Դունտինհու ( չինարեն հեշտ. 洞庭湖 , պինին: Dòngtíng Hú), խոշոր ոչ այնքան խորը լիճ չինական Հունան նահանգի հյուսիսարևելյան հատվածում։ Գտնվում է Յանցզի գետի ծոցի ավազանում, հետևաբար գետի մակերեսը կախված է տարվա եղանակից։

Դունտինհու
չինարեն հեշտ. 洞庭湖 , պինին: Dòngtíng Hú
29°20′41″ հս․. լ. 112°59′18″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Արևելյան Ասիա
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ավազանի մակերեսը 2820 — 20000 կմ²
Վիքիպահեստում

Դունտին լիճը չինական մշակույթում հայտնի է որպես վիշապների նավակների փառատոնի ծագման վայր։ Լճում բնակվում է անփետուր ծովախոզը, որի պոպուլյացիան Չինաստանում վտանգի տակ է գտնվում։

Անվանում խմբագրել

Հուբեյ և Հունան նահանգների անվանումները կապված են այս լճի հետ․ «հուբեյ» չինարեն նշանակում է «լճի հյուսիս», իսկ «հունան»՝ «լճի հարավ»։

Աշխարհագրություն խմբագրել

Ներկայումս Դունտինը Պոյանհուից հետո Չինաստանում մեծությամբ երկրորդ քաղցրահամ լիճն է։ Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Յանցզին լցվում է՝ շատ մեծացնելով լճի մակերեսը (սովորական 2820 կմ² չափսից այն կարող է հասնել մինչև 20 հազար կմ²)։ Լիճը սնվում է ևս չորս գետերի ջրից՝ Սյանցզյան, Ցզի, Յուան և Լիշուի։

Մշակույթ և առասպելաբանություն խմբագրել

 
Ճգնավոր ձկնորսը Դունտին լճում, Ու Չժեն (1287-1354)։

Դունտին լճի շրջանը հաճախ հիշատակվում է Չինաստանի պատմության և գրականության մեջ։ Ասվում է, որ վիշապ-նավակների մրցավազքը ծնվել է հենց լճի արևելյան ափին՝ որպես տոն՝ ի հիշատակ բանաստեղծ Ցյույ Յուանի (մ․թ․ա 340-278), որը ինքնասպան է եղել լճի վտակներից մեկում։

Լճի կենտրոնում տեղակայված Ցզյունշան (չինարեն՝ 君山) գետը նախկինում ծառայել է որպես մեկուսության դաոսականության վայր, ինչպես նաև այն հայտնի է դեղին թեյի իր տեսակով։

Սյաո և Սյան գետերի լեռնային լանդշաֆտը հաճախ հիշատակվում է չինական պոեզիայում։ Սուն կայսրության ժամանակ ընդունված էր շրջանի բնապատկերները ներկայացնել 8 տեսարաններով, որոնք հաճախ կոչվում էին Սյաո և Սյան գետերի ութ բնատեսարան (չինարեն՝ 瀟湘八景)[1]։ Այս ավանդույթը տարածվել է նաև Ճապոնիայում, որտեղ այլ հայտնի վայրեր սկսեցին պատկերվել Սյաո և Սյան գետերի հետ։

Էկոլոգիա խմբագրել

Լճի շրջակայքում կեղակայված արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ցեխի և թափոնների շարունակական անվերահսկելի լցման պատճառով (թղթի արտադրության 101 գործարան[2]) լրջորեն խաթարվել է լճի էկոհամակարգը, լրջորեն վատթարացել է լճի որակը։ Նվազել է ջրլող թռչունների և լճի ձկների թվաքանակը։

2007 թվականին մտահոգություններ են ի հայտ եկել, որ լճում բնակվող անփետուր ծովախոզերը կարող են կիսել գետային դելֆինի վերացած տեսակի ճակատագիրը։ Չինաստանում ընդհանուր ապրում է ծովախոզերի տեսակի մոտավորապես 1400 առանձնյակ, որից 700-900-ը բնակվում է Յանցզի գետում, իսկ մնացած 500-ը՝ Պոյանհու և Դունտին լճերում։

Առանձնյակների թվաքականը 2007 թվականին 1997 թվականի համեմատած կրճատվել է 2 անգամ և շարունակում է կրճատվել տարեկան 7,3 % արագությամբ։

Ծովախոզերի համար անբարենպաստ գործոններ են լճում ինտենսիվ նավարկությունն ու ավազի արդյունահանումը[3]։

2007 թվականին Յանցզի գետում ջրհեղեղից հետո շուրջ 2 մլրդ մուկ ստիպած լքել են կղզին։ Արդյունքում նրանք մեծ վնաս են հասցրել աճեցվող մշակաբույսերին[4]։

2005 թվականին մեկնարկեց լճի կենսոլորտի վերականգման նորվեգաչինական ծրագիրը։ Չինաստանի կառավարությունը պնդում է, որ Դունտին լճի էկոլոգիան կվերականգնվի 5-10 տարվա ընթացքում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Японская школа художников дикой природы». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  2. «Экологический кризис озера Дунтин». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  3. Спасение беспёрых морских свиней (անգլ.)
  4. «www.physorg.com — 2 Billion Chinese Mice Overrun Lake Area». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 28-ին.
  5. «Lake back to health in 5 to 10 years»(չաշխատող հղում) (на сайте Министерство водных ресурсов Китая) (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դունտինհու» հոդվածին։