միջավայրի տնտեսության մեջ։

Լիճը հայտնի է կերամիկայի լայն արդյունաբերությամբ, ներառյալ Իսինի խեցեղենի գործարանը, որն արտադրում է աշխարհահռչակ իսինական կավե թեյնիկները։

Աղտոտում խմբագրել

Լճի աղտոտումը նվազեցնելու փորձերի անկայուն և անարդյունավետ լինելու պատճառով, տասնամյակների ընթացքում շարունակվել է լճի աղտոտումը։ 1980-1990-ական թվականներից լճի տարածքում արդյունաբերական ձեռնարկությունների թիվը եռապատկվել է, իսկ բնակչությունը զգալիորեն աճել է։ Միայն 1993 թվականին լճի մակերեսին թափվել են 1 միլիարդ տոննա կեղտաջրեր, 450 000 տոննա աղբ և 880 000 տոննա կենդանական թափոններ։ Կենտրոնական կառավարությունը միջամտել է և սկսել լճի մաքրման արշավ՝ սահմանելով վերջնաժամկետ աղտոտման չափանիշներին համապատասխանելու համար։ Երբ վերջնաժամկետը չի բավարարվել, 1999 թվականին՝ Ամանորի նախաշեմին, փակվել են 128 գործարաններ։ Դրանից հետո վիճակը փոքր-ինչ բարելավվել է, բայց աղտոտվածության խնդիրը մնացել է[7]։

2007 թվականի մայիսին լիճը ենթարկվել է ջրի ծաղկման և ցիանոբակտերիալ զգալի աղտոտման[8]։ Չինաստանի կառավարությունը սա անվանել է լուրջ տարերային աղետ՝ չնայած էկոլոգիական աղետի մարդաբանական ծագմանը։ Շշալցված ջրի միջին գինը իր նորմայից 6 անգամ բարձրանալուց հետո կառավարությունը արգելել է տարածաշրջանային բոլոր ջրամատակարարողներին գների բարձրացումը[9]։ Լիճը ջուր է ապահովում 30 միլիոն մարդու, այդ թվում՝ մոտ մեկ միլիոն մարդ Վուքսիում[10]։ 2007 թվականի հոկտեմբերին հաղորդվել է, որ Չինաստանի կառավարությունը փակել կամ ծանուցել է լճի շրջակայքում գործող ավելի քան 1300 գործարանների։ Լճի աղտոտումը խթանող առաջատար բնապահպաններից մեկը՝ Ու Լիհոնգը, դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ աղտոտողներից մեկից դրամաշորթման ենթադյալ մեղադրանքով[8]։ Չնայած այս ամենին, 2010 թվականին հայտարարվել է, որ ոչ մի գործարան չի փակվել[11]։

Մաքրում խմբագրել

Ցզյանսու նահանգը նախատեսել էր մաքրել լիճը[12]։ Վեն Ցզյաբաոյի նախագահությամբ՝ Պետական խորհուրդը պահանջել է ավարտել այդ խնդիրը մինչ 2012 թվականը[13]։ Այնուամենայնիվ, 2010 թվականին The Economist շաբաթաթերթը հայտնել է, որ աղտոտումը կրկին նոր թափ է ստացել, իսկ ապրիլին բանտից ազատված Ու Լիհոնգը պնդել է, որ կառավարությունը փորձում է կոծկել աղտոտման աճի մասին լուրերը՝ անցնելով լճի ջրից բացի խմելու ջրի այլ աղբյուրների։

Ջրիմուռե կոշիկներ խմբագրել

Գիտական առաջընթացը և առևտրային շահույթները նպաստել են լճի մաքրմանը։

Այժմ լիճը մարդկանց ապահովում է ոչ միայն ջրով, այլ նաև կոշիկներով։ Bloom անունով ընկերությունը ստեղծել է շարժական հարթակ, որը ջրիմուռները ծծում է լճից, ջուրը մաքրում և վերադարձնում լիճ, իսկ ջրիմուռները վերածում է փոքրիկ գնդիկների, որոնք կարող են օգտագործվել որպես պլաստմասա։ Ընկերության հիմնադիր Ռոբ Ֆալկենը ցանկանում է փոխարինել պլաստմասսե արտադրանքներին, որոնք հաճախ սկսվում են նավթի փոքր գնդիկներից։ Vivobarefoot կոշիկ արտադրող ընկերությունը վերջերս սկսել է աշխատել Bloom-ի հետ՝ ջրիմուռների հատիկները հյուսելով իր սեփական Ultra III դիզայնի մեջ։ Մեկ կոշիկը պատրաստվում է այն ջրիմուռներից, որոնք արդյունահանվել են 57 գալոն[Ն 2] ջրից և որի շնորհիվ բացառվում է ածխածին պարունակող 40 հելիումե օդապարիկների մթնոլորտ արտանետումը։ Ներկայումս, կոշիկների 40% -ը կազմված է ջրիմուռներից և 60% -ը նավթից, բայց ընկերությունն ապագայում պլանավորում է բարելավել այդ հարաբերակցությունը[14]։

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Չնայած Խանկա լիճը (Սինկայ) ավելի մեծ տարածք է զբաղեցնում, քան Պոյա Նհու լիճը, դրա մեծ մասը գտնվում է Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում։
  2. Հեղուկ և սորուն մարմինների չափման միավոր Անգլիայում 4546 լիտր, ԱՄՆ-ում՝ հեղուկների համար 3785 լիտր և 4405 լիտր սորուն նյութերի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://wldb.ilec.or.jp/Details/Lake/ASI-26
  2. «:::::::苏州科普之窗:::::::». www.szkp.org.cn. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Wang, K.; Geldsetzer, H. H. J. (1992). «A late Devonian impact event and its association with a possible extinction event on Eastern Gondwana». Large Meteorite Impacts and Planetary Evolution (անգլերեն): 77–78.
  4. Sun, S.C.; Mao, R. Lake Taihu, China. Dordrecht: Springer Netherlands. էջեր 1–67. ISBN 978-1-4020-8554-3.
  5. «习近平致信祝贺"奋斗者"号全海深载人潜水器成功完成万米海试并胜利返航 全文».(չաշխատող հղում)
  6. «JS Online: China offers open waters». web.archive.org. 2008 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  7. Ma, Jun, 1968- (2004). China's water crisis = Zhongguo shui weiji. Norwalk, CT: EastBridge. ISBN 1-891936-27-1. OCLC 52431001.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. 8,0 8,1 The Roger Kahn Reader. UNP - Nebraska. էջեր 13–15. ISBN 978-1-4962-0718-0.
  9. «Neely, William Robert Nicholas, (born 21 May 1959), Chief Global Correspondent, NBC News, since 2013». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «China's third-largest freshwater lake faces algae threat». www.chinadaily.com.cn. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. «Bolingbroke, 8th Viscount, (Henry Fitzroy St John) (18 May 1957–21 May 2011)». Oxford University Press. 2010 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Gracie, Carrie, (born 1962), China Editor, BBC News, since 2014». Oxford University Press. 2017 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. SPG/SEG 2016 International Geophysical Conference, Beijing, China, 20-22 April 2016. Society of Exploration Geophysicists and Society of Petroleum Geophysicists. 2016 թ․ ապրիլի 22.
  14. Vaughan, Adam (2020-08). «How do we clean up planet plastic?». New Scientist. 247 (3293): 17. doi:10.1016/s0262-4079(20)31318-x. ISSN 0262-4079.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայհու լիճ» հոդվածին։